Բոլոր ճանապարհները բերեցին Հռոմ. Ինչու Մխիթարյանը ճիշտ վարվեց՝ մնալով «Ռոմայում» ու հեռանալով «Արսենալից» - VNews
Բաժիններ

Բոլոր ճանապարհները բերեցին Հռոմ. Ինչու Մխիթարյանը ճիշտ վարվեց՝ մնալով «Ռոմայում» ու հեռանալով «Արսենալից»

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ամբողջ կարիերայի ընթացքում տրանսֆերային ակտիվ արշավանք ունեցավ. գուցե դրան նպաստեց Ռայոլան, գուցե՝ Մխիթարյանն այդպես ցանկացավ, բայց փաստն այն է, որ Հենոն 3 մրցաշրջանից ավելի չանցկացրեց իր ակումբներում ու անընդհատ փորձեց քայլ առաջ կատարել:

Այժմ՝ կարիերայի ավելի հասուն փուլում, Մխիթարյանն իր հերթական քայլն արեց ու կարևոր որոշում կայացրեց. խզել պայմանագիրն, ու առհասարակ, բոլոր կապերն «Արսենալի» հետ, և մնալ «Ռոմայում»: Դժվար է ասել՝ որքանով ճիշտ կողմնորոշվեց Հենրիխը նախորդ դեպքերում, բայց կարող ենք միասին հասկանալ, որ նրա՝ Իտալիայի մայրաքաղաքում մնալն այս պահին լավագույն որոշումն էր:

«Արսենալից» ճիշտ պահին հեռանալը

Մինչև «Ռոմայի» մասին խոսելը՝ պետք է ֆիքսենք, որ Մխիթարյանի համար ամենակարևորը, նախ և առաջ «Արսենալից» հեռանալն էր, և դա դեռ նախորդ տարի պետք է լիներ՝ ինչպես և, բարեբախտաբար, եղավ, այն էլ՝ տրանսֆերային պատուհանի վերջին օրը: Մխիթարյանը «զինագործների» շարքերը լքելու 3 հիմնական պատճառ ուներ:

Տակտիկական

Սկսենք ամենաֆուտբոլային գործոնից ու հարցին նայենք տակտիկական տեսանկյունից: Մխիթարյանն իր կարիերան սկսեց խաղարկողի, երբեմն՝ ենթահարձակվողի դիրքում, «Շախտյորում» գործեց կենտրոնական կիսապաշտպանի, երբեմն էլ՝ հենակետայինի դիրքում: «Բորուսիայում»՝ կարիերայի լավագույն հատվածում նա կրկին խաղաց խաղարկողի դիրքում, իսկ Անգլիայում՝ ՄՅՈւ-ում ու«Արսենալում» նրա ամպլուան մուտացիայի ենթարկվեց, ու Մխիթարյանը սկսեց գործել արդեն հարձակման եզրերում (իհարկե չենք մոռանում, որ «Արսենալում» որոշ խաղերում նա վերադառնում էր իր հարազատ դիրքին): Սակայն խաղային դիրքը մեծապես պայմանավորված է տվյալ ժամանակահատվածում ֆուտբոլիստի ֆիզիկական վիճակի ու խաղային որակների հետ, և հատկապես «Արսենալում» անցկացրած իր վերջին մրցաշրջանում (2018/19), արդեն զգացվում էր, որ Մխիթարյանի արագությունը, գոնե եզրում խաղալու համար, ժամանակի հետ նվազում էր ու դեռ նվազելու էր, Պրեմիեր լիգայի արագ տեմպին ու կոշտ ֆիզիկական պայքարի պայմաններում էլ Մխիթարյանի խաղն ավելի էր խամրելու. այդպիսի պատկեր բավական հաճախ արդեն տեսնում էինք Լոնդոնում նրա վերջին խաղերում:

Կարևորությունը թիմում

Ֆուտբոլիստի համար գլխավոր գործոնն իր թիմում իրեն կարևոր զգալն է, իսկ «Արսենալում» Մխիթարյանն այդ զգացումը չէր ունենալու: Դեռ 2019-ին «Արսենալը» գնեց Նիկոլաս Պեպեին ու վարձակալեց Դանի Սեբալյոսին՝ հետագայում գնելով հեռանկարներով. 2 ֆուտբոլիստներն էլ գործում են Մխիթարյանի դիրքերում՝ աջ վինգերի և խաղարկողի, ու 2-ն էլ, խոստովանենք, ավելի շատ էին վայելելու մարզչի վստահությունը՝ պայմանավորված ոչ միայն ավելի աստղային կարգավիճակով, այլ նաև՝ վերոնշյալ տակտիկական պատճառներով: Եվ պետք չէ մոռանալ Գաբրիել Մարտինելիին՝ մեկ այլ հարձակվողական ոճի ֆուտբոլիստ, որը բրազիլական ֆուտբոլի ապագաներից է:

Եթե Մխիթարյանը մնար «Արսենալում», խաղալու էր քիչ ու ոչ այնպես, ինչպես հիմա է խաղում. կարճ ասած՝ թանկարժեք ժամանակ էր կորցնելու:

«Արսենալի» վատագույն փուլը

«Արսենալի» համար բարդ ժամանակներ են: Հետվենգերյան ցնցումը բավական ցավոտ է ստացվում լոնդոնցիների համար, ու ակումբը դեռ այս ճգնաժամային փուլը հաղթահարելու ուղիներ է փնտրում:

Ունայ Էմերին այս մրցաշրջանի մեկնարկը ձախողեց, նրա ժամանակավոր պաշտոնակատար Ֆրեդրիկ Լյունգբերգը ոչինչ անել չկարողացավ, իսկ հիմա գլխավոր մարզչի առաջին քայլերը կատարող Միկել Արտետային դեռ ժամանակ է պետք՝ թիմ կառուցելու համար: «Արսենալի» պաշտպանությունում քաոս է, կենտրոնում՝ անկազմակերպ խաղ, իսկ միայն հարձակման գծով լուրջ հաջողությունների չես հասնի:

«Արսենալն» այժմ 43 միավորով Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 10-րդն է ու հեռու է եվրագավաթային տեղերից. մոտ ապագայի հեռանկարներն էլ դեռևս մշուշոտ են: Հիմա, գուցե, 21-րդ դարում «Արսենալի» վատագույն փուլն է: Մի խոսքով՝ «Արսենալում» խաղալու համար սա լավագույն ժամանակը չէ:

Մխիթարյանը կխզի պայմանագիրը «Արսենալի» հետ

Կատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Իբրահիմովիչը բաց կթողնի շուրջ մեկ ամիս

Մխիթարյանն Ա սերիայում ամենաշատն է վրիպել մեն-մենակ դուրս գալուց հետո

Ռոնալդուի կողքին. Ա սերիայի տուրի խորհրդանշական թիմը՝ ըստ Whoscored-ի

Մխիթարյանի տպավորիչ վիճակագրությունը «Պարմայի» հետ խաղում

Արտետան քննադատել է Պեպեին՝ կարմիր քարտ ստանալու համար

«Միլանը» հաղթեց «Նապոլիին», Իբրահիմովիչը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Մխիթարյանն արտերկրի առաջնություններում 100-րդ գոլի հոբելյանը նշեց

«Լիդս Յունայթեդը» և «Արսենալը» չորոշեցին հաղթողին միմյանց միջև խաղում (տեսանյութ)

Ֆոնսեկա․ «Ինձ չի զարմացրել Մխիթարյանի այսպիսի խաղն ընթացիկ մրցաշրջանում»

«Մեր հայ հերոսների համար»․ Մխիթարյանի գրառումը դուբլի հեղինակ դառնալուց հետո

Մխիթարյանը հավակնում է ճանաչվել «Ռոմա» – «Պարմա» մրցավեճի լավագույն ֆուտբոլիստ

Բատիստուտա, Ջեկո, Մխիթարյան․ Հենրիխը «Ռոմայի» 5-րդ արտասահմանցի ֆուտբոլիստն է այդ ցուցանիշով

Մխիթարյանի մարզական կարիերայում լավագույն մեկնարկը եվրոպական առաջատար ազգային առաջնություններում

Հենրիխ Մխիթարյանը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Մխիթարյանի աննման գոլը «Պարմայի» դեմ խաղում (տեսանյութ)

«Ռոմայի» մեկնարկային կազմը «Պարմայի» դեմ խաղում