Բիչախչյանի գլխավորությամբ «Արարատին» էլ չհաջողվեց հաղթել «Լոռիին» - VNews
Բաժիններ

Բիչախչյանի գլխավորությամբ «Արարատին» էլ չհաջողվեց հաղթել «Լոռիին»

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրը՝ 10 փաստով

Առաջնության 9-րդ տուրի ավարտից հետո «Ուրարտուն» պահպանեց միանձնյա առաջատարի դիրքը, իսկ «Շիրակը» թեև ընդհատեց տխուր պարտությունների շարքը, շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի 5 հանդիպումներից կայացան 4-ը («Փյունիկ» «Նոա» հանդիպումը հետաձգվել է): Տուրն անցավ հյուրերի առավելությամբ, որոնք տոնեցին 2 հաղթանակ, մեկ խաղ ավարտեցին ոչ-ոքի, կրեցին մեկ պարտություն: Դաշտի տերերից հաջողության հասավ միայն «Լոռին»: Առաջնությունում կայացած 27 հանդիպումներից 12-ում հաղթել են դաշտի տերերը, 9-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 6 խաղ ավարտվել է ոչ-ոքի:

4 խաղում խփվեց ընդամենը 6 գոլ: Առաջնությունում կայացած 27 հանդիպումներում 56 գոլ է գրանցվել: Միջին արդյունավետությունը կազմում է 2,07 գոլ մեկ խաղում:

Լուսանկարը՝ ՀՖՖ մամուլի ծառայության

Տիգրան Դավթյան. «Խաղը սկսեցինք 5-4-1 մարտավարությամբ, հետո իրավիճակից ելնելով փոխեցինք և սրություն մտցրեցինք առջևի գծում» (տեսանյութ)

2․ «Շիրակին» վերջապես հաջողվեց ընդհատել խոշոր հաշվով 3 անընդմեջ պարտությունների շարքը և 332 րոպե տևած գոլային երաշտը: Ճիշտ է, գոլի հեղինակն ալաշկերտցի Մարկո Տոմիչն էր, որն Արամ Մուրադյանի հարվածից հետո գնդակը շեղեց սեփական դարպասը:

Տոմիչն «Ալաշկերտի» 4-րդ ֆուտբոլիստն է, որ «Շիրակի» հետ մրցավեճում ինքնագոլի հեղինակ է դառնում: Նախկինում ալաշկերտցիներից նման «բախտի» էին արժանացել Վահագն Մինասյանը, Գագիկ Դաղբաշյանը և Տարոն Ոսկանյանը: Ընդ որում Վահագն Մինասյանը շիրակցիների հետ մրցախաղերում յուրօրինակ տխուր ռեկորդի հեղինակ է: Նա ինքնագոլի հեղինակ է դարձել նաև «Կոտայքում» և «Փյունիկում» խաղալիս: Իսկ ընդհանուր առմամբ Բարձրագույն խմբի հանդիպումներում «Շիրակի» մրցակիցները 27 անգամ գրավել են սեփական դարպասը:

3․ Երկու տարվա ընդմիջումից հետո «Լոռիին» կրկին հաջողվեց հաղթել «Արարատին»: Մինչ այդ մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 6 հանդիպումներից 2-ում հաղթել էր «Արարատը», 4-ում գրանցվել էր ոչ-ոքի: Իսկ միակ հաղթանակն «Արարատի» նկատմամբ «Լոռին» տոնել էր մրցակիցների առաջին ծանոթության ժամանակ՝ 2018թ. օգոստոսի 29-ին Վանաձորում հաղթելով Ջոնել Դեսիրեի խփած միակ գոլի շնորհիվ:

Լուսանկարը՝ «Արարատի» մամուլի ծառայության

Անդրանիկ Ոսկանյան․ «Ինչքան էլ դժվար է այս իրավիճակում, պետք է կենտրոնանանք և անենք մեր գործը» (տեսանյութ)

Հետաքրքիր է, որ Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ «Արարատին» էլ չհաջողվեց հաղթել «Լոռիին», ինչպես դա չէր հաջողվել «Շիրակին»: Հիշեցնենք, որ «Լոռին» միակ թիմն է, որի նկատմամբ «Շիրակը» Բարձրագույն խմբում դեռ հաղթանակ չի տարել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Ջեյսոն Մարտինեսի գոլը հաղթական էր «Լոռի» – «Արարատ-Արմենիա» խաղում (տեսանյութ)

«Լոռի» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Զավեն Բադոյանը՝ իր, Ուդոյի և Նենադովիչի մասնակցությամբ հրաշալի գոլային կոմբինացիայի մասին (տեսանյութ)

Արտյոմ Սիմոնյան․ «Մեր այսօրվա խաղից գոհ ենք, բայց պատժվեցինք կենտրոնացվածությունը կորցնելու պատճառով» (տեսանյութ)

Վարդան Բիչախչյան. «Խոտանը շատ էր, հետևաբար ավելի շատ պետք է վազեինք, որպեսզի փակեինք գոտիները» (տեսանյութ)

Դմիտրի Գունկո. «Չէի ասի, թե ֆիզիկական առումով լավագույն վիճակում ենք, ուստի փորձում ենք գտնել ներքին ռեսուրսներ խնդիրները լուծելու համար» (տեսանյութ)

Սիմոնյանի և Նենադովիչի մեկական գոլերը վճռեցին «Արարատ» – «Նոա» խաղի ելքը (տեսանյութ)

«Արարատ» – «Նոա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Սևադա Արզումանյան. «Մենք պարտադիր պետք է հաղթեինք, ինչը հոգեբանական բարդություն էր ստեղծում» (տեսանյութ)

Տիգրան Դավթյան. «Այս մրցաշրջանում մեր թիմի լավագույն խաղն էր» (տեսանյութ)

Էդգար Մովսեսյան․ «Շատ ուրախ եմ, որ կարողացա գոլ խփել Կասպարովի նման փորձառու դարպասապահին» (տեսանյութ)

«Ալաշկերտը» հաղթեց «Ուրարտուին» և բարձրացավ 1-ին հորիզոնական (տեսանյութ)

«Վանը» վստահ հաղթանակ տարավ «Շիրակի» նկատմամբ

Կամպանյան կվերադառնա Վանաձոր․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET ՀՊԼ 13-րդ տուրին ընդառաջ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Դեսիրեն միայն Մարկոսին է զիջում առաջնության ամենաարդյունավետ լեգեոնականների ցանկում