«Բոլորի կուռքը Մեսին է, իմը՝ Ռոյսը». Ո՞վ է լեգենդար Լիլիան Թյուրամի որդին՝ Մարկուսը (լուսանկար, տեսանյութ) - VNews
Բաժիններ

«Բոլորի կուռքը Մեսին է, իմը՝ Ռոյսը». Ո՞վ է լեգենդար Լիլիան Թյուրամի որդին՝ Մարկուսը (լուսանկար, տեսանյութ)

Գերմանիայի առաջնությունը վերադարձել է։ Մենք սպասում էինք, որ կձևավորվի չեմպիոնական ինտրիգ, սակայն արդեն Իլոն Մասկի տիեզերանավի պես թռել գնացել է արեգակնային համակարգից։ «Բավարիան» մեծ հավանականությամբ նորից կլինի չեմպիոն, իսկ այն, ինչ տեղի կունենա նրա թիկունքում, առանձնապես ոչ ոքի չի հետաքրքրում։ Առավելագույն հարցը, որը կարող է հուզել Բունդեսլիգայի երկրպագուներին այն է, թե ո՞ր թիմերն են ներկայացնելու առաջնությունը հաջորդ տարվա Չեմպիոնների լիգայի խաղարկությանը։

Գերմանիայի առաջնության նախորդ տուրում հիմնականում սևամորթ ֆուտբոլիստները գոլը տոնելիս ծնկի էին գալիս ու հանում էին մարզաշապիկները, որտեղ հարգանքի տուրքի ու հիշատակի խոսքեր էին գրված մայիսի 25-ին ԱՄՆ Մինեապոլիս քաղաքում ոստիկանի կողմից սպանված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի հիշատակին։ Այս սպանությունից հետո ԱՄՆ-ում չեն դադարում ցույցերն ու բողոքի ակցիաները։

Սպանված անմեղ քաղաքացու հիշատակը հարգած ֆուտբոլիստների շարքում էր նաև Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Մարկուս Թյուրամը։ Երիտասարդ ֆուտբոլիստն իր հերթական գոլը խփելուց հետո ծնկի իջավ ու սկսեց աղոթել։

Մարկուս Թյուրամը ոչ միայն այս տուրի, այլև ամբողջ Գլադբախի ու Բունդեսլիգայի գլխավոր հայտնություններից մեկն է։ Ֆրանսիացի երիտասարդ ֆուտբոլիստն արդեն 10 գոլ է խփել այս առաջնությունում։ Բացի դրանից՝ նրան անվան դիմաց գրանցված է 8 գոլային փոխանցում։ Իսկ բոլոր մրցաշարերում 14 գնդակ ու 9 ասիստ։ Այո, կասեք, որ Հալանդն այս տարիքում ավելի շատ գոլ է խփում, բայց երկու «Բորուսիաների» խաղային սխեմաներն ու փիլիսոփայությունրը համեմատելի չեն, էլ չենք խոսում երկու հարձակվողների թիմակիցների կարգի տարբերությունների մասին։

2015 և 2016 թվականին կայացած երիտասարդական Եվրոյի ժամանակ Թյուրամը իրեն վատ չդրսևորեց՝ դառնալով 3 գոլի հեղինակ։ «Բորուսիայի» սկաուտները նրա խաղը նախ դիտեցին հեռուստացույցով, հետո արդեն սկսեցին մեկնել գործողումների ու տեղում հետևել բարձրահասակ հարձակվողի գործողություններին։ Թվով 30 (!!!!) գործողումները Ֆրանսիա, ի վերջո, իրենց արդյունքը տվեցին։ Նախ «Սոշոյում», ապա նաև «Գենգդամում» Մարկուս Թյուրամը ցույց էր տալիս ոչ միայն արդյունավետ, այլև կենտրոնական հարձակվողի համար մի փոքր անսովոր, բայց գրագետ խաղ։

«Նա ոչ միայն գոլ էր խփում, այլև փոխանցումներ էր կատարում, ինչը բնորոշ չէ կենտրոնական հարձակվողներին։ Մարկուսը հենց նա էր, ինչ պետք էր մեր ակումբին նոր մրցաշրջանում։ Մենք զգում էինք, որ գտել ենք ճիշտ խաղացողի մեր թիմի համար», – Bild-ի հետ զրույցում ասել է ակումբի սկաուտական բաժնի ղեկավար Միկայել Ֆրայնբերգը։

Մարկուս Թյուրամը Ֆրանսիայի հավաքականի լեգենդար պաշտպան, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Լիլիան Թյուրամի որդին է։ Նրա տրանսֆերի կայացման համար «Գլադբախի» սկաուտներն առաջինը զրուցել են հենց Թյուրամ-ավագի հետ։ Ֆրանսիայի հավաքականի ռեկորդակիր պաշտպանին խիստ տպավորեց ակումբի մարզաբազան՝ իր բոլոր ենթակառուցվածքներով։

«Ես աշխատում եմ չխառնվել որդուս կարիերային։ Նա արդեն հասուն է և կարող է ինքնորույն որոշումներ կայացնել։ Սակայն ես պետք է նրա կարիերայի համար ճիշտ մեկնարկ դնեի։ Մյոնխենգլադբախի  «Բորուսիան» իր թիմով ու ենթակառուցվածքներով անմիջապես ինձ դուր եկավ։ Ես շատ ուրախ եմ, որ Մարկուսը հենց այդ ակումբի գույներն է պաշտպանում», – ասել է Լիլիան Թյուրամը։

2019 թվականին Մարկուս Թյուրամը 9 միլիոն եվրոյի դիմաց «Գենգամից» տեղափոխվեց Մյոնխենգլադբախի  «Բորուսիա»։ Ինչպես ասում են՝ «բոլոր պատահականությունները համընկնում են, բոլոր համընկնումները՝ պատահական», բայց Թյուրամ-կրտսերը դեռևս փոքր տարիքում, երբ  FIFA էր խաղում, ընտրում էր ոչ թե լեգենդար հոր խաղացած թիմերը («Բարսա» կամ «Յուվե»), այլ «Բորուսիաներից» ցանկացած մեկը։ Եվ դա ուներ պատճառ։

Կարոտախտ_#8. «Մանկան ճիչը «Էնֆիլդում». Ինչու և ինչպես Ֆերնանդո Տորեսը հերոսից դարձավ դավաճան

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Սետյենը՝ Մեսիի հեռանալու մասին. «Չեմ ցանկանում այդ թեմայի մեջ մտնել»

«Բարսելոնայի» հայտացուցակը «Վիլյառեալի» դեմ խաղի համար

Մեսին կարող է հայտնվել անգլիական գրանդում

Գրիզմանը կարիերան կարող է շարունակել Իտալիայում

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը վնասվածք է ստացել

Հալանդը նոր խաղային համար կունենա «Բորուսիայում»

Զիդանը խոսել է Մեսիի՝ «Բարսելոնայից» հեռանալու շշուկների մասին

«Բարսելոնան» ու Չավին համաձայնության են հասել

Մեսին ցանկանում է հեռանալ «Բարսելոնայից»

«Բարսելոնան» Գրիզմանի ծառայություններն առաջարկել է 3 ակումբի

«Գրիզմանը վախենում է 1.5 մետրանոց ու հիվանդ երեխայի՞ց». Դյուգարիի սկանդալային հայտարարությունը

«Մամիկո՜ն, կարո՞ղ ա կովերս մոտդ են». Սետյենի տոտալ ձախողումը «Բարսելոնայում»

I’ll be back. Թոփ-5 Ֆուտբոլիստներ, որոնք կարիերայի ավարտին վերադարձել են հայրենի ակումբ

Գրիզմանը ծրագրում է հանդիպել «Բարսելոնայի» ղեկավարությանը

Թվեք բոլոր թիմերի անունները, որոնց դարպասը գրավել է Մեսին. VNews-ի Quiz-ը

Զիդան. «Ռեալի» ֆուտբոլիստները հասկանում են, որ դեռ ոչինչ չեն հաղթել»