#BlackLivesMatter ակցիան ունի սպորտային նախապատմություն. արմատները տանում են 1968թ. Օլիմպիական խաղեր - VNews
Բաժիններ

#BlackLivesMatter ակցիան ունի սպորտային նախապատմություն. արմատները տանում են 1968թ. Օլիմպիական խաղեր

Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահը ԱՄՆ-ում մեծ իրարանցում առաջացրեց։ Միայն Միացյալ Նահանգներում հակառասիստական ցնցումներին մասնակցեց ավելի քան 30 մլն մարդ՝ ըստ New York Times-ի։ Աշխարհում այդ ցնցումները կոչվեցին Black Lives Matter։ Ինչպես իրեն հարգող յուրաքանչյուր քաղաքացիական շարժում, այս մեկն էլ ունեցավ իր «այցեքարտը»։ Ակցիայի մասնակիցները իջնում են 1 ծնկի վրա և վեր են բարձրացնում ձեռքերից մեկը։

«Մոնրեալ Իմպեկտսի» գլխավոր մարզիչ, նախկինում լեգենդար ֆուտբոլիստ Թիերի Անրին, ծնկի եկած վիճակում մնաց 8 րոպե 46 վայրկյան։ Ինչպես ցույց է տվել փորձաքննությունը, հենց այդքան ժամանակ է ոստիկանը ոտքը սեղմած պահել Ֆլոյդի պարանոցին։ Նմանատիպ ժեստ մարզասերները տեսել էին դեռևս 2016 թվականին, երբ ԱՄՆ հիմնի ժամանակ ծնկի էր իջել ամերիկյան ֆուտբոլի ներկայացուցիչ Կոլին Կապերնիկը։ Այս քայլը հրահրեց բախումներ ոստիկանների ու երկրի աֆրոամերիկացի բնակիչների միջև։

Այս պատմությունը սկիզբ է առնում 1968 թվականի Օլիմպիական խաղերից։ Քառամյակի մարզական գլխավոր ստուգատեսի ժամանակ սևամորթ աթլետներ Թոմի Սմիթի ու Ջոն Կառլոսի քայլն առաջացրեց մեծագույն ռեզոնանս ամբողջ աշխարհում և դարձավ հակառասիստական մեծ «արշավի» առաջին լուրջ քայլը։ Առաջ անցնելով նշենք, որ նրանք վտանգի ենթարկեցին իրենց կյանքն ու կարիերան հանուն հետագա սերունդների, ինչի համար դեռևս կենդանության օրոք նրանց պատվին արձան կանգնեցրին։

Նախապատմությունը և Օլիմպիական խաղերը

60-ականների վերջին Կառլոսն ու Սմիթը համարվում էին լրջագույն մրցակիցներ վազքի կարճ մրցատարածության մրցումներում։ Արդեն պարզ էր, որ Մեքսիկայում կայանալիք Օլիմպիական խաղերում նրանք էլ խաղարկելու են ոսկե մեդալները։ Բուն մեծ մրցաշարի մեկնարկից 1 տարի առաջ Թոմի Սմիթը աշխարհի 2 ռեկորդ սահմանեց 200 և 400 մետր մրցատարծություններում։ Նա, ի դեպ դարձավ առաջին մարզիկը, որին հաջողվեց մրցատարծությունը հաղթահարել ավելի արագ, քան 20 վայրկյանը։

Սակայն Մեքսիկայում նրանք արդեն միավորվել էին նոր գաղափարի շուրջ։ Օլիմպիական խաղերից առաջ ԱՄՆ-ում սպանվեց իրավապաշտպան Մատին Լյութեր Քինգը։ Դրանից հետո Սմիթը բացեց կազմակերպություն, որը կոչվեց «Մարդու իրավունքների օլիմպիական նախագիծ» (ՄԻՕՆ)։ Նրա նպատակը սևամորթ մարզիկների կողմից Օլիմպիական խաղերի բոյկոտն էր։ Սակայն առավելագույն արդյունքը, որին Սմիթը հասավ, ապարտհեյդ դավանող ՀԱՀ-ի՝ խաղերին չմասնակցելն էր։

ՕԽ-ին մի շարք սևամորթ մարզիկներ իրենց հագուստի վրա կրում էին ՄԻՕՆ-ի տարբերանշանը՝ հույսով, որ այն կլինի բոլորի քննարկման թեման, հարցազրույցներով կզզվեցնեն լրագրողներն ու կազմկոմիտեի անդամները։ Սակայն սպասումները չէին արդարացնում. ոչ ոքի հետաքրքիր էլ չէր անգամ։ Եվ Սմիթը գնաց ռադիկալ քայլի. նա որպես իր համախոհ ընտրեց Կառլոսին ինչպես նաև ավստրալացի սպիտակամորթ աթլետ Պիտեր Նորմանը։

Բուն մրցումներում Սմիթը փայլուն հանդես եկավ՝ հաղթելով 200 մետր մրցատարածությունը 19,83 վայրկյան ռեկորդային ցուցանիշով։ Նորմանը կանգնեց պատվոր հարթակի երկրորդ աստիճանին, իսկ Կառլոսը բավարարվեց միայն երորդ տեղով։ Երբ հնչում էր ԱՄՆ օրհներգը, սևամորթ աթլտեները նախ հանեցին մարզակոշիկները՝ ի աջակցություն ԱՄՆ-ում ապրող իրենց աղքատ հայրենակիցներին, ապա խոնարհեցին գլուխն ու վեր բարձրացրին բռունցքները։ Երկրորդ տեղը զբաղեցրած ավստրալացի Նորմանն էլ կանգնել էր արձակված մարզահագուստով. շապիկին պատկերված էր ՄԻՕՆ-ի տարբերանշանը։

Այս ժեստն ու շարժումն էլ նախահայր ունի։ Դեռևս 18-րդ դարի վերջում ԱՄն-ում սկսեց թափ հավաքել Black Power Salute շարժումը, որը հանդես էր գալիս ստրկության դատապարտմամբ։ Ակցիայի մասնակիցները տարածում էին թռուցիկներ, որոնց վրա պատկերված էին սևամորթ տղամարդ և կին՝ հետևյալ գրությամբ. «Մի՞ թե ես մարդ չեմ ու եղբայր չեմ։ Մի՞ թե ես կին չեմ ու քույր չեմ»։ Այս պայքարը հանգեցրեց ստրկության վերացման, իսկ Մարտին Լյութեր Քինգի շնորհիվ ԱՄՆ-ում սևամորթները ունեցան հավասար իրավունքներ մյուս քաղաքացիների պես։

Ակցիան, ի դեպ, խափանման եզրին էր Կառլոսի մոռացկոտության պատճառով. արարողության պահին նա մոռացել էր ձեռնոցները հանդերձարանում։ Նրանց օգնեց Նորմանը՝ տալով իր ձեռնոցներից մեկը։ Ակցիայի կանոններով՝ պետք էր վեր պարզել միայն ձեռքերից մեկը։ Դա էր պատճառը, որ նկարում Սմիթը վեր էր պարզել աջ, իսկ Կառլոսը՝ ձախ ձեռքը։ Ամոթից դրդված՝ մարզիկները փակել էին ԱՄՆ դրոշը, իսկ 50 հազարանոց տրիբուները մի պահ լռեցին, իսկ հաջորդ վայրկյանին սկսեցին սուլել։

Հետևանքները

Հաղթանակի հաջորդ օրը Օլիմպիական կոմիտեն որակազրկեց մարզիկներին և ուղարկեց տուն, սակայն դա միայն սկիզբն էր։ Նրանք որակազրկվեցին նաև հայրենիքում. նրանք ցմահ զրկվեցին ԱՄՆ ազգային հավաքականը ներկայացնելու հնարավորությունից։ Սմիթն ու Կառլոսը ստիպված էին թողնել աթլետիկան։ Նրանք երկուսն էլ իրենց գտան ամերիկյան ֆուտբոլում։ Սմիթը մի քանի տարի անցկացրեց «Ցինցինատիում», իսկ Կառլոսը խաղաց Կանադական լիգաներում։ Նորմանի կյանքն էլ շաքար չէր. նրան Ավստրալիայում հետապնդում էին, եղել է 3 մահափորձ, բայց նա չի հանձնվել։

Արդարությունը վերականգնելու համար պահանջվեց ավելի քան 40 տարի։ Մարզական կարիերան ավարտելուց հետո Կառլոսն ու Սմիթը զբաղվեցին տարբեր գործերով. առաջինը սոցիոլոգիայի ոլորտ ներխուժեց, երկրորդը՝ ուսումնական։ 2016 թվականին ԱՄՆ Օլիմպիական կոմիտեն նրանց պաշտոնական ներողության գրություն ուղարկեց ռասայական խտրականության համար։ Նույն թվականին Ավստրալիայում պետական մարմինները Նորմանին հետմահու պարգևատրեցին պետական պարգևով։

Պատմության և մշակույթի Սմիթսոնյան թանգարանի միջոցառումներից մեկի ժամանակ ժամանակ Սմիթն իր որոշումը բնութագրեց որպես «հուսահատ ճիչ հանուն ազատության»։ Այդ օրը նա թանգարանին նվիրեց այն մարզահագուստն ու կոշիկները, որոնցով ռեկորդ սահմանեց և սկիզբ դրեց մի գաղափարի ու շարժման, որը դարձավ հեղափոխական։ Այո Կապեռնիկն ու Թիերի Անրին ևս գեղեցիկ ժեստերով աչքի ընկան, սակայն այն ինչ արեցին Սմիթն ու Կառլոսը Վիետնամյան պատերազմի և Մարտին Լյութեր Քինգի սպանության օրերին, անհամեմատ ավելի բարձր արժեք ունեն։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Տիերի Անրին՝ Սետյենին փոխարինելու անակնկալ թեկնածու

«Վերապրել «Տիտանիկը» հանուն սիրո ու դառնալ լեգենդ». Աղետից փրկված թենիսիստների ցնցող պատմությունը

Թվեք «Բարսելոնայի» բոլոր խաղացողներին, որոնց Մեսին երբևէ ասիստ է արել Լա Լիգայում

Օբամեյանգը գերազանցեց Թիերի Անրիի ցուցանիշը՝ ռեկորդ սահմանելով «Արսենալում» (տեսանյութ)

«Լեո Մեսի – 33». 5 հետաքրքիր ու քիչ հայտնի փաստ Լիոնել Մեսիի մասին

#Կարոտախտ_17. Ինչպես Զիդանն ու Ֆիգուն զարդարեցին Եվրո 2000-ը (տեսանյութ)

Թվեք անկախ Հայաստանի Օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններին. VNews-ի Quiz-ը

Մեսի․ «Երբ նա մտավ հանդերձարան, չէի համարձակվում նայել նրա աչքերին»

Պաշտոնական. «Տոտենհեմի» ֆուտբոլիստը տեղափոխվել է ՄԼՍ

FourFourTwo-ն կազմել է Պրեմիեր լիգայի պատմության լավագույն ֆուտբոլիստների անվանացուցակը

Արսեն Ջուլֆալակյան. «Վտանգ եմ տեսնում, որ ինձ միտումնավոր վնասվածք կհասցնեն կամ կթունավորեն»

ԵՎՐՈ 2020-ը ու Օլիմպիական խաղերը կարող են հետաձգվել կամ չեղարկվել Կորոնավիրուսի պատճառով

Նվաճված 2 ուղեգրերով Հայաստանը Օլիմպիական խաղերում կներկայացնեն Արթուր Ալեքսանյանն ու Կարապետ Չալյանը

«Անհավանական խաղացող և մարդասպանի բնազդ ունեցող հարձակվող»․ Անրին շնորհավորել է Ագուերոյին

Անրի. «Վախեցնում է այն, ինչ անում է «Լիվերպուլը»

Պաշտոնական. Անրին վերադարձավ մարզչական աշխատանքի