«Բոլբոյից՝ Գվարդիոլայի «նոր Մեսի». դռները բացե՜ք, Ֆոդենն է գալիս - VNews
Բաժիններ

«Բոլբոյից՝ Գվարդիոլայի «նոր Մեսի». դռները բացե՜ք, Ֆոդենն է գալիս

asdasd3 - «Բոլբոյից՝ Գվարդիոլայի «նոր Մեսի». դռները բացե՜ք, Ֆոդենն է գալիս
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 22:58

-

-

«Լիվերպուլ» – «Մանչեսթեր Սիթի» խաղի հերոսը ո՛չ Սալահն էր, ո՛չ Ստեռլինգը, ո՛չ Մանեն… Պրեմիեր լիգայի կարևորագույն խաղերից մեկում տարբերություն ստեղծեց «Սիթիի» երիտասարդ կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը: Մի քանի տարի առաջ այս ֆուտբոլիստն իր ներկա թիմի խաղերին հետևում էր եզրային գծից, խաղադաշտ մտնում էր միայն ֆուտբոլիստներին ուղեկցելու համար ու երազել էլ չէր կարող, որ խաղալու է Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ ու դառնալու է «Սիթիի» աստղը:

Մանկուց «քաղաքաբնակ» բոլբոյը

Ֆիլ Ֆոդենի երակներով դեռ մանուկ հասակից հոսում է երկնագույն արյուն. «Մանչեսթերյան դերբին ամենակարևոր իրադարձությունն էր ինձ համար. մեր ընտանիքն այդ օրերին բաժանվում էր երկու մասի: Եղբայրս կրում էր «Յունայթեդի» մարզաշապիկը, իսկ ես՝ «Սիթիի»: Հայրս նույնպես «Յունայթեդի» կողմից էր ու հիմա, երբ գալիս է հանդիպումներս դիտելու, ինձ ասում է, որ միայն խաղերի օրերին է ինձ երկրպագում. ես նրան աստիճանաբար փոխում եմ», – ասում է Ֆոդենը, որը Մանչեսթերի փողոցներում ֆուտբոլ խաղալով է մեծացել, իսկ արդեն 4 տարեկանում ընդունվել «Սիթիի» ակադեմիա:

«Մանչեսթեր Սիթիի» առաջին խաղը, որ դիտել եմ 2007-ին էր՝ «Սանդերլենդի» դեմ: 6 տարեկան էի, ֆուտբոլիստների հետ մտա խաղադաշտ. այդ խաղում Այրլանդի խփած գոլն իմ առաջին հիշողությունն է ֆուտբոլից, իսկ ամենաանմոռանալի ու վառ օրը, բնականաբար, «Սիթիի» չեմպիոնությունն էր 2012-ին՝ «Քուինս Պարկ Ռեյնջերսի» նկատմամբ վերջին վայրկյաններին տարած հաղթանակի շնորհիվ. «Դարպասի հետևում էի կանգնած ու տեսա՝ ինչպես գնդակը հայտնվեց ցանցում Ագուերոյի հարվածից հետո: Ես ու մայրս պարզապես թռիչք կատարեցինք խաղադաշտ. այդ պահը երբեք չեմ մոռանա»,-հիշում է Ֆոդենը, որը տարիներ անց դառնալու էր Ագուերոյի խաղընկերը:

«Լիվերպուլի» դեմ իր ցույց տված հիասքանչ ներկայացումից հետո Ֆոդենը Թվիթերում հետհայացք նետեց. «Ինչպես ամեն ինչ սկսվեց… ու ինչպես է շարունակվում»,-գրել է անգլիացին՝ հրապարակելով լուսանկար, որում նա դեռ բոլբոյ է:

Իսկ ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ

Փոքրամարմին Ֆոդենը պատանեկան տարիքից արդեն գրավում էր շատերի ուշադրությունն ու փայլում իր տարիքայինների շրջանում՝ շնորհիվ իր տաղանդի և բացառիկ որակների:

«Ակադեմիայում բոլորին զիջում էի ֆիզիկական տվյալներով ու ստիպված էի օգտագործել իմ ուղեղը». Ֆոդեն

Ֆոդենի առաջին բումը եղավ 2017-ին. Սանչոյի, Բրյուսթերի, Հադսոն-Օդոյիի ու մյուս ֆուտբոլիստների հետ միասին նա Հնդկաստանում դարձավ աշխարհի Մ17 առաջնության չեմպիոն, որի եզրափակիչում Իսպանիայի ընտրանու դեմ խաղում դարձավ դուբլի հեղինակ, իսկ հետո արդեն՝ մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ:

«Սիթիի»՝ ապագայի խաղադրույքը

Ֆոդենի պաշտոնական նորամուտը մեծ ֆուտբոլում կայացել էր մինչև աշխարհի Մ17 առաջնությունը: 2016-ին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Սելթիկի» դեմ խաղին Պեպ Գվարդիոլան նրան հայտավորեց ու փոխարինման դուրս բերեց:

«Երբ առաջին անգամ եկա «Մանչեսթեր Սիթիի» մարզաբազա, Չիկի Բեգիրիստայնը («Սիթիի» մարզական տնօրենը – խմբ.) մոտեցավ ինձ ու ասաց, որ անպայման պետք է դիտեմ 16-ամյա մի պատանիի խաղ: Առաջին իսկ մարզումից հետո մոտեցա Չիկիին ու ասացի՝ «wow», նա իսկապես տպավորել է ինձ: Ես արդեն հասկանում էի, որ Ֆոդենը նվեր էր ինձ համար ու առանձնահատուկ ֆուտբոլիստ, բայց բոլորին ասացի, որ պետք է համբերատար լինել նրա առաջընթացի հարցում», – խոստովանում է Գվարդիոլան:

«Մանչեսթեր Սիթիի» համար Ֆոդենը դարձավ ապագայի խաղադրույք արդեն 16-17 տարեկանում: Պեպ Գվարդիոլայի պես մասնագետը, որ մարզել է «Բարսելոնայի» ու «Բավարիայի» մի շարք աստղային, ինչու ոչ՝ լեգենդար ֆուտբոլիստների, համարձակություն ունեցավ Ֆոդենին գովասանիքի այսպիսի խոսքեր շռայլել.

«Ֆոդենն ամենատաղանդավոր ֆուտբոլիստն է, որին երբևէ տեսել եմ». Գվարդիոլա

«Սիթիի» մի շարք երիտասարդներ վարձակալությամբ այլ թիմեր էին տեղափոխվում կամ պարզապես հեռանում ակումբից, այդ թվում՝ Ջեյդոն Սանչոն, որի տրանսֆերային արժեքն այս պահին 100 միլիոն եվրո է, բայց Ֆոդենի ելույթները 2016-ի միջմրցաշրջանային հատվածում տեսնելուց հետո Գվարդիոլան բացառեց Ֆիլի հետ թեկուզ ժամանակավորապես բաժանվելու տարբերակը. «Անհնար է, որ Ֆոդենին վարձավճարով զիջենք այլ ակումբի: Նա շատ կարևոր ֆուտբոլիստ է լինելու առաջիկա տասնամյակում, որովհետև ունի դրա համար բոլոր որակները: Նրա միակ խնդիրն այն է, որ մարզիչն իրեն չի օգտագործում», – վստահեցրեց Գվարդիոլան, որը «Սիթիում» իր առաջին տարիներին շարունակ համբերություն էր պահանջում բոլորից Ֆոդենի հարցում: Մրցակցությունը «Սիթիում» իսկապես մեծ էր, այն էլ կենտրոնում. Դավիդ Սիլվա, դե Բրույնե, Բերնարդու Սիլվա, Գյունդողան… բայց Պեպը գիտեր, որ Ֆոդենի պահը գալու է:

2020/21. Գվարդիոլայի «նոր Մեսին»

Գվարդիոլայի ու Ֆոդենի համբերությունը տվեց իր պտուղները: Այն, որ այս մրցաշրջանում Ֆոդենը թիմում ունենալու էր շատ ավելի առանցքային նշանակություն, պարզ էր արդեն ամռանը, երբ ակումբից հեռացավ Դավիդ Սիլվան. «Սիլվան միշտ է օրինակ եղել ինձ համար, նրանից շատ բան եմ սովորել՝ ինչպես շարժվել փոքր տարածություններում, ինչպես ընդունել գնդակն ու ինչպես պահել այն», – խոստովանում է Ֆոդենը:

Բայց Ֆոդենը չդարձավ Դավիդ Սիլվայի լիարժեք փոխարինողը. ժամանակի ընթացքում Գվարդիոլան հասկացավ, որ Ֆոդենից առավելագույնը կարելի է քաղել նրան օգտագործելով այն դիրքում, որտեղ նա, «Բարսելոնայում» աշխատելու տարիներին, օգտագործում էր Մեսիին: Այո՜, առաջին անգամ կատալոնական ակումբից հեռանալուց հետո Գվարդիոլան գտնում է ֆուտբոլիստի, որը կարող է ունենալ այդ դերը խաղադաշտում՝ «կեղծ 9 համար», ով նաև նահանջում է ու մասնակցություն ունենում գրոհներ կազմակերպելու մեջ. «Կենտրոնում խաղալով Ֆոդենը բարդություններ է ունենում, բայց առջևի գծում շատ լավ է շաժվում: Նա կարողանում է հրաշալի խաղալ նաև եզրում: Ֆիլը 20 տարեկան է, բայց ունի անհավանական որակներ. գոլեր է խփում, գոլային փոխանցումներ կատարում, վազում շատ մեծ տարածություններ, իսկ տուգանային հրապարակում նա ակնթարթային ու ճիշտ որոշումներ է կայացնում», – այսպես է արտահայտում իր հիացմունքը Գվարդիոլան:

GettyImages 1194751188 960x640 - «Բոլբոյից՝ Գվարդիոլայի «նոր Մեսի». դռները բացե՜ք, Ֆոդենն է գալիս

Իսկապես, երեկվա բոլբոյն այսօր «Մանչեսթեր Սիթիի» ամենաառանցքային ֆուտբոլիստներից է: Այս մրցաշրջանում Ֆոդեն խփել է 9 գոլ (որն արդեն գերազանցում է նախորդ մրցաշրջանում նրա ցույց տված ցուցանիշին) ու կատարել է 5 գոլային փոխանցում:

Իսկ առջևում ԵՎՐՈ 2020-ն է

Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Ֆոդենին նոր մարտահրավեր է սպասելու, այս անգամ՝ Անգլիայի հավաքականում: Հունիսին մեկնարկում է ԵՎՐՈ 2020-ը, ու Ֆոդենը պետք է պայքարի, նախ, հայտացուցակում հայտնվելու համար (ինչն, անկեղծ ասած, գրեթե կասկած չի հարուցում), իսկ հետո արդեն մեկնարկային կազմում ընդգրկվելու համար:

Անգլիայի հավաքականի մեկնարկային կազմն ուրվագծելիս տեսնում ենք, որ խաղադաշտի կենտրոնում Դեկլան Ռայսի և Ջորդան Հենդերսոնի առջևից գործող խաղարկողի դիրքը դեռ «ազատ» է, իսկ պայքարը՝ թեժ. Ջեք Գրելիշ, Ջեյմս Մեդիսոն, Մեյսոն Մաունթ, Դելե Ալի և Ֆիլ Ֆոդեն: Հաշվի առնելով Դելե Ալիի անցկացրած «Չ»մրցաշրջանը՝ Ֆոդենի մրցակիցները մնում են Գրելիշը, Մեդիսոնն ու Մաունթը: Եթե Ֆոդենն այսպես շարունակի, ապա, անկասկած, շատ մեծ շանսեր կունենա նույնիսկ հավաքականի մեկնարկային կազմում հայտնվելու: Անգլիայի հավաքականում Ֆոդենն անցկացրած 3 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ:

Այսպիսին է Ֆիլ Ֆոդենը. 20 տարեկանում արդեն նվաճել է 8 տիտղոս, բայց ունի նոր հաղթանակների ծարավ, և լինելու է իր կյանքի ակումբի՝ «Մանչեսթեր Սիթիի» առաջատարը: Ֆոդենի կրեատիվ մտածելակերպն ու բարձր ինտելեկտը, արագ կողմնորոշումը, փայլուն անցումները, թիմային խաղը, բազմակողմնակիությունն ու տարբեր դիրքերում խաղալու կարողությունը նրան արդեն հիմա դարձնում են անփոխարինելի ֆուտբոլիստ իր թիմի համար: Նույնիսկ 171 սանտիմետր հասակը չի խանգարում Ֆոդենին լինել Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստներից մեկը:

Սադիո Մանե. Ամենահամեստ ֆուտբոլիստի անցած անհավանական ճանապարհը (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


10 ֆուտբոլիստով մնացած «Լիդսն» անհավատալի հաղթանակի հասավ «Սիթիի» նկատմամբ (տեսանյութ)

Քեյնն ուզում է հեռանալ «Տոտենհեմից». «Սիթին» ու «Յունայթեդն» սպասում են

Հալանդից ստորագրություն վերցրած մրցավարը ժամանակավորապես հեռացվել է աշխատանքից

Անակնկալ թեկնածու․ անգլիական թիմը մտադիր է ձեռք բերել Ագուերոյին

Առանց գործակալի, բայց գերշահավետ պայմաններով. դե Բրույնեի պայմանագրի արտասովոր երկարաձգումը

Այրվող «Սան Սիրոն», Ռոնալդուի անիրավ գոլերը․ 5 հիշարժան խաղ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչից

Դե Բրույնեն երկարաձգեց պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ

«Սիթին» հաղթանակ կորզեց «Բորուսիայից» խաղավերջում խփած գոլով (տեսանյութ)

Առաջին կեսից հետո «Ռեալն» ու «Սիթին» հաղթում են (տեսանյութ)

«Սիթին» բացում է Դորտմունդի «Բորուսիայի» հետ դիմակայության հաշիվը (տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթի» – «Բորուսիա Դորտմունդ». Մեկնարկային կազմեր

Չեմպիոնների լիգան հաղթելու է անգլիական թիմ. կան բացահայտ և ստվերային ֆավորիտներ

VNEWS Podcast. Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչին ընդառաջ

Գվարդիոլա. «Բորուսիայի» ֆուտբոլիստները ֆանտաստիկ են»

Սերխիո Կուն Ագուերո. 10 փաստ, որ չգիտեիք «Սիթիի» լեգենդի մասին

«Ռեալ Մադրիդ» – «Լիվերպուլ», «Մանչեսթեր Սիթի» – «Բորուսիա Դորտմունդ»․ Ովքեր են սպասարկելու խաղերը