Բեյլը վստահ է, որ այլևս չի խաղա Զիդանի գլխավորությամբ - VNews
Բաժիններ

Բեյլը վստահ է, որ այլևս չի խաղա Զիդանի գլխավորությամբ

«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի շուրջ իրավիճակը շարունակում է մնալ անորոշ։

Ինչպես տեղեկացնում է The Times-ը, 31-ամյա ուելսցին վստահ է, որ այլևս չի խաղա մադրիդյան ակումբում Զինեդին Զիդանի գլխավորությամբ։ Ընդ որում՝ կիսապաշտպանը մտադիր չէ այլ թիմ փնտրել, քանի որ ոչ ոք չի կարող նրան վճարել այն աշխատավարձը, որը նա ստանում է «Արքայական ակումբում»։

«Ռեալը» նախօրեին հրապարակել էր թիմի հայտացուցակը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպման համար, ու Բեյլին չէր ներառել կազմում։ Ընդ որում՝ նա վնասվածք չունի ու երեկ մարզվել էր թիմի հետ։

Իսպանիայի ավարտված մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 16 հանդիպման, խփել 2 գնդակ ու կատարել 2 գոլային փոխանցում։ Իր վերջին հանդիպումը Բեյլը անցկացրել է հունիսի 24-ին «Մալյորկայի» դեմ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Պաշտոնական․ Մորատան վարձավճարով կխաղա «Յուվենտուսում»

«Ռեալը» պետք է համբուրի այն հատակը, որի վրայով քայլել է Բեյլը»․ Գարեթի գործակալ

Deloitte․ Ամենաշատ եկամուտ ունեցած 10 ակումբները 2019/20թթ․ մրցաշրջանի կտրվածքով

Հայտնի է՝ Մորատան տարեկան որքան կվաստակի «Յուվենտուսում»

Դեմբելեն հայտնել է իր դիրքորոշումը «Լիվերպուլի» հետաքրքրության վերաբերյալ

Լեմպարդը հաստատել է, որ «Չելսին» ևս մեկ ֆուտբոլիստի ձեռքբերման եզրին է

Յովիչը ցանկանում է վերադառնալ «Այնտրախտ»

Բարտոմեուն արգելափակել է Սուարեսի տրանսֆերը «Ատլետիկո»

Վարազդատ Հարոյանը հեռացել է «Ուրալից»

Պաշտոնական. Արտուրո Վիդալը՝ «Ինտերի» ֆուտբոլիստ

Մորատան ժամանել է Թուրին (տեսանյութ)

Ինչու Ալկանտարան չի ցանկացել վերադառնալ «Բարսելոնա»

Սուարեսի տրանսֆերը «Ատլետիկո» կայացած է. Ֆաբրիցիո Ռոմանո

ՊՍԺ-ն հաղթում է. կլորիկ գումար՝ Կուլիբալիի դիմաց

Կավանիին առաջարկել են իսպանական գրանդին

Աղբյուր. «Բարսելոնան» խզել է պայմանագիրը Սուարեսի հետ