-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայիլ Ցորկն անդրադարձել է թիմի ռմբարկու Էրլինգ Հալանդի հավանական վաճառքի մասին խոսակցություններին ու բավական հստակ արտահայտել ակումբի դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ:
«Էրլինգի հետ մենք երկարաժամկետ ծրագրեր ունենք: Ես նրա ապագան Դորտմունդում եմ տեսնում, իսկ խոսակցություններին ու ասեկոսեներին ակումբում ուշադրություն էլ չենք դարձնում:
Սանչոն նույնպես ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, նա թիմին առաջ է տանում: Չեմ ցանկանում երկար խոսել մեր տաղանդավոր ֆուտբոլիստների մասին. խոսքերն ավելորդ են», – Ցորկի խոսքերն է փոխանցում AS-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հալանդին ցանկանում են գնել «Ռեալը», «Բավարիան», «Լիվերպուլն» ու «Յուվենտուսը»:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո