Բերեզովսկի. «Եթե բանկիր Սարին դարձել է լավ մարզիչ, ապա դարպասապահը հաստատ կարող է դառնալ» - VNews
Բաժիններ

Բերեզովսկի. «Եթե բանկիր Սարին դարձել է լավ մարզիչ, ապա դարպասապահը հաստատ կարող է դառնալ»

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Ռոման Բերեզովսկին Спорт Ехпресс-ին տված հարցազրույցում խոսել է երևանյան ակումբում իր աշխատանքի, Հայաստանի առաջնության, հավաքականի և այլ տարբեր թեմաների մասին:

«Ինձ «Փյունիկ» հրավիրեց Արթուր Սողոմոնյանը. այդ ժամանակ Տարխանովն արդեն ակումբի փոխնախագահն էր: Ես դեռ մարզչի Pro կարգի լիցենզիա չունեմ. ունեմ միայն A կարգի և դարպասապահների մարզչի լիցենզիա: Պետք է անպայման սովորեմ, բայց չգիտեմ՝ դա կանեմ Մոսկվայում, թե Երևանում:

«Փյունիկի» ամենաաստղային ձեռքբերումը Արաս Օզբիլիսինն էր, որը խաղացել է «Այաքսում», «Կուբանում» ու «Սպարտակում»: Նա երկու անգամ ծնկի խաչաձև կապանների վնասվածք է ստացել, բայց արդեն լավ մարզավիճակ է հավաքում. վերջին խաղում «Նոայի» դարպասը 2 գնդակ ուղարկեց:

Հայաստանի առաջնությունն, առհասարակ, շատ հետաքրքիր է. գրեթե բոլոր թիմերն ունեն նույն հնարավորություններն ու նույն մակարդակի խաղ են ցույց տալիս՝ բացառությամբ վերջին հորիզոնականը զբաղեցնող «Գանձասար-Կապանի»: Մրցաշարային աղյուսակում թիմերի դասավորվածությունը խիտ է:

Հայաստանի հավաքականի խաղը 70 տոկոսով կախված է Հենրիխ Մխիթարյանից: Երբ նա խաղադաշտում է, թիմը բոլորովին այլ տեսք ունի, սակայն նա արդեն 31 տարեկան է, իսկ երիտասարդ ֆուտբոլիստներից ոչ ոք դեռևս նրա խաղամակարդակին մոտ էլ չէ:

Ես շփվել եմ Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ. նա ինձ աշխատանք առաջարկեց իր մարզչական շտաբում՝ որպես իր օգնականներից մեկը: Չգիտեմ՝ ինչ կլինի հետո, բայց պատրաստ եմ օգնել Հայաստանի հավաքականին ցանկացած կարգավիճակով:

Դարպասապահը չի՞ կարող լավ մարզիչ լինել. չեմ կարծում: Ըստ իս՝ դա շատ անհատական հարց է: Օրինակ՝ Սարին նախկինում բանկիր էր. մենք կարո՞ղ ենք նրան թոփ մարզիչների շարքին դասել: Եթե բանկիր Սարին լավ մարզիչ է դարձել, ապա դարպասապահը հաստատ կարող է դառնալ», – նշել է Բերեզովսկին:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Փյունիկը» հաստատեց՝ Միրանյանը հեռանում է

Արթուր Միրանյանը հեռանում է «Փյունիկից»

Բարձրագույն խումբ. 18-րդ տուրի լավագույն 3 գոլերը (տեսանյութ)

Խոակին Կապառոս.«Կցանկանայի, որպեսզի մեր թիմերում ավելի շատ հայ ֆուտբոլիստներ խաղային»

«Արարատը» հաղթեց 300-րդ անգամ, Իշխանյանի և Բադոյանի հոբելյանական խաղերը

Աշոտ Ավետիսյան․ «Գոլերը մանկական սխալների հետևանք էին»

Մրցավեճի ելքը վճռվեց արդեն առաջին կեսում․ VNews-ի ֆոտոշարքը «Փյունիկ» – «Արարատ-Արմենիա» հանդիպումից

Վարդան Մինասյան․ «Ֆուտբոլիստները պետք է կրկին վերականգնեն խաղային ռիթմը» (տեսանյութ)

Օզբիլիսը՝ Մովսիսյանի, Մխիթարյանի, «Յունայթեդից» եկած սկաուտների ու այլ թեմաների մասին

«Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով հաղթեց «Փյունիկին» (տեսանյութ)

«Փյունիկ» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Բարձրագույն խումբ. Ինչ կորուստներով են թիմերը վերադառնում առաջնություն (տեսանյութ)

Չեմպիոնի և փոխչեմպիոնի սկզբունքային խաղը․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ 18-րդ տուրին ընդառաջ

Գողացել են «Արարատ-73»-ին նվիրված արձանները (տեսանյութ)

Վարազդատ Հարոյանը շուտով խաղադաշտ վերադառնալու հույս է հայտնել

Կարապետյան․ «Յուրգեն Կլոպը Հայաստանի հավաքականի համար իդեալական մարզիչ կլիներ»