Բոսնիան ու Ֆինլանդիան ԱԼ փլեյ-օֆֆում են. Դա մեզ համար տեղ չի՞ բացում դեպի ԵՎՐՈ. Պատասխանում ենք - VNews
Բաժիններ

Բոսնիան ու Ֆինլանդիան ԱԼ փլեյ-օֆֆում են. Դա մեզ համար տեղ չի՞ բացում դեպի ԵՎՐՈ. Պատասխանում ենք

Ազգերի լիգայի ներդրումը և դրա միջոցով ԵՎՐՈ 2020-ի ուղեգրերի խաղարկումը մեծ շփոթություն առաջացրեց երկրպագուների շրջանում: Ի վերջո՝ ինչ ճանապարհներ կան հասնելու Եվրոպայի առաջնություն:

Ինչն է շփոթեցնում

Բոսնիա և Հերցեգովինայի ու Ֆինլանդիայի հավաքականները Ազգերի լիգայի խմբային փուլում իրենց խմբերում գրավելու են առաջին տեղը, իսկ դա նշանակում է, որ այս 2 թիմերը համապատասխանաբար B և C դիվիզիոններում պայքարելու են ԵՎՐՈ 2020-ի ուղեգրի համար: Այս երկու թիմերն էլ ընդգրկված են ԵՎՐՈ 2020-ի «դասական» որակավորման փուլի մեր խմբում ու 2-րդ տեղի հավակնորդներից են:

Արդյո՞ք դա չի նշանակում, որ եթե Հայաստանը գրավի 3-4-րդ տեղերը, առաջ թողնելով միայն այս 2 թիմերին, ապա նրանց կողմից Ազգերի լիգայի միջոցով ուղեգիր նվաճելու դեպքում խմբի մյուս ուղեգիրը կմնա մեզ:

Ո՛Չ: Ինչո՞ւ՝

Ազգերի լիգան առայժմ պետք է հանգիստ թողնել: 2019թ. մարտին մեկնարկած սովորական որակավորման փուլում յուրաքանչյուր խմբում խաղարկվելու են ԵՎՐՈ 2020-ի 2-ական ուղեգիր: Այդ ուղեգրերը միայն և միայն բաժին է հասնում 1-ին և 2-րդ տեղերը գրաված թիմերին: Միայն և միայն!

Իսկ եթե մեր խմբում 1-ին կամ 2-րդ տեղերը զբաղեցնեն Բոսնիա և Հերցեգովինայի ու/կամ Ֆինլանդիայի հավաքականները, ապա լրացուցիչ շանս կստանանք ոչ թե մենք, այլ այն թիմերը, որոնք ընդգրկված են եղել Ազգերի լիգայի նրանց խմբերում ու գրավել են 2-րդ տեղերը: Տվյալ դեպքում այդ թիմերն են Ավստրիան և Հունգարիան: Այս թիմերը 2020թ. մարտին իրենց դիվիզիոնի մյուս 4 խմբերի հաղթողների հետ փլեյ-օֆֆում կպարզեն ԵՎՐՈ 2020-ի 1-ական ուղեգրի տիրոջը:

«Ֆուտբոլը հելենիստական մշակույթի հետ կապ չունի». Հունաստանի հավաքականի ուժեղ և թույլ կողմերը

Բա մե՞զ

Մենք ունենք 2 տարբերակ՝

  1. Այս խմբում գրավել 1-2-րդ տեղերը
  2. Հուսալ, որ D դիվիզիոնում իրենց խմբերը հաղթած թիմերից (Վրաստան, Կոսովո, Մակեդոնիա, Բելառուս) միանգամից երկուսը իրենց խմբում կգրավեն 1-2-րդ տեղն ու միանգամից կորակավորվեն ԵՎՐՈ 2020-ին: Այդ դեպքում Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի ուղեգիրը կփոխանցվի հաջորդ 2 լավագույն արդյունք գրանցած թիմերին: Ցավոք, 1 գոլով ավելի լավ տարբերություն ունենալու հաշվին Լյուքսեմբուրգը գերազանցել է մեզ, այլապես վերոնշյալ թիմերից մեկի որակավորումն էլ բավական կլիներ: Եթե նման հրաշք լինի, ապա մենք 2020թ. մարտին փլեյ-օֆֆում կվիճարկենք ուղեգիրը մեր դիվիզիոնի 4 հավաքականների հետ, որից մեկը կլինի Լյուքսեմբուրգը, իսկ մյուս 2-ը՝ որակավորման փուլը չհաղթահարած թիմերը:

Ամեն դեպքում, Հյուսիսային Մակեդոնիայի, Վրաստանի, Կոսովոյի կամ Բելառուսի վրա ավելի դժվար է հույս դնել, քան ինքներս մեր: Նշված թիմերից առայժմ քիչ թե շատ լավ արդյունք ցույց է տվել մսյո Շալանդի Կոսովոն, սակայն վերջինիս համար ևս շատ դժվար է լինելու ուղեգիր պոկել Անգլիայի, Չեխիայի, Բուլղարիայի և Չեռնոգորիայի հավաքականների հետ խմբում:

Հունաստան – Հայաստան. Հավանական մեկնարկային կազմերն ըստ VNews.am-ի

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Երկու քաղաք երաշխիք չի տալիս, որ կընդունի ԵՎՐՈ-ն

Ռոբերտո Մարտինեսը որոշել է՝ ում հետ կապել իր ֆուտբոլային ապագան

Ազգերի լիգայի անցկացման ժամկետը նույնպես կփոխվի

Բոլոր լիգաները պետք է ՈւԵՖԱ-ին ներկայացնեն առաջնության վերսկսման պլանը մինչև մայիսի 25-ը

Կարո՞ղ եք թվել Եվրոների բոլոր մասնակից երկրների հավաքականները. VNews-ի Quiz-ը

Պաշտոնական․ ԵՎՐՈ 2020-ը կպահպանի անվանումը, չնայած որ անցկացվելու է 2021 թվականին

Գրիզման. «Ֆրանսիայի հավաքականը շահում է ԵՎՐՈ-2020-ի հետաձգումից»

Լուիս Էնրիկեն մեկնաբանել է ԵՎՐՈ 2020-ի հետաձգումը

Հետաձգվել են Ազգերի լիգայի, երիտասարդական և կանանց Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլերը

ՈՒԵՖԱ-ն որոշել է չփոխել «ԵՎՐՈ 2020» անվանումը

Խոակին Կապառոս. «Ցանկանում եմ իմ լուման ունենալ հայկական ֆուտբոլի զարգացման գործում»

«Պլանները փոխվեցին». Որ հավաքականները շահեցին կամ տուժեցին ԵՎՐՈ 2020-ի հետաձգումից

ՈՒԵՖԱ-ն հաստատել է հավաքականների հաջորդ միջազգային դադարի օրերը

ՈւԵՖԱ-ն հաստատեց. «ԵՎՐՈ-2020-ի հետաձգումը միակ ելքն էր»

ՈւԵՖԱ-ն հետաձգեց ԵՎՐՈ-2020-ը

ՈւԵՖԱ-ն ակումբներից կլորիկ գումար է պահանջում ԵՎՐՈ-2020-ի հետաձգման համար