Բիչախչյանի շուրջ 6 ամսվա սպասումն ավարտվեց, Համբարձումյանը 2021-ին արդեն 2-րդ անգամ հիացրեց (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Բիչախչյանի շուրջ 6 ամսվա սպասումն ավարտվեց, Համբարձումյանը 2021-ին արդեն 2-րդ անգամ հիացրեց (տեսանյութ)

179043843 10159586819381654 7951691086468052158 n 1 - Բիչախչյանի շուրջ 6 ամսվա սպասումն ավարտվեց, Համբարձումյանը 2021-ին արդեն 2-րդ անգամ հիացրեց (տեսանյութ)

Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում խաղացող անդամների և թեկնածուների ակումբները վերջին օրերի ընթացքում պաշտոնական հանդիպումներ են անցկացրել: Արտասահմանում աշխատող հայազգի մարզիչների թիմերը նույնպես մրցավեճերի են մասնակցել: VNews.am-ն անդրադառնում է գրանցված արդյունքներին և մյուս մանրամասներին:

Եվրոպա լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ․ «Ռոմա» 3-2 «Մանչեսթեր Յունայթեդ»․ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: 32-ամյա կիսապաշտպանը Եվրոպա լիգայի գավաթի ընթացիկ խաղարկությունում անցկացրել է 11 մրցավեճ (7-ը՝ մեկնարկային կազմում) և դարձել 1-ական գոլի ու արդյունավետ փոխանցման հեղինակ: Հռոմեական թիմը, որը կիսաեզրափակիչ առաջին խաղում հյուրընկալվելիս պարտվել էր 2-6 հաշվով, դուրս է մնացել հետագա պայքարից:

Սլովակիայի գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում․ «Ժիլինա» 4-1 «Կոշիցե»․ Վահան Բիչախչյանը 12-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցն ու կրկնապատկելով իր թիմի առավելությունը: Նա եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 68-րդ րոպեին: Բիչախչյանը վերջին անգամ գոլ էր խփել նախորդ տարվա նոյեմբերի 8-ին՝ առաջնության շրջանակում գրավելով «Նիտրայի» դարպասը: 21-ամյա կիսապաշտպանը գավաթի ընթացիկ խաղարկությունում մասնակցել է 4 հանդիպման (բոլոր դեպքերում էլ՝ մեկնարկային կազմում) ու իր ակտիվում գրանցել 1 գոլ: «Ժիլինան», որը կիսաեզրափակիչ առաջին խաղում «Կոշիցեին» մրցակցի հարկի տակ հաղթել էր 4-2 հաշվով, դուրս է եկել եզրափակիչ, որտեղ մայիսի 19-ին կմրցի «Սլովան Բրատիսլավայի» հետ:

Կիպրոսի Բարձրագույն խումբ, չեմպիոնական խումբ (առաջնության 2-րդ փուլ), 9-րդ տուր․ ԱԵԼ 1-2 «Անորտոսիս»Հովհաննես Համբարձումյանը 44-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ՝ հավասարեցնելով մրցավեճի հաշիվը և դնելով իր թիմի կամային հաղթանակի հիմքը: Նա եղել է մեկնարկային կազմում ու փոխարինվել 56-րդ րոպեին: Համբարձումյանն ակումբային մակարդակով վերջին անգամ գոլ էր խփել այս տարվա փետրվարի 20-ին, երբ առաջնության 1-ին փուլում միակ ու հաղթական գնդակ էր գրանցել «Դոքսայի» դեմ մրցավեճում: 30-ամյա պաշտպանը Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում խաղադաշտ է դուրս եկել 20 անգամ (16-ում՝ հիմնական կազմում) ու խփել 2 գոլ: «Անորտոսիսը» 6 թիմի պայքարում եզրափակում է ուժեղագույն քառյակը՝ 3-րդ տեղը զբաղեցնող ԱԵԼ-ից հետ մնալով 11 միավորով:

Լատվիայի Բարձրագույն խումբ, 10-րդ տուր․ «Ռիգա» 3-0 «Վենտսպիլս»․ Էդգար Բաբայանը բացակայել է իր թիմի հայտացուցակից: 25-ամյա ֆուտբոլիստը, որը վարձավճարով է դանիական «Հոբրոյից» տեղափոխվել «Ռիգա», ընթացիկ առաջնությունում մասնակցել է 6 հանդիպման (1-ը՝ մեկնարկային կազմում)՝ դառնալով 1 գոլի հեղինակ: «Ռիգան» 8 թիմի պայքարում գտնվում է 3-րդ հորիզոնականում՝ 2 առաջատարներ «Ռիգասից» և «Վալմիերայից» հետ մնալով 1-ական միավորով:

Ուկրաինայի Առաջին խումբ (հեղինակությամբ 2-րդ առաջնություն), 25-րդ տուր․ «Նիկոլաև» 1-1 «Չեռնոմորեց»Արթուր Ավագիմյանը հանդիպման ավելացված ժամանակի 3-րդ րոպեին գրավել է մրցակցի դարպասը՝ իր թիմին փրկելով պարտությունից: Նա մասնակցել է ամբողջ խաղին: 24-ամյա կիսապաշտպանն ընթացիկ առաջնությունում ասպարեզ է մտել 22 անգամ (20-ում՝ մեկնարկային կազմում)՝ իր ակտիվում գրանցելով 5 գոլ և 3 գոլային փոխանցում: «Չեռնոմորեցը» 16 թիմի պայքարում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ առաջատար «Վերեսին», որի համեմատ 2 հանդիպում ավելի է անցկացրել, զիջելով 3 միավորով: Պրեմիեր լիգա են դուրս գալու առաջին 3 հորիզոնականներ գրաված թիմերը:

Ռուսաստանի Պրոֆեսիոնալ լիգա (հեղինակությամբ 3-րդ առաջնություն), 23-րդ տուր․ «Օլիմպ-Դոլգոպրուդնի» 2-1 «Լենինգրադեց»․ Արթուր Սարկիսովը եղել է մեկնարկային կազմում ու փոխարինվել 85-րդ րոպեին: 34-ամյա հարձակվողն ընթացիկ առաջնությունում խաղադաշտ է մտել 8 անգամ (6-ում՝ հիմնական կազմում)՝ իր ակտիվում գրանցելով 2 գոլ: «Օլիմպ-Դոլգոպրուդնին» 16 թիմի պայքարում առաջնության միանձնյա առաջատարն է՝ 2-րդ տեղով ընթացող «Վոլգա Տվերից» առաջ գտնվելով 11 միավորով: 1-ին հորիզոնական գրաված թիմը կբարձրանա Ազգային լիգա (հեղինակությամբ 2-րդ առաջնություն):

Պերուի Բարձրագույն խումբ, Ապերտուրա, A խումբ, 6-րդ տուր․ «Սյենսիանո» 5-2 «Կառլոս Մանուչի»Մաուրո Գևգեոզյանը 36-րդ րոպեին, երբ իր թիմն արդեն իսկ պարտվում էր 0-3 հաշվով, վրիպել է 11-մետրանոց նշակետից հարվածելիս: Նա փոխարինվել է 84-րդ րոպեին: 34-ամյա հարձակվողն ընթացիկ առաջնությունում մասնակցել է 5 խաղի (4-ը՝ մեկնարկային կազմում) ու խփել 2 գոլ, կատարել 1 արդյունավետ փոխանցում: «Կառլոս Մանուչին» 6 հանդիպումից հետո իր ակտիվում գրանցել է 7 միավոր:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 29-րդ տուր․ «Սոչի» 2-1 «Ռոտոր»․ Էրիկ Վարդանյանն առաջնության 2-րդ անընդմեջ խաղում բացակայել է իր թիմի հայտացուցակից: Նա մինչ այդ 4 պաշտոնական հանդիպում անընդմեջ մնացել էր պահեստայինների նստարանին (1-ը՝ գավաթի խաղարկությունում)՝ այդ ընթացքում 1 խաղ անցկացնելով ակումբի երիտասարդական թիմում: Չի մասնակցել նաև երիտասարդական թիմի վերջին 2 մրցավեճերին: 22-ամյա կիսապաշտպանը Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում անցկացրել է 1 հանդիպում (փոխարինման է մտել), ևս 9 մրցավեճի հայտավորված է եղել, բայց ելույթ ունենալու հնարավորություն չի ստացել:  «Սոչին» 16 թիմի պայքարում 3-4-րդ տեղերն է բաժանում «Լոկոմոտիվ Մոսկվայի» հետ, որի համեմատ 1 մրցավեճ ավելի է անցկացրել:

Շվեյցարիայի «Չելենջ» լիգա (հեղինակությամբ 2-րդ առաջնություն), 33-րդ տուր․ «Քրինս» 1-1 «Թուն»․ Օհան Ջորկաեֆը բացակայել է իր թիմի հայտացուցակից: 23-ամյա կիսապաշտպանն ընթացիկ առաջնությունում 22 հանդիպման է մասնակցել (8-ը՝ հիմնական կազմում): «Քրինսը» 10 թիմի պայքարում գտնվում է 8-րդ հորիզոնականում և աղյուսակը եզրափակող «Կյասոյին» (վերջին տեղ գրավածը լքելու է մրցաշարը) գերազանցում 3 միավորով:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռոման» համաձայնության է եկել նոր դարպասապահի հետ

«Ռեալը» ֆուտբոլիստների փոխանակում է առաջարկել «Ռոմային»

«Սրտից թույլ Շիկը». ԵՎՐՈ 2020-ի դեռևս ամենաշքեղ գոլի հեղինակի ոգեշնչող պատմությունը

Գերմանիա – Հայաստան խաղի անցկացման վայրը

Մոուրինյո. «Ժամանակն է խոստովանել, որ նա լավագույնն է աշխարհում»

Մոուրինյոն՝ Ռոնալդուին․ «Հենց հիմա հեռացի՛ր Իտալիայից և ինձ հանգի՛ստ թող»

Պայմանագիրը համաձայնեցված է. «Ռոմայի» գլխավոր մարզիչը տեղափոխվում է անգլիական գրանդ

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ, որոնք ամռանը պետք է փոխեն ակումբները

Բարսեղյանի ու Հարոյանի տրանսֆերային արժեքը բարձրացավ

Մոուրինյոյի առաջին տրանսֆե՞րը. «Ռոման» համաձայնության է եկել «Արսենալի» ֆուտբոլիստի հետ

«Մեզ բացակա չդնեք». Մխիթարյանն ու 4 աստղեր, որոնք ճակատագրի հեգնանքով բաց կթողնեն ԵՎՐՈ 2020-ը

Առավելագույնին ձգտող թիմ. ինչ խնդիր է դրվել «Նոայի» առջև

Դոնարուման կարող է դառնալ Մխիթարյանի թիմակիցը

«Տեղավորվեք ու վայելեք». «Ռոման» ներկայացրել է Մխիթարյանի բոլոր գոլերը (տեսանյութ)

Տրանսֆերային առաջարկ Մարաշլյանին՝ պայմանով, որ նա խաղա Հայաստանի հավաքականում

Վահան Բիչախչյանի տրանսֆերի վերաբերյալ ռուսական ակումբի պատասխանը