fbpx

Սարգիս Ադամյանը կարիերան կշարունակի Գերմանիայի 2-րդ Բունդեսլիգայում. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հունիսի 5-ի իրադարձությունների քրոնիկոնը:

  • «Մունդիալ-2018»-ի ընտրական փուլի՝ Չեռնոգորիա Հայաստան հանդիպումը սպասարկելու է հոլանդական մրցավարական անձնակազմը: Գլխավոր մրցավարն է Կևին Բլոմը, նրա օգնականները՝ Դավիդ Գուսենսը և Յան դե Ֆրիսը, 4-րդ պաշտոնյան՝ Պաուլուս վան Բյոկելը:
  • Էդգար Մալաքյանն, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Չեռնոգորիայի հավաքականի հետ առաջիկա հանդիպումը: Ուկրաինական «Ստալի» կիսապաշտպանը վնասվածք է ստացել հավաքականի մարզման ժամանակ, ինչի պատճառով էլ չէր մասնակցել Սենտ Քիթս և Նևիսի ընտրանու դեմ ընկերական խաղին: Հավաքին վնասվածքի պատճառով բացակայում է նաև նրա եղբայրը՝ Գոռ Մալաքյանը:
  • Պաշտոնական. 24-ամյա հարձակվող Սարգիս Ադամյանը երկու տարվա պայմանագիր է կնքել Գերմանիայի 2-րդ Բունդեսլիգայի ուղեգիր նվաճած «Յան Ռեգենսբուրգեի» հետ: Ադամյանը նախորդ մրցաշրջանում Գերմանիայի 4-րդ դիվիզիոնում «Շտայնբախի» կազմում մասնակցել էր 33 հանդիպման և դարձել 16 գոլի հեղինակ:
  • Երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյան. «Սա մեր երիտասարդականի առաջին հաղթանակն էր 2013թ.-ից հետո: Հոգեբանական առումով մեզ համար դժվար էր Մոլդովայի հետ խաղից առաջ: Մեր մրցակիցը ֆիզիկապես լավ պատրաստ թիմ էր: Ունեինք սխալներ, բայց խաղն, ընդհանուր առմամբ, ստացված էր: Արդեն նախապատրաստվում ենք Ջիբրալթարի դեմ պաշտոնական հանդիպմանը»:

WMmCSDHxZ1U

  • Ամերիկյան ՄԼՍ-ի Արևելյան Կոնֆերենցիայի 24-րդ տուրում «Չիկագո Ֆայրը» մրցակցի հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել «Օռլանդո Սիթիի» հետ: Դավիթ Արշակյանը վերջապես խաղաժամանակ է ստացել՝ փոխարինման մտնելով 76-րդ րոպեին: «Չիկագո Ֆայրն» ընթանում է 2-րդ հորիզոնականում:
  • Մոսկվայի «Արարատը» պայմանագիր է կնքել Երևանի «Արարատի» և Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Սերգեյ Ավագիմյանի հետ: «Արարատը», որը հաջորդ մրցաշրջանում հանդես է գալու Ռուսաստանի 2-րդ դիվիզիոնի «Կենտրոնական» գոտում, հրավիրել է նաև «Ռուբինի» սան, հարձակվող Թայմուրազ Տոբոևին, ով ժամանակին խաղացել է Երևանի «Միկայում»:
  • Մոսկվայի «Սպարտակի» նախկին մարզիչ Դմիտրի Ալենիչևը ստանձնել է Կրասնոյարսկի «Ենիսեյի» ղեկը: Ակումբը նոր մրցաշրջանում հանդես է գալու Ռուսաստանի Ֆուտբոլային լիգայում: «Ենիսեյում» են ելույթ ունենում Արթուր Սարկիսովը և Արթուր Մալոյանը:
  • Արգենտինայի առաջնության 27-րդ տուրում «Արսենալ Սարանդին» հյուրընկալվելիս 2-1 հաշվով առավելության է հասել «Բելգրանոյի» նկատմամբ: Խոակին Բոգոսյանը չի հայտնվել իր թիմի հայտացուցակում: «Արսենալ Սարանդին» 30 թիմերի ընթանում է 28-րդ հորիզոնականում:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Արմեն Գյուլբուդաղյանցը հանդիպել է Սիմեոնեի, Դել Բոսկեի և Հիերոյի հետ (լուսանկար)

2007թ. այս օրը պատմական դարձավ Հայաստանի հավաքականի համար

«Սիրելի Ձմեռ պապ…». Ինչ սպասել հայկական ֆուտբոլից 2019 թվականին

Quiz. Ինչքանո՞վ եք տեղյակ հայ ֆուտբոլիստների կարիերայից

Մոսկվայի «Արարատը» վերսկսում է իր ելույթները Ռուսաստանում

Էմերին բացում է խաղաքարտերը. «Արսենալի» տրանսֆերային ծրագրերը

Մեր մրցակիցները․ Ֆինլանդիայի հավաքականը հաղթեց Շվեդիայի ընտրանուն

Մխիթարյանը՝ միակ մխիթարանք․ Ինչո՞ւ առնվազն 5 տարի չենք ունենա նոր Մխիթարյան

Տարվա խոսք, 12-րդ խաղացող և այլ հետաքրքիր անվանակարգեր. 2018-ի ամփոփումը հայկական ֆուտբոլում

Արմեն Գյուլբուդաղյանց. «Մարզչին հարգում են արդյունքի համար, բայց սիրում՝ ոճի համար»

Յուրա Մովսիսյանը գերազանցել է Մբապեին, Օբամեյանգին, Ռիբերիին ու 2018-ի ամենաարագ հեթ-տրիքի հեղինակն է (տեսանյութ)

Արմեն Գյուլբուդաղյանց. «Եթե դու քեզ չխնայես խաղադաշտում, ժողովուրդը քեզ կների, իսկ եթե ոչ՝ չի ների»

Արմեն Գյուլբուդաղյանցն իր մարզչական շտաբի հետ կարող է վերապատրաստման մեկնել Դիեգո Սիմեոնեի մոտ

Մարկոս․ «Հայաստանի հավաքականը միշտ խնդիրների է բախվում ինչ-որ մանրուքների պատճառով»

«Փյունիկն» այս առաջնության ռեկորդ է սահմանել խաղերին մասնակցած ֆուտբոլիստների քանակով

Արթուր Քարտաշյանը՝ Հայաստանի հավաքականում իր ելույթների և ապագայի մասին (տեսանյութ)