Բերբատովը՝ Յովիչի մասին. «Երիտասարդ տարիքում շատ հիմարություններ ես մտածում» - VNews
Բաժիններ

Բերբատովը՝ Յովիչի մասին. «Երիտասարդ տարիքում շատ հիմարություններ ես մտածում»

Բուլղարիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Դիմիտար Բերբատովը խոսել է «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչի մասին ու խորհուրդներ տվել ֆուտբոլիստին:

«Ես, ինչպես Յովիչը, բալկանյան երկրի ներկայացուցիչ ենք: Ես գիտեմ, թե որքան ենք մենք սիրում վայելել կյանքը, և հնարավոր է՝ նա չի գիտակցում, թե ինչ է «Ռեալ» տեղափոխությունը. դա նույնիսկ վտանգավոր կարող է լինել նրա համար: Նա պետք է ավելի կարգապահ դառնա:

Երիտասարդ տարիքում շատ հիմարություններ ես մտածում, քեզ թվում է՝ ամեն ինչ գիտես, բայց դա այդպես չէ: Հիշում եմ՝ երբ «Բայերում» էի, այնտեղ էր խաղում Ուլֆ Կրշտեյնը, և ես քիչ էի խաղում ու ինքս ինձ հարց տալիս, թե ինչու է այդպես: Յովիչը պետք է գիտակցի, որ մրցակցում է Բենզեմայի հետ, որն աշխարհի ամենաթերագնահատված ֆուտբոլիստներից մեկն է, որ այդքան գոլ է խփում, բայց չի ստանում համապատասխան վերաբերմունք: Յովիչը դեռ շատ երիտասարդ է, ու եթե ցանկանում է շատ խաղալ, պետք է վարձավճարով հանդես գա Պրեմիեր լիգայում», – Բերբատովի խոսքերն է փոխանցում AS-ը:

Հիշեցնենք, որ Յովիչը խախտել էր կարանտինն ու մեկնել հայրենիք՝ Սերբիա:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռեալը» որոշում է կայացրել Էդեգորի ապագայի վերաբերյալ

«Ռեալը» ևս մեկ տարբերակ է մտածել Հալանդին գնելու համար

Զիդանը խախտել է մեկուսացման ռեժիմը

«Բորուսիան» սահմանել է Հալանդի տրանսֆերային արժեքը

«Մի օր ես կվերադառնամ»․ Կասիլյասը հիշել է «Ռեալում» անցկացրած իր վերջին խաղը

Թոփ 10. Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուները մինչև 23 տարեկան դառնալը

Վինիսիուս. «Ռեալը» «Բարսելոնայից» ավելի լավն էր Պրեմիերայի 2 խաղերում»

Ռիվալդոն Բեյլին նախկին փառքը վերադարձնելու տարբերակ է առաջարկում

Մոուրինյոն պատմել է, որ 2 անգամ մերժել է «Ռեալին»

Հաքիմիի գործակալն ասել է, թե որտեղ է իր հաճախորդը խաղալու հաջորդ տարի

Սերխիո Ագուերոն՝ երկու թոփ ակումբի թիրախում

Յովիչը կարող է կարիերան շարունակել իտալական գրանդում

Իսպանացի նախկին մրցավար․ «Իսպանիայում մրցավարների 90 տոկոսը երկրպագում է «Ռեալին»

«Ազարը կարող է հաղթել «Ոսկե գնդակը» «Ռեալում», դրանում կասկած չկա». Ռոբերտո Մարտինես

Ռայոլայի հայտարարությունը, որը կտխրեցնի Հալանդի պոտենցիալ գնորդներին

Զիդան. «Տիտղոսներ հաղթելու ձգտումը «Ռեալի» ԴՆԹ-ում է»