fbpx
Բաժիններ

Բերնարդու Սիլվայի ֆանտաստիկ մրցաշրջանը

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան թե՛ խփած գոլերի ու կատարած գոլային փոխանցումների, թե՛ նվաճած տիտղոսների տեսանկյունից իր կարիերայի լավագույն մրցաշրջանն անցկացրեց:

Պորտուգալացին «Սիթիի» հետ նվաճեց Պրեմիեր լիգան, Անգլիայի գավաթն ու լիգայի գավաթը՝ լինելով Գվարդիոլայի թիմի կարևորագույն մասնիկներից մեկը, ինչի մասին բազմաթիվ առիթներով նշել է հենց իսպանացի մասնագետը:

Անգլիայում իր առաջին մրցաշրջանում Սիլվան խաղում էր աջ եզրում, ու անցկացրած 53 խաղում խփեց 9 գոլ ու կատարեց 11 ասիստ: Իսկ այս մրցաշրջանում ֆուտբոլիստը նաև խաղաց դաշտի կենտրոնում՝ ցույց տալով իր բազմակողմանիությունը: 24-ամյա Բերնարդուն բարելավեց իր թվերը՝ խփելով 13 գոլ ու կատարելով 14 գոլային փոխանցում: Նրա տրանսֆերային արժեքն էլ կտրուկ բարձրացավ՝ 50 միլիոնից աճելով մինչև 80 միլիոն եվրո:

Սիլվան Պորտուգալիայի ընտրանու հետ էլ հասցրեց տիտղոս նվաճել: Կիսապաշտպանը ճանաչվեց մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ, իսկ եզրափակիչում հիանալի գոլային փոխանցում կատարեց հաղթանակ գնդակի հեղինակ Գոնսալո Գեդեշին:

Բերնարդու Սիլվան ոչ թե անգլիական ֆուտբոլի ապագա աստղերից է, այլ արդեն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Կլոպ. «Մենք «Մանչեսթեր Սիթին» կամ ՊՍԺ-ն չենք»

Գվարդիոլա. «Մանչեսթեր Սիթիի» նոր ավագին թիմը կընտրի»

Ինչու է Ալվեսի տեղափոխությունը «Մանչեսթեր Սիթի» այս պահին անհնար

Marca. Ռոնալդուն կրկին «Ոսկե գնդակը» հաղթելու ֆավորիտներից է

Սանեն հեռանո՞ւմ է. Գվարդիոլայի կոշտ հաղորդագրությունը

Դանի Ալվեսը պատրաստ է աշխատավարձի կրճատման հանուն անգլիական ակումբի

«Սիթիի» կիսապաշտպանը միացել է «Էվերթոնի» ուսումնամարզական հավաքին

Sky Sports. Մագուայրը «Լեսթերին» հայտնել է, որ ցանկանում է հեռանալ թիմից

«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես ներկայացրել է պահեստային մարզահագուստը (տեսանյութ)

«Սիթին» ձեռք է բերել Անգլիայի Մ16 հավաքականի հարձակվողին

Անգլիական գրանդ ակումբները հետաքրքրված են Ալվեսի ծառայություններով

Վերջին հինգ տարիներին ամենաշատ ծախսած ակումբները

Տրանսֆերներ, որոնք կփոխեն եվրոպական ֆուտբոլը. VNews-ի նոր նախագիծը

ՊՍԺ-ն մտադիր է աստղային ֆուտբոլիստի գնել՝ Նեյմարին փոխարինելու համար

Հարի Մագուայերն ընտրություն է կատարել մանչեսթերյան ակումբների միջև

Դանի Ալվեսը 2 առաջարկ ունի դրված սեղանին