Բելինգեմն ընդամենը 6 օր ռեկորդակիր մնաց․ Լեհ կիսապաշտպանը՝ ԵՎՐՈ-ների պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստ - VNews
Բաժիններ

Բելինգեմն ընդամենը 6 օր ռեկորդակիր մնաց․ Լեհ կիսապաշտպանը՝ ԵՎՐՈ-ների պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստ

44439545 0 image a 25 1624147542410 1 - Բելինգեմն ընդամենը 6 օր ռեկորդակիր մնաց․ Լեհ կիսապաշտպանը՝ ԵՎՐՈ-ների պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Իսպանիայի և Լեհաստանի հավաքականների միջև ԵՎՐՈ 2020-ի խմբային փուլի 2-րդ տուրի հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով:

Խաղի 55-րդ րոպեին նշանակալի իրադարձություն է տեղի ունեցել․ Լեհաստանի ընտրանու կազմում Մատեուշ Կլիխին փոխարինել է Կացպեր Կոզլովսկին: Վերջինս հանդիպման օրը 17 տարեկան 246 օրական է եղել: Լեհական «Պոգոն Շչեցին» ակումբի կիսապաշտպանը, այդպիսով, դարձել է Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլերում երբևէ խաղադաշտ մտած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը:

Կոզլովսկին գերազանցել է Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի կողմից հունիսի 13-ին սահմանված ռեկորդը: Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստը 1-ին տուրում Խորվաթիայի ընտրանու դեմ կայացած մրցավեճում (1-0) փոխարինման էր մտել 17 տարեկան 349 օրականում:

Լեհաստանի հավաքականը խմբային փուլի մեկնարկային 2 հանդիպումներից հետո վաստակել է 1 միավոր՝ եզրափակելով E խմբի մրցաշարային աղյուսակը: Պաուլու Սոուզայի գլխավորած թիմը վերջին՝ 3-րդ տուրում հունիսի 23-ին հարաբերությունները կպարզի շվեդների հետ:

Պորտուգալիայի հավաքականը բացառիկ հակառեկորդ է սահմանել

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


ՏՈԿԻՈ 2020. Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականը կիսաեզրափակիչում է (տեսանյութ)

«Խորհրդավոր Բենը»․«Արսենալի» գլխավոր տրանսֆերային թիրախը

Տոկիո-2020․ Իսպանիայի մեկնարկային կազմը Արգենտինայի դեմ խաղում

«Մեքենա». Պեդրին խաղ է անցկացնում ամեն 5 օրը մեկ

Իսպանիայի հավաքականը չկարողացավ հաղթել Եգիպտոսին Օլիմպիական խաղերի առաջին խաղում

«Ռեալից» ու «Բարսելոնայից» մեկական խաղացող վնասվածք են ստացել ՕԽ առաջին խաղում ու փոխարինվել

«Բարսելոնայում» միայն մեկ ֆուտբոլիստ արձակուրդի չի գնա

Լյուկ Շոուն ԵՎՐՈ 2020-ի փլեյ-օֆֆի մեծ մասն անցկացրել է կողի կոտրվածքով

Հավաքականում Քեյնի թիմակիցները հավատացած են, որ հարձակվողը կմիանա անգլիական թոփ ակումբին

10 խաղացող, ում տրանսֆերային արժեքն ամենաշատն է աճել անցած վեց ամսում

Մի՞թե չէր տեսնում. մարզչական ամենամեծ բացթողումները ԵՎՐՈ-2020-ում

Կիելինին Սակայի հարվածի պահին բղավել է հայտնի արտահայտությունը․ ինչ է նշանակում այն

Անգլիայի հավաքականի խաղացողները շոկի մեջ են եղել Սաութգեյթի որոշումից

Ռեշֆորդը խախտեց լռությունը ԵՎՐՈ 2020-ի եզրափակիչից հետո

Հարի Քեյնը գրառում է կատարել Ռեշֆորդի, Սանչոյի ու Սակայի հասցեին հնչած ռասիստական վիրավորանքների մասին

Պատմական ու տարօրինակ երևույթների մրցաշարը․ 10 ռեկորդ, որով առանձնացավ ԵՎՐՈ-2020-ը