Բրազիլիայում ֆուտբոլիստը հարվածներ է հասցրել մրցավարին. նրան ձերբակալել են (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Բրազիլիայում ֆուտբոլիստը հարվածներ է հասցրել մրցավարին. նրան ձերբակալել են (տեսանյութ)

ֆուտբոլիստը հարվածներ է հասցրել մրցավարին. նրան ձերբակալել են տեսանյութ - Բրազիլիայում ֆուտբոլիստը հարվածներ է հասցրել մրցավարին. նրան ձերբակալել են (տեսանյութ)

Բրազիլիայի վեցերորդ դիվիզիոնում կայացած ֆուտբոլային հանդիպման ժամանակ «Սան Պաուլո» ակումբի խաղացող Վիլյամ Ռիբեյրոն հարձակվել ու ծեծի է ենթարկել հանդիպման գլխավոր մրցավար Ռոդրիգո Կրիվելարոյին:

Գլխավոր մրցավարը կանոնների խախտում է նշանակել, ֆուտբոլիստը հարձակվել է նրա վրա, տապալել գետնին, որից հետո ոտքով հարվածել է նրա գլխին:

Ստացած հարվածների հետևանքով հանդիպման գլխավոր մրցավարը կորցրել է գիտակցությունը, խաղը հետաձգվել է, իսկ Ռիբեյրոն՝ ձերբակալվել:

Ակումբը խզել է պայմանագիրը ֆուտբոլիստի հետ ու ներողություն խնդրել գլխավոր մրցավարից:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: