Բոգդան Անդոնե. «Ալաշկերտն ունի խաղային հստակ ձեռագիր, որը կարող է հաջողություն բերել» - VNews
Բաժիններ

Բոգդան Անդոնե. «Ալաշկերտն ունի խաղային հստակ ձեռագիր, որը կարող է հաջողություն բերել»

Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի «Ալաշկերտ» – «Ստյաուա» հանդիպումից առաջ ռումինական ակումբի գլխավոր մարզիչ Բոգդան Անդոնեն խոսեց իր թիմի պատրաստվածության աստիճանի մասին: Ինչպես նաև գնահատեց Հայաստանի գավաթակրի շանսերը առաջիկա դիմակայությունում:

«Վաղվա խաղը շատ կարևոր է: Մենք պետք է գործի դնենք մեր ամբողջ ուժերը Երևանում առավելության հասնելու համար: Արտագնա խաղում խփած գնդակները լուրջ առավելություն են պատասխան խաղից առաջ: Մեր գլխավոր նպատակը մրցակցի դարպասը գրավելն ու, իհարկե, հաղթելն է:

Թեպետ խաղալու ենք փոքր խաղադաշտում, մեզ դա ոչ մի կերպ չի կարող խանգարել: «Ստյաուան» լուրջ պատմություն ունեցող թիմ է և շեշտը չի դնում խաղադաշտի մեծ կամ փոքր լինելու վրա:

«Ալաշկերտն» իր կազմում ունի ագրեսիվ ֆուտբոլիստներ, որոնք թույլ են տալիս ձևավորելու որաշակի ֆուտբոլային ձեռագիր: Այդքանը բավական է հաջողություն ակնկալելու համար: Թիմն ունի հստակ ձեռագիր, ինչը դրական կարծիք է ձևավորում ձեր ակումբի մասին:

«Ինքնաթիռի 6 ժամի ուշացումը ոչ մի կերպ չի անդրադառնա մեր թիմի խաղի վրա: Ավելին ասեմ՝ օդակայանում ժամանակ կար սուրճ խմելու և առաջիկա հանդիպումը քննարկելու համար:

Ռումինիայի առաջնության վերջին տուրում ես կատարել էի որոշակի տեղափոխություններ ու փոփոխություններ: Ֆուտբոլիստներից ոմանք հանգստանալու հանարավորություն էին ստացել: Դա պետք է որ օգնի մեզ վաղվա խաղում», – ասել է Անդոնեն:

«Ստյաուայի» ավագներից մեկը՝ կիսապաշտպան Լուչիան Ֆիլիպը խոսել է թիմակիցների ֆիզիկական վիճակի ու իր թիմի հնավարովությունների մասին:

«Դիտել ենք են «Ալաշկերտի» մասնակցությամբ վերջին հանդիպումը: Լավ տպավորություններ ենք ստացել, ագրեսիվ խաղացողներ ունեք, թիմի հարձակվողական ներուժը մեծ է: Միևնույն ժամանակ փաստում ենք, որ «Մամկեդոնիան» այնքան էլ ուժեղ չէր: Այդ տեսանկյունից ակումբի ներուժի մասին լիարժեք պատկերացում չունենք:

Մեր ինքնաթիռը մի փոքր ուշացմամբ է ժամանել Երևան, սակայն դա չի կարող ձախողման պատճառ հանդիսանալ: Մեր միակ նպատակը հաջորդ փուլ դուրս գալն է: Մեզ ոչինչ չպետք է կանգնեցնի՝ ոչ ուշացած ինքնաթիռը, ոչ էլ շոգ եղանակը:

Կարծում եմ՝ մենք ֆավորիտ ենք վաղվա դիմակայությունում: Սակայն դա միայն պատմության տեսանկյունից: «Ստյաուան» ունի լուրջ ու երկար ճանապարհ անցած եվրոպական ֆուտբոլում: Այդ առումով «Ալաշկերտը» դեռ շատ անելիքներ ունի», – ասել է Լուչիան Ֆիլիպը:

Հիշեցնենք, որ «Ալաշկերտ» – «Ստյաուա» հանդիպումը կկայանա հուլիսի 25-ին ժամը 21:00-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն Ավանի ակադեմիայում:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կասպարովը՝ պատմական նվաճման շեմին․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրին ընդառաջ

«Ռոման» վերջին մարզումն է անցկացրել Սոֆիայի ԲԿՄԱ-ի դեմ խաղից առաջ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Թվիթերի վաստակավոր արտիստը». Օզիլը ավարտել է կարիերան, բայց նրան դեռ չեն ասել

Բիչախչյանի գլխավորությամբ «Արարատին» էլ չհաջողվեց հաղթել «Լոռիին»

Ռուդիկ Մկրտչյան. «Սկսել ենք ավելի լավ հասկանալ իրար, դրա շնորհիվ է, որ աճ կա» (տեսանյութ)

Տիգրան Դավթյան. «Խաղը սկսեցինք 5-4-1 մարտավարությամբ, հետո իրավիճակից ելնելով փոխեցինք և սրություն մտցրեցինք առջևի գծում» (տեսանյութ)

Սերգեյ Էրզրումյան. «Թերագնահատել էինք մրցակցին, գլխավոր մարզչի բացակայությունն էլ զգացնել տվեց» (տեսանյութ)

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա․ Օրվա 3 խաղերի բոլոր գոլերը (տեսանյութ)

4 խաղ՝ 4 տարբեր քաղաքներում․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրին ընդառաջ

Մխիթարյանի գնահատականները՝ «Յանգ Բոյսի» դեմ խաղում

«Միլանը», «Հոֆենհայմն» ու «Տոտենհեմը» հաղթեցին, մյուս արդյունքները (տեսանյութ)

«Ռոման» հաղթեց, Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ, մյուս արդյունքները (տեսանյութ)

Մխիթարյանը փոխարինման մտավ ու 15 րոպե անց դարձավ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

«Հոֆենհայմի» մեկնարկային կազմը «Ցրվենա Զվեզդայի» դեմ խաղում

ՈՒԵՖԱ-ն նկատողություն է արել ադրբեջանական «Քարաբախին»