-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Իսպանական Marca պարբերականն իր կայքում քվեարկություն էր անցկացրել օգտատերերի միջև՝ պարզելու, թե որ ֆուտբոլիստն է լավագույնը բոլոր ժամանակներում:
Լավագույնի կոչման համար պայքարում թեկնածուների թվում եղել են Պելեն, Մարադոնան, Ռոնալդուն, Մեսին, Ռոնալդոն, Զիդանը, Դի Ստեֆանոն, Բեկենբաուերը, Էուսեբիոն, Պլատինին, Կրոյֆը, Բեսթը, Յաշինը, Պուշկաշը, Մալդինին և Ռոնալդինյոն: Քվեարկությունն անցկացվել է փլեյ-օֆֆ փուլի միջոցով. կազմված զույգերից երկրպագուներն ընտրել են լավագույնին և որոշել հաղթողին:
Կիսաեզրափակիչ փուլ են հասել Մեսին և Ռոնալդոն, ինչպես նաև՝ Կրիշտիանու Ռոնալդուն և Մարադոնան: Քվեարկության արդունքում Մեսին ու Ռոնալդուն դուրս են եկել եզրափակիչ, որտեղ Պորտուգալիայի հավաքականի առաջատարը ստացել է ձայների 54%-ը՝ 246 հազար քվեարկություն՝ Մեսիի 209 հազարի դիմաց և Marca-ի օգտատերերի կողմից ճանաչվել ֆուտբոլի պատմության լավագույն խաղացող:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո