Բիչախչյանը բացեց գոլերի հաշիվը, Յուրչենկոն առաջին 11մ հարվածը հետ մղեց. Շվեդիա-Հայաստան ընկերական հանդիպումը՝ 10 փաստով - VNews
Բաժիններ

Բիչախչյանը բացեց գոլերի հաշիվը, Յուրչենկոն առաջին 11մ հարվածը հետ մղեց. Շվեդիա-Հայաստան ընկերական հանդիպումը՝ 10 փաստով

Բիչախչյանը բացեց գոլերի հաշիվը Յուրչենկոն առաջին 11մ հարվածը հետ մղեց. Շվեդիա Հայաստան ընկերական հանդիպումը՝ 10 փաստով - Բիչախչյանը բացեց գոլերի հաշիվը, Յուրչենկոն առաջին 11մ հարվածը հետ մղեց. Շվեդիա-Հայաստան ընկերական հանդիպումը՝ 10 փաստով

Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ անընդմեջ ընկերական հանդիպումն անցկացրեց: Շվեդների հետ առաջին ծանոթությունն անհաջող էր մեր ֆուտբոլիստների համար, որոնց այս անգամ մարզական բախտը չբավականացրեց պարտությունից խուսափելու համար:

Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

  • 1. Շվեդիան դարձավ 64-րդ երկիրը, որի հավաքականի հետ մրցեց Հայաստանի ընտրանին: Այսպիսով, ՀՀ հավաքականն իր պատմության մեջ հանդիպել է սկանդինավյան բոլոր 5 երկրների ընտրանիների հետ: Առավել հաճախ՝ 8 անգամ մեր ֆուտբոլիստները մրցավեճի են բռնվել դանիացիների հետ (+1=1-6, 7-13)` վաստակելով հնարավոր միավորների 16,6 տոկոսը: Առավել հաջող ՀՀ հավաքականը հանդես է եկել իսլանդացիների հետ՝ 4 հանդիպումներում վաստակելով հնարավոր միավորների 33,3 տոկոսը (+1=1-2, 2-4):

1 2 - Բիչախչյանը բացեց գոլերի հաշիվը, Յուրչենկոն առաջին 11մ հարվածը հետ մղեց. Շվեդիա-Հայաստան ընկերական հանդիպումը՝ 10 փաստով

Ֆիններին (+0=1-5, 1-11) և նորվեգացիներին (+0=1-1, 1-4) մեր ֆուտբոլիստներն առայժմ չեն հաղթել: Ընդհանուր առմամբ սկանդինավյան երկրների հավաքականների հետ անցկացրած 21 հանդիպումներում Հայաստանի ընտրանին ընդամենը 2 հաղթանակ է տոնել, 4 խաղ ավարտել է ոչ-ոքի, կրել է 15 պարտություն, խփել է 12 գնդակ, սեփական դարպասը բաց է թողել 35 գոլ:

  • 2. Ընդհատվեց Խոակին Կապառոսի օրոք ՀՀ հավաքականի անպարտելի 9 խաղերի ռեկորդային շարքը, որի ընթացքում մեր ընտրանին 6 հաղթանակ էր տոնել, 3-ն ավարտել էր ոչ-ոքի: Նախորդ պարտությունը ՀՀ հավաքականը կրել էր անցյալ տարվա սեպտեմբերի 5-ին Սկոպյեում անցկացված Ազգերի լիգայի մեկնարկային խաղում՝ 1-2 հաշվով զիջելով Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն: Դա Խոակին Կապառոսի նորամուտի խաղն էր ՀՀ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:

5 2 - Բիչախչյանը բացեց գոլերի հաշիվը, Յուրչենկոն առաջին 11մ հարվածը հետ մղեց. Շվեդիա-Հայաստան ընկերական հանդիպումը՝ 10 փաստով

  • 3. Իսկ ահա գոլ խփած անընդմեջ խաղերի շարքը շարունակվեց՝ հասնելով 12-ի: Այն սկսվել էր 1919թ. նոյեմբերի 18-ին Պալերմոյում իտալացիների հետ կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղից, որում ՀՀ հավաքականն Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ իր պատմության մեջ ամենախոշոր հաշվով (1-9) պարտությունն էր կրել: Այդ 12 հանդիպումներում մեր ֆուտբոլիստները 18 անգամ են գրավել մրցակիցների դարպասները:
  • 4. Ընդհատվեց նաև ընկերական հանդիպումներում անպարտելի 3 խաղերի շարքը, որոնցում ոչ-ոքիներ էին գրանցվել: Ընկերական մրցախաղում նախորդ պարտությունը ՀՀ հավաքականը կրել էր 2018թ. մարտի 27-ին Երևանում լիտվացիների հետ կայացած խաղում՝ 0-1: Շվեդների հետ մրցավեճը Հայաստանի հավաքականի անցկացրած ընկերական 77-րդ հանդիպումն էր, որում մեր ֆուտբոլիստները 37-րդ պարտությունը կրեցին: ՀՀ հավաքականը 24 հաղթանակ է տոնել, 16 խաղ ավարտել է ոչ-ոքի, խփել է 85 գնդակ, բաց է թողել 131 գոլ:
  • 5. Վերջին տարիներին ՀՀ հավաքականը բավական հաջող էր հանդես գալիս հունիսին անցկացրած հանդիպումներում: Շվեդներից կրած պարտությամբ ընդհատվեց հունիսին ՀՀ հավաքականի 4 անպարտելի խաղերի շարքը, որում տոնել էր 2 հաղթանակ, 2-ն ավարտել էր ոչ-ոքի: Նախորդ անգամ ՀՀ հավաքականը հունիսին պարտվել էր 2017թ.՝ աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում 1-4 հաշվով զիջելով Չեռնոգորիայի ընտրանուն:

Armenia Montenegro 666 - Բիչախչյանը բացեց գոլերի հաշիվը, Յուրչենկոն առաջին 11մ հարվածը հետ մղեց. Շվեդիա-Հայաստան ընկերական հանդիպումը՝ 10 փաստով

Ընդհանուր առմամբ հունիսին ՀՀ հավաքականը 31 խաղ է անցկացրել, որից 11-ում հաղթել է, 6-ում գրանցվել է ոչ-ոքի, կրել է 14 պարտություն: Մեր ֆուտբոլիստները խփել են 43 գնդակ, բաց են թողել 48 գոլ: Այդ հանդիպումներում առավել արդյունավետ են գործել Հենրիխ Մխիթարյանն ու Գևորգ Ղազարյանը՝ խփելով 4-ական գոլ: Հավաքականի ներկայիս կազմից հունիսին 3 գոլ է խփել Տիգրան Բարսեղյանը:

  • 6. Վահան Բիչախչյանը բացեց գոլերի հաշիվը Հայաստանի հավաքականում: Դրա համար նրանից 8 խաղ պահանջվեց: Ընդ որում Բիչախչյանն առաջին անգամ էր հավաքականի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկել և մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Նախորդ 7 խաղերում նա փոխարինման էր մտել՝ ընդհանուր առմամբ խաղադաշտում գտնվելով ընդամենը 138 րոպե: Բիչախչյանը դարձավ ՀՀ հավաքականում գոլ խփած մեր ընտրանու 70-րդ ֆուտբոլիստը: 6 գնդակ էլ սեփական դարպասն են խփել մրցակցի ֆուտբոլիստները:

3 2 - Բիչախչյանը բացեց գոլերի հաշիվը, Յուրչենկոն առաջին 11մ հարվածը հետ մղեց. Շվեդիա-Հայաստան ընկերական հանդիպումը՝ 10 փաստով

  • 7. Դավիթ Յուրչենկոն հավաքականում առաջին 11մ հարվածը հետ մղեց՝ հաղթող դուրս գալով Սեբաստիան Լարսոնի հետ պայքարում: Մինչ այդ նրա դարպասին նշանակված 11մ 3 հարվածներն էլ ավարտվել էին գոլով: Յուրչենկոն հավաքականում առաջին անգամ մեկ խաղում 3 գոլ բաց թողեց:

2 2 - Բիչախչյանը բացեց գոլերի հաշիվը, Յուրչենկոն առաջին 11մ հարվածը հետ մղեց. Շվեդիա-Հայաստան ընկերական հանդիպումը՝ 10 փաստով

  • 8. Շվեդների հետ հանդիպմանը մասնակցած ֆուտբոլիստներից բոլորից փորձառուն հավաքականի ավագի պարտականությունները 2-րդ անգամ կատարած Կամո Հովհաննիսյանն էր, որը 59-րդ խաղն անցկացրեց: Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկում Կամո Հովհաննիսյանը շրջանցեց Վարազդատ Հարոյանին ու տեղափոխվեց 9-րդ հորիզոնական: Ցանկը գլխավորում է 132 խաղի մասնակցած Սարգիս Հովսեփյանը, իսկ գործող ֆուտբոլիստներից առավել հաճախ՝ 88 անգամ հավաքականի մարզաշապիկը կրել է Հենրիխ Մխիթարյանը:
  • 9. Տիգրան Բարսեղյանը հավաքականի կազմում 20-րդ անընդմեջ խաղն անցկացրեց: 2019թ. մարտի 26-ին ֆինների հետ Երևանում կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղից սկսած Բարսեղյանը բաց չի թողել հավաքականի և ոչ մի հանդիպում՝ խփելով 6 գոլ: Այդ խաղերից 17-ում նա եղել է հավաքականի մեկնարկային կազմում, որից 10-ում հանդես է եկել առանց փոխարինման:

4 2 - Բիչախչյանը բացեց գոլերի հաշիվը, Յուրչենկոն առաջին 11մ հարվածը հետ մղեց. Շվեդիա-Հայաստան ընկերական հանդիպումը՝ 10 փաստով

ՀՀ հավաքականում անընդմեջ անցկացրած խաղերի քանակով յուրօրինակ ռեկորդակիրը Սարգիս Հովսեփյանն է: Նրան երկու անգամ հաջողվել է անընդմեջ մասնակցել 30 խաղի (16.11.1994-14.10.1998, 26.03.2008-11.10.2011թթ.):

  • 10. Ալբերտ Խաչումյանը դարձավ Խոակին Կապառոսի օրոք Հայաստանի հավաքականում նորամուտը նշած 14-րդ ֆուտբոլիստը: Ավելի վաղ հավաքականում իրենց առաջին հանդիպումներն էին անցկացրել Դավիթ Յուրչենկոն, Սերոբ Գրիգորյանը, Վբեյմար Անգուլոն, Խորեն Բայրամյանը, Արշակ Կորյանը, Վահան Բիչախչյանը, Յուրի Գարեգինյանը, Սոլոմոն Իմե Ուդոն, Հակոբ Հակոբյանը, Ժիրայր Շաղոյանը, Էդուարդ Սպերցյանը, Դավիթ Տերտերյանն ու Կարեն Մելքոնյանը: Ընդհանուր առմամբ հավաքականի անցկացրած 222 հանդիպումներում մեր ընտրանու կազմում խաղադաշտ են դուրս եկել 214 ֆուտբոլիստներ:
Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ, որոնք ամռանը պետք է փոխեն ակումբները

Բարսեղյանի ու Հարոյանի տրանսֆերային արժեքը բարձրացավ

Առավելագույնին ձգտող թիմ. ինչ խնդիր է դրվել «Նոայի» առջև

Տրանսֆերային առաջարկ Մարաշլյանին՝ պայմանով, որ նա խաղա Հայաստանի հավաքականում

Վահան Բիչախչյանի տրանսֆերի վերաբերյալ ռուսական ակումբի պատասխանը

Շվեդիա – Հայաստան․ ով է ամենաշատ տարածություն հաղթահարած ֆուտբոլիստը

Բալեկյան․ «Բոկայում» խաղալը երազանք է իմ ու ընտանիքիս համար»

Վահան Բիչախչյանը՝ 2 հանրահայտ ակումբի տրանսֆերային նպատակ

Շաղոյան. «Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականներում խաղում եմ տարբեր դիրքերում» (տեսանյութ)

Խոակին Կապառոսը՝ Շվեդիայի հավաքականի դեմ խաղի ու մարզական հավաքի մասին (տեսանյութ)

Շարքն ընդհատվեց. Հայաստանի հավաքականը պարտվեց շվեդներին 1-3 հաշվով (տեսանյութ)

Վահան Բիչախչյանը կրճատում է հաշվի տարբերությունը (տեսանյութ)

Առաջին կեսից հետո Շվեդիան հաղթում է Հայաստանին 2 գոլի առավելությամբ (տեսանյութ)

Ֆորսբերգը բացում է խաղի հաշիվը Հայաստանի հավաքականի դեմ խաղում (տեսանյութ)

Շվեդիայի հավաքականի մեկնարկային կազմը՝ Հայաստանի ընտրանու դեմ

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը՝ Շվեդիայի ընտրանու դեմ