Բենզեման հետևում է թողել Հալանդին ու Լևանդովսկիին - VNews
Բաժիններ

Բենզեման հետևում է թողել Հալանդին ու Լևանդովսկիին

Բենզեման հետևում է թողել Հալանդին ու Լևանդովսկիին - Բենզեման հետևում է թողել Հալանդին ու Լևանդովսկիին

Եվրոպական ազգային առաջնությունները դեռ նոր են մեկնարկել, բայց մի քանի առաջատար հարձակվողներ արդեն փայլուն վիճակագրություն ունեն:

Առաջատար 5 ազգային առաջնություններում կայացել է 5 տուր: Միայն Ֆրանսիայի Լիգա 1-ում է, որ թիմերը 6 տուր են անցկացրել:

Ներկայացնում ենք առաջատար լիգաներում գոլերի ու գոլային փոխանցումների ամենաարդյունավետ ցուցանիշը գրանցած ֆուտբոլիստներին:

1. ԿԱՐԻՄ ԲԵՆԶԵՄԱ (11)

33 տարեկանում Կարիմ Բենզեման դարձել է «Ռեալի» թալիսմանն ու Վինիսիուսի հետ հրաշալի համագործակցության արդյունքում ցուցանիշներ է ապահովում ինչպես իր, այնպես էլ «Արքայական ակումբի» համար: Սա ամրագրվեց «Վալենսիայի» դեմ վերջին խաղում: Բենզեման ու Վինիսիուսը խաղավերջում դարձան գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ կամային հաղթանակ բերելով «Ռեալին»:

Բենզեման գլխավորում է վարկանիշային աղյուսակը: Նա 5 խաղում դարձել է 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

2. ԷՐԼԻՆԳ ՀԱԼԱՆԴ (10)

Նորվեգացին ընթացիկ մրցաշրջանը մեկնարկեց այնպես, ինչպես ավարտել էր նախորդը՝ գոլեր խփելով անընդմեջ խաղերում: Վերջին 5 խաղում Հալանդը դարձել է 7 գոլի հեղինակ: Նա գոլ է խփում միջինը յուրաքանչյուր 64 րոպեն մեկ անգամ: Նորվեգացին կատարել է նաև 3 գոլային փոխանցում:

3. ՌՈԲԵՐՏ ԼԵՎԱՆԴՈՎՍԿԻ (7)

«Բավարիայի» ռմբարկուն, ինչպես Հալանդը, դարձել է 7 գոլի հեղինակ: Լեհը, սակայն, արդյունավետ փոխանցում դեռևս չի կատարել: Լևանդովսկին նախորդ մրցաշրջանում Բունդեսլիգայում անցկացրած 34 խաղում դարձավ 41 գոլի հեղինակ: Նա մտադիր է կրկնել այս ֆանտաստիկ ցուցանիշը նաև ընթացիկ մրցաշրջանում:

4. ՄԱՅՔԼ ԱՆՏՈՆԻՈ (7)

Լավագույն հնգյակում Պրեմիեր լիգայի միակ ներկայացուցիչն է: «Վեսթ Հեմի» կազմում Անգլիայի առաջնությունում անցկացրած 4 խաղում նա դարձել է 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

5. ԿԻԼԻԱՆ ՄԲԱՊԵ (7)

Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում երիտասարդ ֆրանսիացին մասնակցել է 6 խաղի՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայտնի է, թե որքան աշխատավարձ է ակնկալում ստանալ Հալանդը նոր ակումբում

«Բարսելոնան» միանում է Մբապեի տրանսֆերի համար մղվող պայքարին

Լապորտա. «Վստահ եմ՝ «Բարսան» կհաղթի «Ռեալին»

Էլ Կլասիկոյի գլխավոր մրցավարը

Վալբուենան՝ Բենզեմայի գործի մասին. «Կգնամ մինչև վերջ. 6 տարի սպասել եմ»

Բենզեման «մասնագիտական պատճառներով» չի ներկայացել դատարան

Սուպերլիգայի ղեկավարները մշակել են մրցաշարի բարելավման ծրագիր

Անչելոտին «Ռեալի» խաղը գնահատել է «իդեալական»

Բենզեման հերթական նվաճմանը հասավ «Ռեալում»

«Ռեալը» ջախջախեց «Շախտյորին» (տեսանյութ)

«Ռեալի» մեկնարկային կազմը «Շախտյորի» դեմ խաղում

Բենզեմային մինչև 5 տարվա ազատազրկում է սպառնում

Մոդրիչ. «Շախտյորն» ուժեղ ակումբ է»

Դե Բրույնեն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակին»

Հայտնի է՝ ում թիմ կհրավիրի «Բարսելոնան», եթե Հալանդի տրանսֆերը ձախողվի

«Ռեալը» նոր պայմանագիր կառաջարկի իր առաջատարին