Վարդան Բիչախչյան․ «Լավ գիտենք, թե ուր ենք եկել և ինչի համար» - VNews
Բաժիններ

Վարդան Բիչախչյան․ «Լավ գիտենք, թե ուր ենք եկել և ինչի համար»

Վարդան Բիչախչյանն «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնում իր առաջին հարցազրույցն է տվել ակումբի մամուլի ծառայությանը։

42-ամյա մասնագետը խոսել է ընթացիկ աշխատանքների, իր տպավորությունների ու մրցաշրջանից ակնկալիքների մասին:

«Մտքերը միայն դրական են: Եկել ենք, որպեսզի կարողանանք լավ աշխատանք կատարել: Հիմա չեմ փորձի շատ խոսել: Իմ կարծիքով, ճիշտն աշխատելն է: Մենք կաշխատենք և ամեն ինչի գնահատականը կտա ժամանակը:

Ամեն ինչ ընթանում է իր հունով և տղաներն օր-օրի բարելավում են իրենց ֆունկցիոնալ վիճակը: Մենք ի սկզբանե ունեինք ժամանակի խնդիր՝ կապված համագործակցության և միմյանց լավ ճանաչելու հետ: Այս ամենը կլրացնենք ժամանակի ընթացքում: Բայց ճիշտ նկատեցիք, կան տղաներ, ովքեր իմ գլխավորությամբ հանդես են եկել «Շիրակում», միացել է Արտակ Եդիգարյանը, Քրիստիան Խիմենեսն ու Ռաուլ Բրավոն «Լոռիից», «Արարատում» են մնացել Դավիթ Խուրցիձեն, Ալեքսանդր Կոզլովը, Զավեն Բադոյանը, Իվան Սպիչկան, Ռազմիկ Հակոբյանը, Պողոս Այվազյանը և մի շարք երիտասարդ ֆուտբոլիստներ:

Իմ կարծիքով վատ թիմ չէ հավաքված, բայց ունենք խաղային դիրքեր, որոնք պետք է ուժեղացնենք: Այս պահին փորձում ենք ևս մեկ դարպասապահի հարց լուծել, քանի որ ցանկանում ենք, որ մրցակցությունն ավելի մեծ լինի այդ դիրքում: Նաև շատ կարևոր է, որ կարողանանք կազմը համալրել որակյալ հարձակվողով:

Մոտ երկու շաբաթից կարծում եմ իդեալական պատկեր կունենանք և կկարողանանք լիարժեք կենտրոնանալ մեր աշխատանքի վրա:

Բավական շատ են հայ ֆուտբոլիստները՝ դարպասապահ Պողոս Այվազյանը, պաշտպանությունում Հրայր Մկոյանը, Վահե Մուրադյանը, Ժիրայր Մարգարյանը, հենակետային գոտում՝ Կարեն Մուրադյանը, Դավիթ Մանոյանը, եզրերում Էդգար Մալաքյանը, Զավեն Բադոյանը և Ռազմիկ Հակոբյանը, չորս-հինգ խաղացող մեզ միացել են երկրորդ թիմից: Բնականաբար, հայ ֆուտբոլիստների քանակի հետ կապված խնդիր մենք չունենք: Պարզ է, որ այն լեգեոներները, ովքեր չեն համապատասխանի և չեն կարողանա ռեալ օգուտ տալ, թիմում չեն լինի:

Ինչպես գիտեք, «Շիրակը» նույնպես երկրպագուների մեծ բանակ ունի: Մենք միշտ կարևորել ենք երկրպագուի գործոնը, պատասխանատվություն ենք կրել քաղաքի, երկրպագուների և ավանդույթների հանդեպ: Նույնը լինելու է նաև այստեղ: Մեր մարզչական շտաբով շատ լավ գիտենք, թե ուր ենք եկել և ինչի համար: Միգուցե շատ դժվար է թվում, բայց փորձելու ենք հաղթահարել այդ դժվարությունը, իսկ թե ինչ կստացվի, ցույց կտա ժամանակը: Բայց ամեն դեպքում, մեր երկրպագուները թող հանգիստ լինեն: Հաստատ եկել ենք այս ակումբ օգուտ տալու համար: Կարծում եմ՝ շատ պահեր կունենանք «Արարատի» երկրպագուներին ուրախացնելու համար»,-ասել է Բիչախյանը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մորի Կոնեն ու ևս 9 ֆուտբոլիստներ բացեցին գոլերի հաշիվը VBET Հայաստանի գավաթի մրցաշարում

VBET Հայաստանի գավաթ. «Արարատը» հաղթեց «Սևանին» (տեսանյութ)

VBET Հայաստանի գավաթ․ «Շիրակ» – «Ալաշկերտ»․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

12 թիմեր պայքարի մեջ են մտնում VBET Հայաստանի գավաթի համար․ Ամենաուշագրավ փաստերը՝ 1/8 եզրափակիչ խաղերին ընդառաջ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. 4-րդ տուրի 3 լավագույն գոլերը (տեսանյութ)

Այդ երկրից առաջին անգամ ֆուտբոլիստներ հանդես եկան Հայաստանի առաջնություններում

Վլադիմիր Ժապալաու․ «Արժանիորեն հաղթեցինք «Արարատին» (տեսանյութ)

«Նոան» դրամատիկ պայքարում տոնեց իր առաջին հաղթանակը․ VNews-ի ֆոտոշարքը «Նոա» – «Արարատ» խաղից

Վարդան Բիչախչյան․ «Երկրորդ գոլի դրվագում ընդհանրապես չհասկացա՝ ինչ տեղի ունեցավ» (տեսանյութ)

«Նոան» Արտյոմ Սիմոնյանի դուբլի շնորհիվ կամային հաղթանակ տոնեց «Արարատի» նկատմամբ (տեսանյութ)

«Նոա» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

8 թիմերից միայն 2-ը խաղադաշտում հաղթանակներ ունեն․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրին ընդառաջ

Պաշտոնական․ Նախորդ մրցաշրջանի լավագույն ռմբարկու Մորի Կոնեն միացավ «Արարատին»

Պաշտոնական. Սոլոմոն Ուդոն՝ «Արարատի» ֆուտբոլիստ

VBET Պրեմիեր լիգայի ևս մեկ հանդիպում հետաձգվել է