Բիչախչյանը գերազանցեց Խաշմանյանի ռեկորդը՝ գրանցելով եվրագավաթային նոր նվաճում - VNews
Բաժիններ

Բիչախչյանը գերազանցեց Խաշմանյանի ռեկորդը՝ գրանցելով եվրագավաթային նոր նվաճում

160269144 4168002319900022 2500677328690964028 n - Բիչախչյանը գերազանցեց Խաշմանյանի ռեկորդը՝ գրանցելով եվրագավաթային նոր նվաճում

«Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնում Վարդան Բիչախչյանի նորամուտը եվրագավաթներում փառահեղ ստացվեց: Նրա սաներին հաջողվեց հունգարական «Ֆեհերվարի» հետ դիմակայությունում առավելության հասնել և Կոնֆերենցիաների լիգայի հաջորդ փուլի ուղեգիր նվաճել: Այս հաջողությունն ավելի քան ծանրակշիռ է, եթե հաշվի առնենք, որ «Արարատը» 22 տարի անց է կրկին հաջորդ փուլի ուղեգիր նվաճում: Վերջին անգամ դա արարատցիներին հաջողվել էր 1999/2000թթ. Ինտերտոտոյի գավաթի մրցաշարում, որում երկու հանդիպումներում էլ նվազագույն հաշվով հաղթել էին ռումինական «Բաքեուին»:

Մարզչական հարուստ կարիերայում Վարդան Բիչախչյանին իր սաների հետ 5-րդ անգամ հաջողվեց եվրագավաթներում հաղթահարել առաջին փուլի արգելքը: Այդ ցուցանիշով նա գերազանցեց Աբրահամ Խաշմանյանի ռեկորդը, որն «Ալաշկերտում» իր սաների հետ 4 անգամ էր հաջորդ փուլի ուղեգիր նվաճել: Հիշեցնենք, որ «Ֆեհերվարի» հետ առաջին հանդիպումից հետո էլ Վարդան Բիչախչյանը գերազանցել էր Վարդան Մինասյանի ռեկորդը՝ եվրագավաթներում անցկացնելով իր 21-րդ խաղը:

23 960x640 - Բիչախչյանը գերազանցեց Խաշմանյանի ռեկորդը՝ գրանցելով եվրագավաթային նոր նվաճում

Վարդան Բիչախչյանը ևս մեկ նվաճման հասավ՝ կրկնելով Արկադի Անդրեասյանի ռեկորդային ցուցանիշը: Վերջինս մինչ այդ միակ մարզիչն էր, որը երկու թիմերում էլ՝ «Արարատում» և «Միկայում» գլխավոր մարզչի պաշտոնում նորամուտը եվրագավաթներում նշել էր հաջորդ փուլի ուղեգրի նվաճմամբ: 1996/97թթ. Գավաթակիրների գավաթի մրցաշարում «Արարատը» հաղթահարել էր Բաթումի «Դինամոյի» արգելքը, իսկ 2007/08թթ. ՈՒԵՖԱ-ի գավաթի մրցաշարում Անդրեասյանի գլխավորությամբ «Միկան» առավելության էր հասել հունգարական ՄՏԿ-ի նկատմամբ:

Մեր ընտրանին

Հարկ է նշել, որ Բաթումի «Դինամոյի» հետ երկու հանդիպումներում էլ «Արարատը» պարտվել էր: Սակայն Բաթումում կայացած խաղում (2-4) դաշտի տերերի կազմում որակազրկված ֆուտբոլիստ էր հանդես եկել, որի պատճառով «Դինամոյին» 0-3 հաշվով տեխնիկական պարտություն էր գրանցվել: Հենց դրա շնորհիվ էլ արարատցիները հաջորդ փուլի ուղեգիր էին նվաճել՝ սեփական հարկի տակ պարտվելով 0-2 հաշվով:

Հաշվի առնելով վերը նշված հանգամանքը, ռեկորդակրի հարցում պետք է նախապատվությունը տալ Բիչախչյանին: Հիշեցնենք, որ «Շիրակի» գլխավոր մարզչի պաշտոնում Վարդան Բիչախչյանի նորամուտը եվրագավաթներում կայացել է 2012/13թթ. Եվրոպա լիգայի խաղարկությունում: Նրա գլխավորությամբ շիրակցիները հուլիսի 5-ին Չեռնոգորիայի Նիկշիչ քաղաքում կայացած խաղում Լամին Լի Յորոյի խփած միակ գոլի շնորհիվ հաղթեցին «Ռուդարին»: Պատասխան խաղում գրանցվեց ոչ-ոքի (1-1) և «Շիրակը»  մտավ հաջորդ փուլ:

Gandzasar vs Shirak 15 960x640 - Բիչախչյանը գերազանցեց Խաշմանյանի ռեկորդը՝ գրանցելով եվրագավաթային նոր նվաճում

Հետագայում Բիչախչյանի գլխավորությամբ շիրակցիները ևս 3 անգամ հաջողությամբ հաղթահարեցին առաջին փուլի արգելքը՝ առավելության հասնելով Սան Մարինոյի «Տրե Պենեի» (2013/14թթ. ՉԼ՝ 3-0, 0-1), բոսնիական «Զրինսկիի» (2015/16թթ. ԵԼ՝ 2-0, 1-2) և վրացական «Դիլայի» (2016/17թթ. ԵԼ՝ 0-1, 1-0, 4-1՝ 11մ) նկատմամբ:

Եվրագավաթներում հայկական ակումբները գլխավորած 46 մարզիչներից միայն 16-ին է հաջողվել իրենց սաների հետ հաջորդ փուլի ուղեգիր նվաճել: Ընդ որում Անդրեյ Տալալաևին, Ալեքսանդր Տարխանովին, Վարդան Մինասյանին և Դավիդ Կամպանյային մեկական անգամ հաջողվել է իրենց սաների հետ եվրագավաթների մեկ խաղարկությունում միանգամից երկու փուլի արգելք հաղթահարել:

VNews.am-ը ներկայացնում է եվրագավաթների մրցաշարերում հաջորդ փուլի ուղեգիր նվաճած մարզիչների ցուցանիշները:

ՄարզիչներՄրց.ՓուլԽՀՈՊԳՄ%
1Վարդան Բիչախչյան7522561117-272131,8
2Աբրահամ Խաշմանյան441674521-202552
3. Վարդան Մինասյան6320621220-352033,3
4. Արկադի Անդրեասյան6318431114-321527,7
5. Անդրեյ Տալալաև1263126-41055,5
6Ալեքսանդր Տարխանով1262227-13844,4
7Դավիդ Կամպանյա1242026-6650
8. Սարգիս Հովսեփյան3184048-161250
9Օսկար Լոպես1142118-6758,3
10. Արմեն Գյուլբուդաղյանց3182155-15729,1
11. Վարուժան Սուքիասյան711821158-39712,9
12. Ռաֆայել Նազարյան2161324-6633,3
13. Աշոտ Բարսեղյան3172056-15628,5
14. Ալեքսանդր Գրիգորյան1121102-1466,6
15. Միխայ Ստոյկիցա1141122-4433,3
16. Սամվել Դարբինյան3181166-18416,6
17. Սամվել Սարգսյան2151046-11320

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մոուրինյոն դժգոհ է «Ռոմայի» խաղից՝ չնայած 5-1 հաշվով հաղթանակին

«Ռոմայի» տպավորիչ ցուցանիշը Մոուրինյոյի գլխավորությամբ

Կոնֆերենցիաների լիգա. «Ռոման» ջախջախեց «ԲԿՄԱ Սոֆիային», Մխիթարյանը չմասնակցեց խաղին (տեսանյութ)

Կոնֆերենցիաների լիգա. Առաջին կեսից հետո «Ռոման» հաղթում է «ԲԿՄԱ Սոֆիային» (տեսանյութ)

Կոնֆերենցիաների լիգա. «Ռոմայի» մեկնարկային կազմը

Կոնֆերենցիաների լիգա. «Տոտենհեմի» մեկնարկային կազմը «Ռենի» դեմ խաղում

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

13 խաղ և ոչ մի հաղթանակ իսրայելական թիմերի հետ դիմակայությունում

VBET ՀԳ. «Նորավանքը» պայքարից դուրս թողեց «Շիրակին» (տեսանյութ)

VBET ՀԳ. «Շիրակ» – «Նորավանք». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

4 նոր դիմակայություն VBET Հայաստանի գավաթի մեկնարկող մրցաշարում. Ինչ է պետք իմանալ 1/8 եզրափակիչ հանդիպումներից առաջ

«Ալաշկերտը» պարտությամբ մեկնարկեց Կոնֆերենցիաների լիգայում (տեսանյութ)

«Մաքաբին» հաղթում է «Ալաշկերտին» առաջին կեսից հետո (տեսանյութ)

Էմբալոն խփեց «Ալաշկերտի» առաջին գոլը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում (տեսանյութ)

«Մաքաբին» բացում է «Ալաշկերտի» դեմ խաղի հաշիվը (տեսանյութ)

«Ալաշկերտի» մեկնարկային կազմը «Մաքաբի Թել-Ավիվի» դեմ խաղում