Բիչախչյան․ «Առաջին խաղում վա բանկ գնալու պատճառ չեմ տեսնում․ պետք է բալանսավորված խաղանք» - VNews
Բաժիններ

Բիչախչյան․ «Առաջին խաղում վա բանկ գնալու պատճառ չեմ տեսնում․ պետք է բալանսավորված խաղանք»

160269144 4168002319900022 2500677328690964028 n - Բիչախչյան․ «Առաջին խաղում վա բանկ գնալու պատճառ չեմ տեսնում․ պետք է բալանսավորված խաղանք»

Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Շլյոնսկի» հետ խաղի նախօրեին պատասխանել է լրագրողների հարցերին։ Երևանյան ակումբի գլխավոր մարզչի խոսքով՝ թիմը լավ է պատրաստվել վաղվա խաղին։

«Հնարավորությունները գնահատում եմ 50/50։ Միշտ փորձում ենք բալանսավորված ֆուտբոլ խաղալ։ Կոնֆերենցիաների լիգայում յուրաքանչյուր փուլ բաղկացած է երկու խաղից։ Իմ կարծիքով ամեն ինչ որոշվելու է Լեհաստանում, հետևաբար խաղալու ենք բալանսավորված։ Ոչ մի դեպքում առաջին խաղում վա բանկ գնալու պատճառ չեմ տեսնում»,-ասել է Բիչախչյանը։

Բիչախչյանը չի կարծում, որ «Ֆեհերվարի» հետ համեմատությամբ «Շլյոնսկի» հետ խաղն ավելի հեշտ կարող է դասավորվել․

«Ֆուտբոլում չկան հեշտ հանդիպումներ, հատկապես եվրագավաթային խաղերում։ Ըստ իս՝ «Ֆեհերվարն» ու «Շլյոնսկը» խաղամակարդակով հավասար են, հետևաբար շատ դժվար հանդիպում է սպասվում։ Երևի թե, վաղը խաղից հետո կունենանք որոշակի պատկեր։

«Շլյոնսկի» ուժեղ և թույլ կողմե՞րը։ Չեմ ցանկանում բացել «չակերտները», ուսումնասիրել ենք մրցակցին, դիտել ենք վերջին հանդիպումները։ Կասեմ, որ ուժեղ թիմ է՝ համալրված լավ խաղացողներով։ Գիտեմ նաև, որ թիմը գլխավորում է բավականին փորձառու մարզիչ։ Այդ փաստը, երևի, ամենակարևորն է»,-ասել է Բիչախչյանը։

Բիչախչյանը պատասխանել է նաև Սերժ Դեբլեի քիչ խաղաժամանակ ստանալու հարցին․

«Կարճ ժամանակում հնարավոր չէ ֆուտբոլիստին պատրաստել 90 րոպե խաղալու համար։ Շտապելու դեպքում վնասվածք ստանալու հնարավորություն կա։ Դեբլեն պրոֆեսիոնալ է ու «Ֆեհերվարի» հետ խաղից հետո մոտավորպես 1 շաբաթ ենք ունեցել պատրաստվելու համար։ Այդ ժամանակը աշխատում է հօգուտ Դեբլեի։ Շաբաթվա ընթացքում, թեկուզ մի փոքր, բայց կարողացել ենք բարելավել նրա ֆիզիկական վիճակը։ Այս խաղում, ամենայն հավանականությամբ, նա ավելի շատ խաղաժամանակ կստանա։

Պետք է ասեմ, որ յուրաքանչյուր խաղացող դաշտում շատ կարևոր է, այդ թվում նաև Դեբլեն։ Նա հարձակման գծի խաղացող է ու հույս ունենք, որ վաղը կկարողանա արդյունավետ խաղով աչքի ընգնել։ Մեզ համար, սակայն, կարևոր է թիմային խաղը։ Ալիկ Առաքելյանն ու Խուան Բռավոն նույնպես պատրաստ են հանդիպմանը»։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ավագի կարգավիճակում Գրիգորյանի առաջին սուպերգավաթը, Յուրչենկոն՝ վճռորոշ հանդիպման ամենատարեց մասնակից

«Ալաշկերտը»՝ Հայաստանի Սուպերգավաթակիր (տեսանյութ)

5 ֆուտբոլիստ համալրել է «Արարատի» կազմը

Հայաստանի Սուպերգավաթ. «Ալաշկերտ» – «Արարատ». Մեկնարկային կազմեր

«Արարատ-Արմենիան» կրկնեց «Արարատի» 13-ամյա վաղեմության լավագույն ցուցանիշը

Հայաստանի Սուպերգավաթի մրցավարական անձնակազմը

12 տարի առաջ «Ալաշկերտի» ներկայիս ավագի գրանցած դուբլն «Արարատին» սուպերգավաթակիր էր դարձրել. Ինչ է պետք իմանալ Սուպերգավաթի մրցախաղից առաջ

Մորի Կոնեն հեռացավ «Արարատից»

VBET ՀՊԼ. «Արարատը» հաղթեց ԲԿՄԱ-ին (տեսանյութ)

VBET ՀՊԼ. ԲԿՄԱ – «Արարատ». Մեկնարկային կազմեր

«Արարատը» 10 հոգով հաղթանակի է հասել «Ալաշկերտի» նկատմամբ

«Արարատ» – «Ալաշկերտ». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Դեռ գոլ չխփած «Ալաշկերտը» խմբային փուլի մեկնարկից առաջ լուրջ քննություն ունի․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 6-րդ տուրից առաջ

Ինսայդ. Որ ակումբ է տեղափոխվում Մորի Կոնեն և որքան կարժենա տրանսֆերը

Մահացել է Գորան Օբրադովիչը

«Նորավանքն» «Արարատի» դեմ խաղի մրցավարական մի քանի որոշում է բողոքարկել (տեսանյութ)