Բեյլը ծրագրում է ծիծաղե՞լ պահեստայինների նստարանին մինչև 2022 թվականը - VNews
Բաժիններ

Բեյլը ծրագրում է ծիծաղե՞լ պահեստայինների նստարանին մինչև 2022 թվականը

Իսպանական Marca-ն անդրադարձել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլին։

«Երկու ժպիտ այս պահին շատ բան են ասում «Ռեալի» կազմում։ Մարկո Ասենսիոյի վերադարձի ժպիտը վնասվածքից հետո՝ որպես նվիրվածության ու ֆուտբոլի նկատմամբ սիրո խորհրդանիշ, Բեյլի ժպիտը՝ դիմակով աչքերը ծածկած, պահեստայինների նստարանին հանգրվանած։ Չորրորդ անընդմեջ հանդիպումն էր, որ Բեյլը չխաղաց։ Նա 100 րոպե է խաղացել Լա լիգայի վերադարձից հետո, բայց հաշվի առնելով նրա ժպիտը՝ դա նրան այնքան էլ չի հուզում։

Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված դադարից վերադառնալուց հետո Բեյլը ոչինչ չի արել «Ռեալի» համար։ Նա մի քիչ «քայլել» է «Էյբարի» դեմ խաղում և 1 ժամից մի փոքր ավելի անցկացրել խաղադաշտում «Մալյորկայի» դեմ հանդիպմանը։ Զիդանը Բեյլին անգամ տաքանալու ու խաղադաշտ մտնելու համար պատրաստվելու չի կանչում։ Ինչ վերաբերում է Խամես Ռոդրիգեսին, ապա Զիդանի քայլերը հստակ ցույց են տալիս, թե մարզիչն ում վրա է հույս դնում մրցաշրջանի վերջին խաղերին և ում համարում այն մարդը, որ պետք է հավետ սպասի։

Ակնհայտ է, որ Բեյլի համար «Ռեալում» ելույթները հետաքրքիր չեն։ Եթե նրա խաղակոշիկներում մի փոքր ֆուտբոլ դեռ մնացել է, ապա որոշում կայացնելու ժամանակն է։ Միևնույն ժամանակ նրա գործակալ Ջոնաթան Բարնետը չի դադարում կրկնել, որ ուելսցին պատրաստվում է թիմում մնալ մինչև պայմանագրի ժամկետը լրանալը՝ 2022 թվականը։

Արդյոք նա պատրաստվում է ծիծաղե՞լ պահեստայինների նստարանին մինչև 2022 թվականը, արդյոք նա ինքնասիրություն, վրեժխնդիր լինելու կամ ֆուտբոլ խաղալու ցանկություն չունի՞։

Անցած ամառ պարզ դարձավ, որ եվրոպական ոչ մի ակումբ չի ցանկանում ոչ վճարել Բեյլի հրաժարագինը, ոչ էլ, առավել ևս, նրա բարձր աշխատավարձի չափը։ Չինաստանից գայթակղություններ եղան, երբ Բեյլը 30 տարեկան էր, իսկ դա մեծապես ազդեց նրա վրա։

Եթե նա չի պատրաստվում աշխատավարձի կրճատման գնալ նման իրավիճակում կամ գտնել մի ակումբ, որտեղ իսկապես երջանիկ կլինի, եթե այն ամենը, ինչի մասին նա մտածում է, պահեստայինների նստարանին ծիծաղելն ու ինչ-որ անիմաստ լիգայում միլիոններ աշխատելն են, նա վավերացնում է բոլոր նրանց կարծիքը, որոնք վստահ են, որ Բեյլի ժամանակաշրջանը «Ռեալում» հիասթափեցնող է։

Կիևի ֆանտաստիկ հարվածներից ու «Մեստալյայում» փայլելուց հետո երկրպագուները հավատացած էին, որ նա պատմություն կերտող խաղացող է, բայց հիմա հիասթափության շարունակական ցիկլի մեջ են»,- գրում է Marca-ն։

Հինգշաբթի «Ռեալը» կարող է Լա լիգայի չեմպիոն հռչակվել

Կատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Պաշտոնական․ Մարտին Էդեգորը վերադարձավ Մադրիդի «Ռեալ»

«Յուվենտուսը» կարող է վաճառել Դիբալային

«Ռեալը» կողմնորոշվել է Էդեգորի ապագայի վերաբերյալ

Կրոսը անվանել է կարիերայի լավագույն մարզչին

«Ռեալի» ճապոնացի «Մեսին» վարձավճարով կխաղա «Վիլյառեալում»

Օդրիոսոլան «Բավարիայից» կվերադառնա «Ռեալ»

Կրոսը հիացած էր դե Բրույնեով. Երկրպագուները ֆիքսել են դրվագը (տեսանյութ)

Աղբյուր. «Ռեալը» սուպերառաջարկ է կատարելու Դիբալայի համար

Դել Պիերո․ «Պիռլոն կարող է Զիդանից էլ հաջողակ մարզիչ դառնալ»

Գվարդիոլան 6 տարի անց ճաշակեց վրեժի համը

«Հաղթանակ թե պարտություն՝ միշտ Հալա՛ Մադրիդ»․ Ռամոսն ամփոփել է մրցաշրջանը

Վինիսիուսը կարող է հեռանալ «Ռեալից» ու հայտնվել եվրոպական այլ գրանդում

Վարան. «Սա իմ պարտությունն էր»

«Մանչեսթեր Սիթին» 2-րդ խաղում ևս հաղթեց «Ռեալին» և դուրս եկավ հաջորդ փուլ (տեսանյութ)

Ժեզուշն օգտվեց Վարանի սխալից և գոլ խփեց «Ռեալի» դեմ խաղում (տեսանյութ)

Չեմպիոնների լիգա․ Բոլոր գոլերն առաջին խաղակեսերից հետո (տեսանյութ)