fbpx
Բաժիններ

Բրազիլացի դարպասապահը օգտագործել է հեռախոսը խաղի ժամանակ. (Տեսանյութ)

Ֆուտբոլի Բրազիլիայի առաջնության 5-րդ տուրում «Ատլետիկո Պարանաենսեն» տանը 1-2 հաշվով պարտվել է «Ատլետիկո Մինեյրոյին»: Այդ հանդիպման ընթացքում տան տերերի դարպասապահ Սանթոսը աչքի է ընկել հետաքրքիր պահվածքով:

Սանթոսն այնքան վստահ է եղել իր և թիմակիցների ուժերի վրա, որ հենց խաղի ժամանակ օգտվել է սմարթֆոնից: Տեսանյութում կոնկրետ չի երևում, թե ինչ է անում դարպասապահը, բայց ենթադրելի է, որ նա ստուգում է սոցցանցերը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: