11 ամիս տևած դատավարությունից հետո Դորտմունդի «Բորուսիայի» ավտոբուսի վրա 2017 թվականին հարձակում գործած տղամարդը մեղավոր է ճանաչվել սպանության փորձ կատարելու մեջ:
Գերմանական ակումբի ավտոբուսի ուղղությամբ պայթուցիկ նյութեր նետածը ռուսական ծագումով գերմանաբնակ 29-ամյա Վ. Սերգեյն է: Երիտասարդը դատարանում ճանաչել է իր մեղքը և խոստովանել, որ նպատակ չի ունեցել ֆիզիկական վնաս հասցնել ֆուտբոլիստներին և ակումբի աշխատակիցներին: Նա պարզապես ցանկանում էր վախի ու լարվածության մթնոլորտ ստեղծեր՝ այդ կերպ նպաստելով, որ «Բորուսիայի» բաժնետոմսերի արժեքը անկում ապրի: Եթե այդ ծրագիրը հաջողվեր, Սերգեյը մոտ կես միլիոն եվրո կկարողանար հափշտակել:
Մեղադրող կողմը դատարանից պահանջում էր ցմահ ազատազրկման դատապարտել մեղադրյալին, սակայն դատավորը վճռեց Սերգեյին ազատազրկել 14 տարով:
Հիշեցնենք, որ 2017-ի ապրիլի 11-ին «իշամեղուները» ավտոբուսով ուղևորվում էին «Սիգնալ Իդունա Պարկ» Չեմպիոնների լիգայի շրջանակներում «Մոնակոյի» հետ հանդիպմանը: Հարձակման արդյունքում մարմնական վնասվածքներ էր ստացել Մարկ Բարտրան, Ռոման Վայդենֆելերը խոսոտվանել էր, որ միջադեպը լիովին փոխել է իր կյանքը, իսկ Տոմաս Տուխելը պատմել է, որ եթե չլիներ այդ հարձակումը, նա չէր հեռանա դորտմունդյան թիմից:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո