-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Կայացել է Դիեգո Մարադոնայի անվան գավաթի առաջին խաղարկությունը:
Եզրափակիչում «Բոկա Խունիորսը» հետխաղյա 11-մետրանոցներով առավելության է հասել «Բանֆիլդի» նկատմամբ(5-3): Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է 1-1 հաշվով:
Հիշեցնենք, որ Դիեգո Մարադոնան «Բոկա Խունիորսում» ելույթ է ունեցել 1981-82 թվականներին՝ դառնալով Արգենտինայի չեմպիոն:
2020 թվականին՝ Դիեգո Մարադոնայի մահվանից հետո, Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան Լիգայի գավաթի անվանումը փոխելու և այն Դիեգո Մարադոնայի գավաթ անվանակոչելու որոշում էր կայացրել:
Խաղից հետո էլ «Բոկա Խունիորսի» հարձակվող Կառլոս Տևեսը հայտարարել է, որ չի պատրաստվում այս պահին ավարտել իր մարզական կարիերան:
«Շատ բարդ ժամանակահատված է ընտանիքիս համար, ու ես հիմա չեմ պատրաստվում ավարտել մարզական կարիերաս: Կարող եմ խաղալ ու օգնել ընտանիքիս: Սա շատ դժվար պահ է բոլորիս համար:
Շատ կարևոր էր նվաճել Դիեգո Մարադոնայի առաջին գավաթը նրա մահվանից հետո: Սա շատ կարևոր էր «Բոկայի» համար»,- AS-ը մեջբերում է Տևեսի խոսքը:
«Բոկա Խունիորսի» ֆուտբոլիստները բարձրացնում են գավաթը՝
“Dale campeooooonnn, dale campeooooonnn…”
🎶 #SeQuedaEnCasa pic.twitter.com/B0sADe8yV8— Boca Jrs. Oficial (desde 🏡) (@BocaJrsOficial) January 18, 2021
«Բոկա Խունիորսը» տոնում է հաջողությունը հանդերձարանում՝
😀💙💛💙#SeQuedaEnCasa pic.twitter.com/pgqNazBKwa
— Boca Jrs. Oficial (desde 🏡) (@BocaJrsOficial) January 18, 2021
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո