fbpx
Բաժիններ

Ավետիք Վարդանյան․ «Բոլոր ըմբիշները լավ մարզավիճակում են Եվրոպայի երիտասարդական առաջնության համար»

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը այսօր կայացած բաց մարզման շրջանականերում հայտարարեց մեր ընտրանու կազմը Եվրոպայի երիտասարդական առաջնության համար և լրագրողների հետ զրույցում խոսեց իր ակնկալիքների մասին, ինչպես նաև անդադարձավ վնասվածքների պատճառով բացակայող Արսեն Հարությունյանին, Վազգեն Թևանյանին և Հովհաննես Մաղաքյանին։

«Նախապատրաստական փուլերը անցել ենք՝ ըստ նախատեսվածի, մասնակցել ենք բոլոր ուսումնամարզական հավաքներին և միջազգային մրցաշարերին, տղաները գտնվում են լավ մարզավիճակում։

Մեր անցած տարվա Եվրոպայի 3 չեմպիոնները այս տարի պետք է հանդես գային երիտասարդների տարիքային խմբում, սակայն ոչ ոք ապահովագրված չէ վնասվածքներից։

Կարծում եմ, որ նրանք կհասցնեն վերականգնվել մինչև աշխարհի երիտասարդական առաջնությունը։ Վազգեն Թևանյանը վիրահատության է ենթարկվել ապրիլին, բժիշկները խոստացել են, որ 6 շաբաթ անց նա արդեն կարող է անցնել լիարժեք մարզումների, Հովհաննես Մաղաքյանի ոտքի գիպսը այս շաբաթվա վերջ կհանեն, հույս ունենք, որ 2 շաբաթ անց նա նույնպես կվերադառնա գորգ, իսկ Արսեն Հարությունյանը մեկ ամսվա դադարից հետո Ծաղկաձորում մասնակցում է ուսումնամարզական հավաքի, ճիշտ է՝ մասնակցում է մոտ 30 տոկոսով, բայց ժամանակ կա»։

Հայ մարզիչը չբացառեց, որ Արսենն ու Վազգենը այս տարի հանդես կգան և՛ երիտասարդների աշխարհի առաջնությունում, և՛ մեծահասակների։

Պատասխանելով հարցին, թե ինչու 92 կգ քաշային կարգում չունենք ներկայացուցիչ Վարդանյանը շեշտեց․«Հայաստանի երիտասարդների չեմպիոն է դարձել պատանեկան հավաքականից Լյովա Գևորգյանը, որը պետք է մասնակցի Եվրոպայի առաջնությանը, բայց պատանիների խմբում, չենք շտապում, մյուս տարի կհամալրի հավաքականը»։


Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Հայաստանի հավաքականի կազմը աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության համար

Հաբեթնակ Կուրղինյանն ու Ցոլակ Հարոյանն ամփոփեցին ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարը

Հայտնի են Անդրանիկ Հարոյանի հուշամրցաշարի բոլոր հաղթողներն ու մրցանակակիրները

Նուրսուլթան 2019. Արսեն Հարությունյանը ևս պարտվեց, բայց դեռ բրոնզի հույսեր է պահպանում (տեսանյութ)

Նուրսուլթան 2019. Արսեն Հարությունյանը լավ մեկնարկեց, Վազգեն Թևանյանը պարտվեց 1/16 եզրափակիչում (տեսանյութեր)

Նուրսուլթան 2019. Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանն իմացան իրենց մրցակիցներին

Հաբեթնակ Կուրղինյանի ու Արսեն Հարությունյանի ակնկալիքները աշխարհի առաջնությունից (տեսանյութ)

Երիտասարդական ԱԱ. Ազատ ոճային հայ ըմբիշների բոլոր գոտեմարտերը մրցաշարում (տեսանյութ)

Երիտասարդական ԱԱ. Հովհաննես Մաղաքյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում (տեսանյութ)

Երիտասարդական ԱԱ. Հովհաննես Մաղաքյանը հաղթեց սփոփիչ գոտեմարտը ու կպայքարի բրոնզի համար (տեսանյութ)

Երիտասարդական ԱԱ. Հովհաննես Մաղաքյանն սփոփիչ գոտեմարտ կանցկացնի

Երիտասարդական ԱԱ. Վազգեն Թևանյանը պարտություն կրեց բրոնզի համար պայքարում (տեսանյութ)

Երիտասարդական ԱԱ. Այսօր մեկնարկած 4 ըմբիշներից 3-ը լքում են պայքարը

Երիտասարդական ԱԱ. Արման Ավագյանը բրոնզե մեդալը կվիճարկի ադրբեջանցու հետ

Երիտասարդական ԱԱ. Պարտվեց նաև Հովհաննես Մաղաքյանը (տեսանյութ)

Երիտասարդական ԱԱ. Վազգեն Թևանյանը հաղթեց սփոփիչ գոտեմարտը ու կպայքարի բրոնզի համար (տեսանյութ)