fbpx
Բաժիններ

Բեյլի ու Սուարեսի կողքին. Transfermarkt-ը հրապարակել է Մխիթարյանի արժեքը՝ տրանսֆերների հանրագումարով

Transfermarkt-ը հրապարակել է ընդհանուր հանրագումարով ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցանկը:

Ցուցակում 23-րդ հորիզոնականն է զբաղեցնում Հենրիխ Մխիթարյանը, որը խաղացել է 6 տարբեր ակումբներում: Այդ ակումբները Մխիթարյանին գնելու համար, ընդհանուր առմամբ, ծախսել են 112.7 միլիոն եվրո. Մխիթարյանի առաջին տրանսֆերը եղել է «Փյունիկից» «Մետալուրգ» տեղափոխությունը, երբ ուկրաինական ակումբը վճարեց 600 հազար եվրո: 2010 թվականին «Շախտյորը» գնեց Մխիթարյանին՝ վճարելով 5.85 միլիոն եվրո: 2013 թվականին Մխիթարյանը տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»՝ 27.5 միլիոն եվրոյի դիմաց: 3 տարի անց՝ 2016-ին «Մանչեսթեր Յունայթեդը» Հենոյի համար վճարեց 42 միլիոն եվրո: 2018-ի հունվարին «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը» փոխանակեցին Ալեքսիս Սանչեսին Հենրիխ Մխիթարյանի հետ. transfermarkt-ը այդ գործարքը գնահատել է 34 միլիոն եվրո: 2019-ի սեպտեմբերին էլ Մխիթարյանը վարձավճարով տեղափոխվեց «Ռոմա». հռոմեացիները մեկ տարվա վարձակալության համար վճարել են 3 միլիոն եվրո, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքները գնելու համար նրանք պետք է ևս 22 միլիոն եվրո վճարեն:

Ցանկում Մխիթարյանին գերազանցում են Գարեթ Բեյլն ու Լուիս Սուարեսը, որոնց տրանսֆերային հանրագումարը կազմել է համապատասխանաբար 115.7 և 116.5 միլիոն եվրո:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հալանդը մեկնել է Գերմանիա բանակցություններ վարելու համար

«Բարսելոնան» բանակցում է Վելայի հետ». Դոս Սանտոս

40 սկաուտներ տարբեր ակումբներից հետևել են Հալանդի խաղին՝ «Լիվերպուլի» դեմ

«Բարսելոնայի» գլխավոր թիրախի հրաժարագինը կկազմի 111 միլիոն եվրո, բայց միայն 15 օրվա ընթացքում

Մխիթարյան. «Խաղացել եմ Մեսիի դեմ. նա այլմոլորակային է»

Մխիթարյանն ու թիմակիցներն ամանորին ընդառաջ բարեգործական այց են կատարել Հռոմի եկեղեցիներից մեկը

«Մանչեսթեր Յունայթեդը» թոփ տրանսֆերներ է նախապատրաստում

ՊՍԺ-ն Նեյմարին վաճառքի կհանի

Իբրահիմովիչը կարող է վերադառնալ Իտալիա, բայց ոչ՝ «Միլան»

ՊՍԺ-ում Նեյմարին կարող է փոխարինել «Լիվերպուլի» աստղը

«Ռոման» արդեն որոշում է կայացրել Մխիթարյանի տրանսֆերի վերաբերյալ

«Բարսելոնան» ու «Ինտերը» բանակցում են 4 ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ

Հալանդն արդեն ունի առաջին պաշտոնական առաջարկը

«Ռեալն» ու «Արսենալը» կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով

Մխիթարյանի գնահատականները՝ «Ինտերի» դեմ խաղում

«Ռոման» ոչ-ոքի խաղաց Ա Սերիայի առաջատարի հետ, Մխիթարյանը փոխարինվեց խաղավերջում (տեսանյութ)