fbpx
Բաժիններ

Բոնուչին արձագանքել է Ալեքսանդր Կարապետյանի մեղադրանքներին

Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչին, որը հայտնվել էր քննադատությունների թիրախում ԵՎՐՈ 2020-ի Հայաստանի դեմ խաղում սիմուլյացիայի դիմելու ու Ալեքսանդր Կարապետյանի վիճելի կարմիր քարտի պատճառ դառնալու համար, հրաժարվել է ներողություն խնդրել հայերից ու ֆուտբոլիստից:

«Նման բաներ պատահում են խաղային դրվագներում, և ես կարիք չեմ զգում ներողություն խնդրելու: Այդ պահին նույնիսկ չէի մտածում, որ նա արդեն մեկ դեղին ունի: Դեռ ավելին, ես արդեն 2 հարված էի ստացել արմունկով ու ցանկանում էի պաշտպանել ճակատս:

Հիասթափեցնող է, որ վիճելի որոշում է կայացվել, բայց ես ընդունում եմ դա ու առաջ շարժվում: Ես ամեն ինչ ցուցադրում եմ խաղադաշտում: Եթե 91 հանդիպում եմ անցկացրել ազգային հավաքականում, դա նշանակում է, որ լավագույն որակներս եմ ներդրել թիմին օգնելու համար»,-Football Italia-ն է փոխանցում «Յուվենտուսի» ֆուտբոլիստի խոսքերը:

Խաղային այդ դրվագը մեծ արձագանք էր ստացել Իտալիայում: Հայտնի մասնագետ Ֆաբիո Կապելոն նույնպես Բոնուչիի գործողությունները ոչ ֆուտբոլային էր որակել:

Կարապետյան․ «Բոնուչին նման արարքի չէր գնա, եթե իր թիմը հաղթելիս լիներ 4-0 հաշվով»

Կատարե՛ք խաղադրույք Հայաստանի հավաքականի խաղի վրա:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


ԵՎՐՈ 2020. Որ թիմերն են արդեն որակավորվել և որոնք են ուղեգրի հույս պահպանում

«Եղանակն այնպիսին է, ինչպես Վադուցո՞ւմ». Ֆինլանդիայի թվիթերի «խայթող» պատասխանը՝ Հայաստանի հավաքականին

«Ռեալի» 2 ֆուտբոլիստ վնասվածք է ստացել Ուելս-Խորվաթիա խաղին

Հայաստանի հավաքականի մեկնումը Լիխտենշտեյնից և ժամանումը Ֆինլանդիա (տեսանյութ)

Հայաստանի հավաքականը ժամանեց Ֆինլանդիա․ VNews-ի ֆոտոշարքը

Մանչինի․ «Բուֆոնին և Դե Ռոսիին ուզում եմ հրավիրել հավաքական»

Բելգիայի հավաքականը շարունակում է միավորներ չկորցնել՝ սահմանելով պատմական ռեկորդ (տեսանյութ)

Հայաստանի հավաքականը մեկնում է Ֆինլանդիա (լուսանկարներ)

Օզբիլիս. «Հավաքականում միշտ լավ եմ զգում, իսկ ակումբային մակարդակով վերջին անգամ ֆուտբոլից հաճույք եմ ստացել «Սպարտակում»

Ղազախստան – Բելգիա. Մեկնարկային կազմեր

Իսպանիայի մրցավարական անձնակազմը կսպասարկի Ֆինլանդիա – Հայաստան հանդիպումը

«Ռեալի» հարձակվող Յովիչը պատժվել է ու չի հրավիրվել Սերբիայի հավաքական

Գևորգ Ղազարյանը՝ հավաքականին ավագի թևկապով խաղադաշտ ուղեկցած 16-րդ ֆուտբոլիստ

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Անսահման հիասթափություն․ VNews-ի ֆոտոշարքը Լիխտենշտեյն – Հայաստան հանդիպումից

Ալեքսանդր Կարապետյան. «Գիտեինք, որ հակագրոհելու են, բայց միևնույն է՝ բաց թողեցինք»