Բենիկ Հովհաննիսյանը դարձավ եռակի սուպերգավաթակիր, Սարգիս Շահինյանին չհաջողվեց ինքնատիպ նվաճման հասնել - VNews
Բաժիններ

Բենիկ Հովհաննիսյանը դարձավ եռակի սուպերգավաթակիր, Սարգիս Շահինյանին չհաջողվեց ինքնատիպ նվաճման հասնել

Թեև «Նոան» առաջին փորձից նվաճեց Սուպերգավաթը, սակայն մրցակարգի համաձայն սուպերգավաթակրի տիտղոսին արժանացած խաղին հայտավորված թիմի 23 ֆուտբոլիստների մեջ կային այնպիսինները, որոնք առաջին անգամը չէ, որ մրցանակով պատվո շրջան կատարեցին:

Նրանցից ամենատիտղոսակիրը՝ Բենիկ Հովհաննիսյանը համալրեց եռակի սուպերգավաթակիրների ցանկը: Նախկինում նա 2 անգամ (2016, 2018թթ.) հաջողության էր հասել «Ալաշկերտում», ընդ որում մասնակցել էր միայն 2018թ. «Գանձասար-Կապանի» հետ կայացած Սուպերգավաթի մրցախաղին, որում ալաշկերտցիները հաղթել էին Ղուկաս Պողոսյանի և Գուստավո Մարմենտինիի խփած 2 անպատասխան գոլերի շնորհիվ:

Իգոր Պիկուշչակը սուպերգավաթակիր թիմ պատրաստած օտարերկրացի 4-րդ մարզիչն է

Բենիկ Հովհաննիսյանի համար «Արարատ-Արմենիայի» հետ կայացած Սուպերգավաթի մրցախաղը 3-րդն էր: Առաջին անգամ նա այդ մրցանակի համար մրցավեճի էր բռնվել 2011թ. «Բանանցի» կազմում «Փյունիկի» հետ խաղում (0-3):

«Նոայի» կազմում նորամուտը հաջող ստացվեց Արտյոմ Սիմոնյանի համար, որը դարձավ կրկնակի սուպերգավաթակիր: Առաջին տիտղոսը նա նվաճել էր «Ալաշկերտի» կազմում 2018թ. «Գանձասար-Կապանի» հետ կայացած խաղում (2-0): Այնպես որ Բենիկ Հովհաննիսյանն ու Արտյոմ Սիմոնյանը կրկին միասին նշեցին Սուպերգավաթի նվաճումը, այս անգամ արդեն «Նոայում»:

«Նոան» կրկին կամք դրսևորեց և տիտղոս նվաճեց․ VNews-ի ֆոտոշարքը «Նոա» – «Արարատ-Արմենիա» սուպերգավաթային խաղից

Կրկնակի սուպերգավաթակիր դարձավ նաև պահեստայինների նստարանին մնացած Վարդան Մովսիսյանը, որը նախկինում մրցանակին արժանացել էր «Միկայի» կազմում 2012թ. «Ուլիսի» հետ կայացած խաղում (0-0, 5-3՝ 11մ): Խաղին հայտավորված «Նոայի» մնացած 20 ֆուտբոլիստներն առաջին անգամ վայելեցին Սուպերգավաթի նվաճման բերկրանքը:

«Արարատ-Արմենիայի» կազմում ամենատիտղոսակիրը թիմի նորեկ, եռակի սուպերգավաթակիր Սարգիս Շահինյանն էր: Նրան չհաջողվեց տիտղոսների քանակով հավասարվել ռեկորդակիրներ Արտակ Եդիգարյանին, Հովհաննես Թահմազյանին, Կարեն Ալեքսանյանին և Արամ Հովսեփյանին, որոնք քառակի սուպերգավաթակիրներ են: Շահինյանը կարող էր ինքնատիպ նվաճման հասնել՝ դառնալով միակ ֆուտբոլիստը, որը սուպերգավաթակրի տիտղոսին կարժանանար 4 թիմում:

VNews.am-ը ներկայացնում է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք 3 և ավելի անգամ սուպերգավաթակիր են դարձել՝  նշելով, թե երբ և որ թիմում են նվաճել մրցանակը:

Ֆուտբոլիստներ ՍԳ Ակումբներ
1.Հովհաննես Թահմազյան 4 «Շիրակ»՝ 1996, 1999, 2003թթ., «Միկա»՝ 2006թ.
2.Կարեն Ալեքսանյան 4 «Շիրակ»՝ 1999, 2003, 2013թթ., «Փյունիկ»՝ 2004թ.
3.Արտակ Եդիգարյան 4 «Փյունիկ»՝ 2008, 2010-2011թթ., «Ալաշկերտ»՝ 2016թ.
4.Արամ Հովսեփյան 4 «Փյունիկ»՝ 2008, 2010-2011թթ., «Ալաշկերտ»՝ 2016թ.
5.Արարատ Հարությունյան 3 «Շիրակ»՝ 1996, 1999, 2003թթ.
6.Ռայմոնդ Զադուրյան 3 «Շիրակ»՝ 1996, 1999, 2003թթ.
7.Արթուր Հովհաննիսյան 3 «Շիրակ»՝ 1996, 1999, 2003թթ.
8.Գագիկ Մարգարյան 3 «Շիրակ»՝ 1996, 1999, 2003թթ.
9.Արթուր Մկրտչյան 3 «Փյունիկ»՝ 1997, 2002, 2004թթ.
10.Աղվան Մկրտչյան 3 «Փյունիկ»՝ 2002, 2004-2005թթ.
11.Վալերի Ալեքսանյան 3 «Փյունիկ»՝ 2002, 2005, 2007թթ.
12.Ալեքսանդր Թադևոսյան 3 «Փյունիկ»՝ 2004-2005թթ., «Միկա»՝ 2012թ.
13.Արտակ Անդրիկյան 3 «Փյունիկ»՝ 2005, 2007-2008թթ.,
14.Գագիկ Պողոսյան 3 «Փյունիկ»՝ 2010-2011, 2015թթ.
15.Տարոն Ոսկանյան 3 «Փյունիկ»՝ 2010-2011, 2015թթ.
16.Գևորգ Կասպարով 3 «Փյունիկ»՝ 2005թ., «Միկա»՝ 2012թ., «Ալաշկերտ»՝ 2016թ.
17.Գագիկ Դաղբաշյան 3 «Բանանց»՝ 2014թ., «Ալաշկերտ»՝ 2016, 2018թթ.
18.Անդրանիկ Ոսկանյան 3 «Միկա»՝ 2012թ., «Ալաշկերտ»՝ 2016, 2018թթ.
19.Սարգիս Շահինյան 3 «Միկա»՝ 2012թ., «Փյունիկ»՝ 2015թ., «Ալաշկերտ»՝ 2018թ.
20.Բենիկ Հովհաննիսյան 3 «Ալաշկերտ»՝ 2016, 2018թթ., «Նոա»՝ 2020թ.

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ստանկովիչը՝ «Արարատ-Արմենիայի» դեմ խաղի մասին. «Հանդիպման վայրը մեզ համար ոչինչ չի փոխում»

«Ցրվենա Զվեզդան» մեկնել է «Արարատ-Արմենիայի» հետ խաղին (լուսանկարներ)

«Արարատ-Արմենիա»-«Ցրվենա Զվեզդա» խաղի վայրը փոխվել է

«Արարատ-Արմենիա» – «Ցրվենա Զվեզդա» խաղը կկայանա Երևանում

«Չեմ ուզում հայ ժողովրդի վիճակն օգտագործել մեր շահերի համար». «Ցրվենա Զվեզդայի» գլխավոր տնօրեն

«Արարատ-Արմենիա»-«Ցրվենա Զվեզդա» հանդիպման վայրի վերաբերյալ փոփոխություն չկա

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Հայտնի է «Արարատ-Արմենիա» – «Ցրվենա Զվեզդա» խաղի օրն ու ժամը

«Արարատ-Արմենիայի» միջին ցուցանիշը լավագույնն է եվրագավաթներին մասնակցած հայկական 18 ակումբների մեջ

Գրիգոր Մելիքսեթյանի կրկնակի նվաճումը և առաջնության ամենախոշոր հաշիվը

Եվս մեկ քայլ դեպի Եվրոպա լիգայի խմբային փուլ․ VNews-ի ֆոտոշարքն «Արարատ-Արմենիա» – «Ցելյե» խաղից

«Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում է (տեսանյութ)

Առաջին խաղակեսից հետո. «Արարատ-Արմենիա»-«Ցելյե» խաղում դեռևս գոլեր չկան (տեսանյութ)

«Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղի համար

Դավիդ Կամպանյայի և Արմեն Համբարձումյանի ասուլիսը «Ցելյեի» դեմ խաղից առաջ (տեսանյութ)

Փոխչեմպիոնն առաջին պարտությունը «պարգևեց» «Ուրարտուին»․ VNews-ի ֆոտոշարքն «Ուրարտու» – «Նոա» խաղից