fbpx
Բաժիններ

Բեյլը ոտքի կանգնեցրեց «Բեռնաբեուն», «Բավարիան»՝ փախցրեց ոչ-ոքի. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

VivaroNews.am-ն առանձնացրել է փետրվարի 18-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է քրոնիկոնի տեսքով:

  • Յուրգեն Կլոպ. «Չեմ կարոտում Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունը: Իհարկե, շատ կցանկանայի «Լիվերպուլը» վերադարձնել այդ մրցաշար, ուստի պետք է լավ աշխատենք: «Լիվերպուլի» պես ակումբի համար շատ կարևոր է մասնակցել նման հեղինակավոր մրցաշարի»:
  • Իսպանիայի Լա Լիգայի 23-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» 2 անպատասխան գնդակ է ուղարկել «Էսպանյոլի» դարպասը: Հաշիվը բացել է Ալվարո Մորատան, իսկ տանտերերի առավելությունն ամրապնդել է երեք ամսվա դադարից հետո խաղադաշտ վերադարձած Գարեթ Բեյլը:
  • «Սևիլյան» սեփական հարկի տակ 2-0 հաշվով պարտության է մատնել «Էյբարին»: Աչքի են ընկել Պաբլո Սարաբիան և Վիտոլոն: Իսկ Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալվելիս 4-1 հաշվով հաղթել է Խիխոնի «Սպորտինգին»: Հեթ-տրիկ է հեղինակել Կևին Գամեյրոն:
  • Գերմանիայի Բունդեսլիգայի 21-րդ տուրում «Բավարիան» հյուրընկալվելիս մեկական գնդակ է փոխանակել «Հերտայի» հետ: Վեդադ Իբիշևիչի գոլին հյուրերը մրցավարի ավելացրած 6-րդ րոպեին պատասխանել են Ռոբերտ Լևանդովսկիի գնդակով:

robert-lewandowski-fc-bayern-bundesliga-18022017_544g24x4r3r91tc67i3kq0zex

  • Դորտմունդի «Բորուսիան» 3-0 հաշվով առավելության է հասել «Վոլֆսբուրգի» նկատմամբ: Թոմաս Տուխելի թիմին հաղթանակ են պարգևել Ջեֆրի Բրումայի ինքնագոլը, ինչպես նաև Լուկաշ Պիշչեկի և Օսման Դեմբելեի գոլերը:
  • Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի՝ «Հադերսֆիլդ»«Մանչեսթեր Սիթի» մրցավեճում դարպասի գրավում չի արձանագրվել, ուստի կողմերը կանցկացնեն վերախաղարկում: Իսկ «Չելսին» մրցակցի հարկի տակ 2-0 հաշվով հաղթել է «Վուլվեհեմփթոնին»՝ շնորհիվ Պեդրոյի և Դիեգո Կոստայի գոլերի:
  • Գարեթ Բեյլ. «Ինձ դեռ մի քանի շաբաթ է պետք, որպեսզի լավ մարզավիճակ հավաքեմ: Երեք ամսվա բացակայությունից հետո խաղադաշտում ինձ լավ էի զգում: Դժվար է թիմի խաղին հետևել պահեստայինների նստարանից: Ուրախ եմ, որ կրկին կարող եմ օգնել խաղընկերներիս»:
  • Չավի Էրնանդես. ««Բարսելոնան» հաղթելու ոչ մի շանս չուներ «ՊՍԺ»-ի դեմ խաղում: Ֆրանսիական թիմը շատ ավելի ագրեսիվ էր գործում, խաղում էր ավելի բարձր արագությամբ: Դժվար է լինելու, բայց ես հավատում եմ, որ «Բարսելոնան» կարող է անցնել հաջորդ փուլ: Պետք է սառնասիրտ լինել, քանի դեռ շանսեր կան»:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

«Ռեալի» առաջին պարտությունը Լա լիգայում. «Բարսելոնան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

«Յուվենտուսը» հաղթեց «Բոլոնիային» և գլխավորում է մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

«Ռեալն» առաջին կեսից հետո պարտվում է «Մալյորկային» (տեսանյութ)

Ֆելիշը խուսափել է լուրջ վնասվածքից

Աղբյուր. «Միլանը» ցանկանում է թիմ հրավիրել Գվարդիոլային ու մարզական տնօրեն նշանակել Օվերմարսին

«Բորուսիաների» պայքարում դորտմունդցիներն ուժեղ էին (տեսանյութ)

«Սիթին» վստահ հաղթանակ տոնեց հյուրընկալվելիս (տեսանյութ)

«Ռեալի» մեկնարկային կազմը «Մալյորկայի» դեմ խաղում

Լևանդովսկին գոլի հեղինակ է դարձել Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի բոլոր 8 խաղերում

«Չելսին» հաղթեց, «Տոտենհեմը» փրկվեց պարտությունից Լոնդոնում (տեսանյութ)

Պարեխոյի գերազանց գոլը տուգանայինից փրկեց «Վալենսիային» պարտությունից «Ատլետիկոյի» դեմ խաղում (տեսանյութ)

«Բավարիան» հյուրընկալվելիս չկարողացավ հաղթել «Աուգսբուրգին» (տեսանյութ)

Ռոնալդուն Ինստագրամի միջոցով ավելի շատ գումար է վաստակում, քան «Յուվենտուսում» նրա տարեկան աշխատավարձն է

«Բարսելոնայի» պաշտպանն «Էյբարի» դեմ խաղում ծնկի վնասվածք է ստացել

MSG եռյակն արդեն աշխատում է. «Բարսելոնան» ջախջախեց «Էյբարին» (տեսանյութ)

«Բարսելոնան» առաջին խաղակեսից հետո Գրիզմանի գոլի շնորհիվ հաղթում է «Էյբարին» (տեսանյութ)