Բիչախչյանը հերքում է. «Ինձ չեն տուգանել զինվորներին աջակցելու համար» - VNews
Բաժիններ

Բիչախչյանը հերքում է. «Ինձ չեն տուգանել զինվորներին աջակցելու համար»

Ինչպես տեղեկացրել էինք, Սլովակիայի առաջնության 9-րդ տուրում Հայաստանի հավաքականի և «Ժիլիլանի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը գոլի հեղինակ էր դարձել «Դունայսկա Ստրեդայի» դեմ խաղում և գոլը նշել էր  հայրենիքին ու զինվորներին իր աջակցությունը ցույց տալով. «Աստված պահպանի հայ զինվորին», – գրված էր Վահանի մարզաշապիկի վրա, որը ֆուտբոլիստը ցուցադրել է գոլից անմիջապես հետո:

Այսօր ադրբեջանական ԶԼՄ-երը տեղեկատվություն էին տարածել, որ Սլովակիայի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանել է Բիչախչյանին այդ արարքի համար: Բիչախչյանը, սակայն, հերքել է այդ տեղեկությունը:

«Տեղական թերթերն էլ էին գրել պատժի մասին, սակայն ես պաշտոնապես հերքում եմ այդ տեղեկատվությունը:

Ամեն ինչ շատ արագ ստացվեց, ուզում էի գոնե ամենափոքր ձևով աջակցել մեր տղաներին: Հիմա բոլորիս աղոթքներն իրենց մասին են: Մեզ համար նրանք անհնարինն են անում ու նրանց մեր կյանքով ենք պարտական», – Բիչախչյանի խոսքերն է փոխանցում Mediamax Sport-ը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Podcast #16. Հայաստանի ազգային հավաքականի նվաճման հետքերով

Վահան Բիչախչյանը հավաքականի հաղթանակը նվիրել է հայ զինվորներին

«Կապառոսի հաղթական ու յուղոտ վերջակետը». Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները Հս. Մակեդոնիայի հետ խաղում

«Օդային տարածքը վրացիների համար փակ էր». Հայ ֆուտբոլիստների գնահատականները Վրաստանի հետ խաղում

Վահան Բիչախչյանն իր 9-րդ գոլն է խփել Սլովակիայի ընթացիկ առաջնությունում (տեսանյութ)

Վահան Բիչախչյանը հերթական գոլն է խփել Սլովակիայի առաջնությունում (տեսանյութ)

Վահան Բիչախչյանը գոլային փոխանցումը «Ռուզոմբերոկի» դեմ խաղում (տեսանյութ)

Վահան Բիչախչյանը հերթական գոլն է խփել Սլովակիայի առաջնությունում (տեսանյութ)

Խոակին Կապառոս. «Պետք չէ մեղավորներ փնտրել, պետք է շարունակել վստահել տղաներին»

«Տիխիում աղմուկի փոխարեն լռություն էր». Հայաստան-Վրաստան խաղում հայ ֆուտբոլիստների գնահատականները

Վահան Բիչախչյանը հավաքականի մարզմանը երկու միանման, գեղեցիկ գոլ է խփել (տեսանյութ)

«Աստված պահպանի հայ զինվորին». Վահան Բիչախչյանն այսպես է նշել խփած գնդակը

Վահան Բիչախչյանը տպավորիչ գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ)

Վահան Բիչախչյանը հավակնում է դառնալ «Ժիլինայի» ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Կարապետյանը՝ հավաքականի լավագույն ռմբարկուների տասնյակում, Անգուլոն՝ գոլ խփած այլազգի 2-րդ ֆուտբոլիստ

Վահան Բիչախչյան․ «Ամեն ինչ կանեմ, որ գոլեր խփեմ և ուրախացնեմ մեր ազգին» (տեսանյութ)