fbpx

«Բոկայի» խելահեղ երկրպագուներն ու Տևերի փխրուն սիրտը». Ի՞նչ է տեղի ունեցել «Բոկա Խունիորսի» մարզման ժամանակ (տեսանյութ)

Նոյեմբերի 24-ին տեղի կունա Լիբերտադորեսի գավաթի խաղարկության եզրափակիչ պատասխան հանդիպումը: Արգենտինյան Էլ-Կլասիկոյում երկրորդ հանդիպումը կանցկացնեն «Բոկա Խունիորսն» ու «Ռիվեր Փլեյթը»:

Հանդիպումից առաջ «Բոկան» անցկացրել է բաց մարզում հարազատ «Բոմբոներա» լեգենդար ստադիոնում, որի մուտքը երկրպագուների համար ազատ է: Ինչպես փոխանցւում է ակումբի պաշտոնական թվիթերը, մարզմանը ներկա է գտնվել ավելի քան 50.000 մարդ:

Բնականաբար, այդ երկրպագուներից յուրաքանչյուրը մարզադաշտ մտնելու մեծ ցանկություն ուներ: Եվ նրանցից մեկին հաջողվել է դա անել: Ոստիկանության աշխատակիցներն արագորեն արձագանքել են և սանձել բուռն երկրպագուին: Սակայն նրան օգնության է հասել «Բոկայի» առաջատար Կառլոս Տևեսը: Արգենտինացի գոլահարը երկրպագուին տարել է թիմակիցների մոտ, իսկ այնուհետև նվիրել իր մարզումային շապիկը:

Հիշեցնենք, Լիբերտադորեսի գավաթի խաղարկության առաջին կիեսաեզրափակիչում «Բոկան» ու «Ռիվերը» բաժանվել են խաղաղությամբ: Գոլառատ խաղում գրանցվել է մարտական ոչ-ոքի՝ 2-2:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Ռիվեր Փլեյթի» երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է ոստիկանության հետ բախումներով (լուսանկարներ)

Ֆուտբոլային դեմքեր, որոնք ներկա են գտնվել «Ռիվեր Փլեյթ» – «Բոկա Խունիորս» հանդիպմանը (լուսանկարներ)

Հայտնի են դարձել Աշխարհի ակումբային առաջնության բոլոր մասնակիցները

«Բոկա Խունիորսի» և «Ռիվեր Փլեյթի» հազարավոր երկրպագուներ հեռացվել են աշխատանքից` եզրափակիչ հանդիպմանը ներկա գտնվելու համար

Թեժ Սուպերկլասիկոն Մադրիդում․ «Ռիվեր Փլեյթը»՝ Լիբերտադորեսի գավաթակիր (տեսանյութ)

Մեսին ժամանել է «Սանտիագո Բեռնաբեու»՝ դիտելու արգենտինական ֆուտբոլի Սուպերկլասիկոն (տեսանյութ)

«Բոկա Խունիորսի» երկրպագուները խելահեղ կերպով են ճանապարհում իրենց թիմին (տեսանյութ)

Ֆլորենտինո Պերեսը կողք կողքի տոմսեր է պատվիրել Ռոնալդուի ու Մեսիի համար

Դանի Ալվես․ «Սա տեսածս ամենամեծ խայտառակությունն է»

«Բոկա Խունիորսը» դեմ է արտահայտվել Սուպերկլասիկոն Մադրիդում անցկացնելուն

«Խաղացե՞լ է ֆուտբոլիստը «Բոկայում» ու «Ռիվերում», թե՞ ոչ». Նոր Quiz՝ Սուպերկլասիկոյին ընդառաջ

Մարադոնան խստորեն քննադատել է Սուպերկլասիկոն Մադրիդում անցկացնելու գաղափարը

Պաշտոնական. Հայտնի է Լիբերտադորեսի գավաթի խաղարկության եզրափակիչի անցկացման վայրը

«Ռիվեր Փլեյթ»-«Բոկա Խունիորս» հանդիպումը Արգենտինայում չի կայանա

Արգենտինական Սուպերկլասիկոն տեղի կունենա Արգենտինայի սահմաններից դուրս

«Դժոխային գեղեցկություն». 5 փաստ իսկական Սուպերկլասիկոյի մասին