Բռնցքամարտի ԵԵԱ-2018. Հայաստանի մեկնարկը հաղթական էր - VNews
Բաժիններ

Բռնցքամարտի ԵԵԱ-2018. Հայաստանի մեկնարկը հաղթական էր

Իտալիայի Ռոզետո դե ալ Բռուցի քաղաքում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը:

Մրցումային առաջին օրը պայքարի մեջ մտած Հայաստանի 3 ներկայացուցիչներն էլ հաղթանակ տարան: Այս մասին տեղեկացնում է Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

64 կգ քաշային կարգում Բենիկ Նիկողոսյանը բացահայտ առավելությամբ հաղթեց Սլովակիայի ներկայացուցչին:

69 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը հաղթեց բոսնիացի, իսկ 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը՝ թուրք մարզիկին:

Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանը հանդես է գալիս 10 մարզիկով, 9 տղա և 1 աղջիկ. Այսպիսին է երիտասարդական հավաքականի կազմը Եվրոպայի առաջնությունում. 49 կգ քաշային Սեյրան Եղիկյան, 52 կգ քաշային Արթուր Բազեյան, 56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյան, 60 կգ քաշային Արմեն Ալոյան, 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյան, 69 կգ քաշային Վախթանգ Հարությունյան, 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյան, 81 կգ քաշային Գոռ Ներսիսյան, գերծանր քաշային Սարգիս Պողոսյան , 51 կգ քաշային Կարինե Սարգսյան:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: