Բիչախչյանը Գյումրիում, բայց՝ «Արարատի» ղեկին․ Ամենաուշագրավ փաստերը՝ «Շիրակ» - «Արարատ» խաղին ընդառաջ - VNews
Բաժիններ

Բիչախչյանը Գյումրիում, բայց՝ «Արարատի» ղեկին․ Ամենաուշագրավ փաստերը՝ «Շիրակ» – «Արարատ» խաղին ընդառաջ

«ՇԻՐԱԿ» «ԱՐԱՐԱՏ»  

26 սեպտեմբերի, ժ.16:15, Գյումրի, Քաղաքային մարզադաշտ

90 խաղ, «Շիրակը» հաղթել է 43 անգամ, «Արարատը»՝ 22,  գրանցվել է 25 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 137-95

«Շիրակ»՝ 10-րդ տեղ (1 միավոր), «Արարատ»՝ 8-րդ տեղ (3 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ Առաջնության 2-րդ տուրից հետաձգված այս հանդիպման գլխավոր ինտրիգն այն է, որ 10 շիրակցիներ «Արարատի» կազմում գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ մրցավեճի են բռնվելու իրենց նախկին թիմի հետ:

Լուսանկարը՝ «Արարատի» մամուլի ծառայության

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրը՝ 10 փաստով

«Շիրակը» վատ չէր սկսել առաջնությունը՝ նորացված կազմով մարտական ոչ-ոքի (2-2) ավարտելով հանդիպումը Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» հետ: Սակայն այդ խաղից 38 օր անց կայացած առաջնության հաջորդ հանդիպումը շիրակցիների համար իսկական մղջավանքի վերածվեց: Գանձասարցիները 5 անպատասխան գնդակ ուղարկեցին Գևորգ Կասպարովի պաշտպանած դարպասը: Արդեն առաջնության մեկնարկում «Շիրակը» հայտնվել է աղյուսակը եզրափակողի տխուր դերում:

2․ «Արարատն» այս հանդիպմանը նախապատրաստվելու ավելի շատ ժամանակ է ունեցել, քանի որ «Արարատ-Արմենիայի» հետ 5-րդ տուրի խաղը հետաձգվել էր: Կազմը զգալիորեն փոփոխած արարատցիները հաջող էին մեկնարկել՝ նվազագույն հաշվով պարտության մատնելով «Փյունիկին»: Սակայն հաջորդ խաղում «Արարատը» 1-2 հաշվով պարտվեց «Նոային», որը կամային հաղթանակ տոնեց:

3․ Նախորդ առաջնությունում «Շիրակը» զգալի առավելության էր հասել «Արարատի» նկատմամբ: Առաջին շրջանի խաղում հաջողությունն ուղեկցել էր «Արարատին», իսկ ահա հաջորդ 3 հանդիպումներում հաղթել էին շիրակցիները: Ընդ որում վերջին խաղում «Շիրակը» հաղթել էր խոշոր՝ 4-1 հաշվով:

4․ Հունիսի 27-ին «Արարատի» հետ կայացած նախորդ առաջնության հանդիպումը հոբելյանական էր «Շիրակի» այն ժամանակվա ավագ Հրայր Մկոյանի համար, որը Բարձրագույն խմբում 250-րդ խաղն էր անցկացրել: Իր նախկին թիմի հետ առաջիկա հանդիպումն «Արարատի» ներկայիս ավագի համար կլինի 50-րդը արարատցիների կազմում:

5․ Նախորդ առաջնության լավագույն ռմբարկու Մորի Կոնեն բավական արդյունավետ էր գործել «Արարատի» հետ հանդիպումներում՝ 4 անգամ խոցելով մրցակցի դարպասը: Ընդ որում հունիսի 27-ին կայացած խաղում նա դարձել էր դուբլի հեղինակ, առաջնությունում արդյունավետ խաղերի շարքը հասցրել էր 6-ի և կրկնել էր թիմի նախկին հարձակվող Ֆոֆանա Բեկոյի ռեկորդային ցուցանիշը:

Դիմակայության լավագույն ռմբարկուները՝

«Շիրակ»՝ Անդրանիկ Բարիկյան՝ 19 գոլ:

«Արարատ»՝ Նշան Էրզրումյան՝ 10 գոլ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Լոռին» և «Ուրարտուն» համառ պայքարում անցած խաղում մեկական միավոր վաստակեցին (տեսանյութ)

«Լոռի» – «Ուրարտու»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Կասպարովը՝ պատմական նվաճման շեմին․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրին ընդառաջ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Արամ Քոչարյան. «Կոշտությունն ու կոպտությունը խաղի ընթացքից է գալիս, երևի հաղթանակի մեծ ցանկությունն էր պատճառը» (տեսանյութ)

Ալբերտ Սոլոմոնով. «Արարատը» այս պահին երևի ամենաբալանսավորված թիմն է» (տեսանյութ)

Բիչախչյանի գլխավորությամբ «Արարատին» էլ չհաջողվեց հաղթել «Լոռիին»

Վիտինյո․ «Մարզչի հանձնարարությունները կատարելու դեպքում կունենանք չեմպիոն դառնալու բոլոր հնարավորությունները» (տեսանյութ)

Ռուդիկ Մկրտչյան. «Սկսել ենք ավելի լավ հասկանալ իրար, դրա շնորհիվ է, որ աճ կա» (տեսանյութ)

Վասպուրակ Մինասյան․ «Պետք է կայունություն մտցնենք խաղի մեջ» (տեսանյութ)

Արմեն Պետրոսյան. «Նռանյանի վնասվածքը խառնեց մեր խաղաքարտերը» (տեսանյութ)

Արսեն Պետրոսյան. «Բոլորի թիմերի մոտ էլ դադարից հետո խաղի բարելավում է նկատվում» (տեսանյութ)

Տիգրան Դավթյան. «Խաղը սկսեցինք 5-4-1 մարտավարությամբ, հետո իրավիճակից ելնելով փոխեցինք և սրություն մտցրեցինք առջևի գծում» (տեսանյութ)

Սերգեյ Էրզրումյան. «Թերագնահատել էինք մրցակցին, գլխավոր մարզչի բացակայությունն էլ զգացնել տվեց» (տեսանյութ)

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա․ Օրվա 3 խաղերի բոլոր գոլերը (տեսանյութ)

Անդրանիկ Ոսկանյան․ «Ինչքան էլ դժվար է այս իրավիճակում, պետք է կենտրոնանանք և անենք մեր գործը» (տեսանյութ)