Պինոյի գահակալումը. «Սեփականատեր-կնքահայրը», որը ֆրանսիական ֆուտբոլին «նվիրեց» նոր թոփ ու իրագործեց որդու երազանքը - VNews
Բաժիններ

Պինոյի գահակալումը. «Սեփականատեր-կնքահայրը», որը ֆրանսիական ֆուտբոլին «նվիրեց» նոր թոփ ու իրագործեց որդու երազանքը

2ae2c - Պինոյի գահակալումը. «Սեփականատեր-կնքահայրը», որը ֆրանսիական ֆուտբոլին «նվիրեց» նոր թոփ ու իրագործեց որդու երազանքը

Կան ակումբներ, որոնք պատկանում են մի քանի անձանց կամ ընկերությունների, կան ակումբներ, որոնք երկրպագուներինն են, կան նաև այնպիսիք, որոնց ղեկին կանգնած է մեկ մարդ կամ կազմակերպություն. հենց դրանք են ֆուտբոլում առաջացնում ամենամեծ ռեզոնանսը ու ընկնում քննարկումների, քննադատությունների ալիքի տակ: VNews-ի շարքը հենց այդպիսի ակումբների ու սեփանականատերերի մասին է: Այս անգամ պատմելու ենք «Ռենի» սեփականատեր Ֆրանսուա Պինոնի մասին:

90-ականների վերջին Ֆրանսիայի ամենահարուստ մարդկանցից Պինոն գնումներ էր կատարում բիզնես-շուկայում, ձեռք բերում «Christie’s» աճուրդային ընկերությունը, «Gucci» և «Yves Saint Laurent» նորաձևության տները։ Մի քանի տարի անց այդ նույն փաթեթում ընդգրկվեցին «Balenciaga» և «Alexander McQueen» բրենդները։ Այս շքեղ և աշխարհարռչակ ընկերությունների ֆոնին ֆրանսիացի միլիարդատերը զարմանալի մեկ գնում կատարեց 1998-ին. Պինոն գնեց «Ռեն» ֆուտբոլային ակումբը:

Իսկ, թե ինչո՞ւ, շատ երկար ժամանակ ոչ-ոք չէր կարողանում դա հասկանալ։ «Ռենը» գրեթե երբեք ֆրանսիական չափանիշներով թոփ-թիմ չէր եղել: 80-ականներին ընդհանրապես ակումբին անվանում էին «թիմ-վերելակ»։ Բացի դա,  «Ռենը» Ֆրանսիայի առաջնությունում վերջին տեղերի քանակով հակառեկորդի հեղինակն էր (4 անգամ):

Բարդ ճանապարհ մինչև անվանի միլիարդատեր դառնալը

Պինոն երբեք չի համակերպվել անհաջողակի կարգավիճակի հետ, նրա ամբողջ կենսագրությունը մեկ բառով կարելի է անվանել՝ պայքար։ Ֆրանսուան իր միլիարդատիրոջ ճանապարհը սկսել է Բրետանի հայրական անտառահատման գործարանում։ 16 տարեկանում Պինոն հորը առաջարկել է ընդլայնել բիզնեսը, բայց վերջինը մերժել է որդուն։ Դա ընկճել է ապագա միլիարդատիրոջը, ստիպել թողնել ուսումը և մասնակցել Ալժիրում ընթացող պատերազմին։

he didnt always want to work for his dad 1547674440 - Պինոյի գահակալումը. «Սեփականատեր-կնքահայրը», որը ֆրանսիական ֆուտբոլին «նվիրեց» նոր թոփ ու իրագործեց որդու երազանքը

Հոր մահից հետո Պինոն վերադառնալով պատերազմից՝ կուտակեց մեկնարկային կապիտալ, ոչ մեկին չլսելով վաճառեց անտառահատման բիզնեսը և ստեղծեց «Établissements Pinault» ընկերությունը, որը զբաղվում էր արդյունաբերական մասշտաբների փայտի վաճառքով։ Շուտով նա դարձավ առաջատար արտադրող ֆրանսիական շուկայում։

Հետագայում Պինոն միայն ընդլայնեց իր ներդրումային պորտֆելը. գումարներ ներդրեց շաքարի շուկայում, մեդիա ոլորտում, ինչպես նաեւ վաճառքի-սպասարկման բիզնեսում: Այժմ Forbes-ը Պինոյի կարողությունը գնահատում է 27 մլրդ․ դոլար։ Դա 2,5 անգամ ավելի է, քան Ռոման Աբրամովիչի («Չելսիի» սեփականատեր ), 4 անգամ ավելի, քան Ռիբոլովլյովի («Մոնակոյի» սեփականատեր) և Ֆեդունի («Սպարտակի» սեփականատեր), 8 անգամ ավելի, քան Սերգեյ Գալիցկիի («Կրասնոդարի» սեփականատեր) ունեցվածքը:

Կարևոր շարժառիթը դրդեց գնել ակումբը

Ժամանակի ընթացքում պարզ դարձավ, թե ինչու Պինոն գնեց «Ռենը»։ Պատճառը նրա որդու մանկական երազանքն էր ու զգացմունքային կապվածությունը հարազատ թիմի նկատմամբ։ Միլիարդատիրոջ որդու սենյակի պատուհանները նայում էին «Ռուտ Դե Լորյան» մարզադաշտին։ Մինչև 16 տարեկանը նա վայելում էր ստադիոնի գեղատեսիլ պատկերը ու երազում էր խաղալ այնտեղ։ Արդյունքում, ստացվեց դառնալ միայն բոլբոյ և գնդակներ մատակարարել ֆուտբոլիստներին։ 1971-ին նա գործարար հոր հետ տրիբունայից տեսավ, թե ինչպես է «Ռենը» նվաճում Ֆրանսիայի գավաթը՝ առաջին լուրջ տիտղոսը վերջին տարիներին։ Պինո-ավագը ցանկանում էր ուրախացնել որդուն և հայտնի դարձնել իրենց տարածաշրջանը․

«Այն էմոցիան, որը տալիս է ֆուտբոլը, անհնար է գտնել ուրիշ տեղ,- հաստատել է Ֆրանսուա Պինոն 2019-ին, երբ «Ռենը» գավաթի եզրափակիչում հաղթեց «ՊՍԺ-ին» և 48 տարվա դադարից հետո նվաճեց բաղձալի տիտղոսը, – Երբ բիզնեսում մենք հաջողությամբ կլանում ենք մեկ այլ ընկերության, իհարկե, ունենում ենք հաճելի զգացումներ, բայց ոչ այնքան ուժեղ, ինչքան ֆուտբոլում», – շարունակում է միլիարդատերը։

srfc victoire maxsportsworldtwo714919 4208483 4767946 960x540 - Պինոյի գահակալումը. «Սեփականատեր-կնքահայրը», որը ֆրանսիական ֆուտբոլին «նվիրեց» նոր թոփ ու իրագործեց որդու երազանքը

Նման մակարդակի նվաճման հասնելու համար «Ռենը» շատ երկար ճանապարհ է անցել։ Վերջին 20 տարում ակումբը դադարել է լինել «թիմ-վերելակ», գրեթե դուրս չի մնացել տասնյակից, բայց տարվել է հարևանների ՝ «Նանտի» և «Գենգամի» հետ պայքարով։

Ընդ որում, չնայած միլիարդատեր սեփականատիրոջ աջակցությանը, «Ռենը» այդ պայքարում երկար ժամանակ համարվում էր հետնապահ։ Նրա գլխավոր մրցակից «Նանտը» 8 անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, 3 անգամ նվաճել Ֆրանսիայի գավաթը և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։

10 տարի առաջ թիմը նոր մրցակից ունեցավ ՝ «Գենգամը», 6000 բնակչություն ունեցող բրետանյան փոքրիկ քաղաքից։ Ընդ որում՝ այս թիմերը երկու անգամ խաղացել են Ֆրանսիայի գավաթի եզրափակիչում ու երկու դեպքում էլ հաղթել է «Գենգամը»։

Կառավարելու հերթը Պինո-կրտսերինն է

Այժմ Պինո ընտանիքի ողջ բիզնես կայսրությունը ղեկավարում է որդին ՝ Ֆրանսուա-Անրին։ Եվ դա նման է նրա մանկական երազանքի կատարմանը։ Նա ղեկավարում է իր սիրած ու երկրպագած ակումբը: Մի ժամանակ նա «Ռենի» ֆուտբոլիստներին գնդակներ էր տալիս, իսկ հիմա համաձայնեցնում է տրանսֆերները, որոշում է կայացնում մարզադաշտի վերակառուցման և նոր բազայի ստեղծման մասին, ընտրում է նախագահներին ու սպորտային տնօրեններին․

«Հնարավոր է, որ ես բավականաչափ ուշադրություն չէի դարձնում «Ռենին» և քիչ ռեսուրսներ էի տրամադրում, որպեսզի ակումբն ավելի լավ արդյունքներ գրանցի, բայց ես ուղղակի ժամանակ չունեի դրա համար,-պարզաբանում է Պինո-ավագը,- Ես նախընտրում եմ գտնել մարդկանց, որոնք տեղյակ են ֆուտբոլից և ավելին կարող են անել թիմի համար, իսկ մեկ տարի առաջ ընդհանրապես ակումբի բանալիները փոխանցել եմ որդուս։ Եվ նրա մոտ դա ավելի լավ է ստացվում. տեսնում եք ՝ մենք գավաթակիր ենք։

Դրան հաջորդող մրցաշրջանում թիմը բարձրացավ երրորդ հորիզոնական և մասնակցեց Չեմպիոնների լիգային»,-պատմում է Պինո-ավագը։

Պինո ընտանիքի մյուս կարևոր անդամը Ֆրանսուա-Անրիի կինն է ՝ դերասանուհի Սալմա Հայեկը։ Հայտնի չէ, թե որքանով է Սալման սիրում ֆուտբոլը։ Խաղերի ժամանակ նրան տեսել են ընդամենը մի քանի անգամ, թեև հարցազրույցներում նա մեծ հետաքրքրությամբ է խոսում սպորտաձևի մասին․

GettyImages 1178096570 1024x683 1 960x640 - Պինոյի գահակալումը. «Սեփականատեր-կնքահայրը», որը ֆրանսիական ֆուտբոլին «նվիրեց» նոր թոփ ու իրագործեց որդու երազանքը

«Երբ ամուսնուս հետ Ֆրանսիա ենք գնում խաղ դիտելու, իրավիճակը բոլորովին այլ է (Սալմայի ծննդավայր Մեքսիկայի համեմատ- խմբ․), – պատմում է Հայեկը Ջիմի Քիմմելի հետ հարցազրույցում, -Այնտեղ են գալիս կարևոր մարդիկ ՝ ինչպես Ֆրանսուա Օլանդը կամ Նիկոլյա Սարկոզին։ Ես սովոր եմ, որ Մեքսիկայում մարդիկ խելագարվում են ֆուտբոլի համար ու անվերջ բացականչում են։ Իսկ այստեղ Ֆրանսուա-Անրին ինձ անընդհատ ասում է. «Հանգստացիր, սիրելիս»։ Բոլորը իրենց հանգիստ են պահում։ Գիտե՞ք, թե ինչպես են նրանք տոնում խփած գոլը։ Նրանք հանգիստ ասում են ՝ «Բուտ» (գոլը ՝ ֆրանսերեն- խմբ․)։ Իսկ ես ուզում եմ բղավել. «Գոլասո»։

Մեր ընտրանին

«Ռենը» ունի երկրի լավագույն ակադեմիաներից մեկը

«Ռենի» գլխավոր հպարտությունն ակադեմիան է, որը 6 տարի շարունակ լավագույնն է ճանաչվել Ֆրանսիայում (2006-2011) և թույլ է տալիս հիմնական թիմին չանհանգստանալ ո՛չ կազմի խորության, ո՛չ տրանսֆերային եկամուտների համար:

2002-ին գլխավոր տնօրեն Պիեր Դրեոսին որոշեց, որ հայտացուցակում խաղացողների 50 տոկոսը պետք է կազմեն ակադեմիայի սաները։ Ակումբը ամենաշատը հաջողում է կիսապաշտպանության գծում։ Ակադեմիայի սաների 53 տոկոսը դարձել են պրոֆեսիոնալ մակարդակի կիսապաշտպաններ։

Հենց «Ռենում» են ֆուտբոլային դաստիարակություն ստացել Գուրկյուֆը, Բակայոկոն, Մվիլան, Բրաիմին և Ուսման Դեմբելեն։ Գրեթե բոլորը, բացի Բակայոկոյից, արդեն 17 տարեկանում հիմնական կազմի խաղացողներ էին:

afp en 1238050850336d030b9423ef639372112278ba01 - Պինոյի գահակալումը. «Սեփականատեր-կնքահայրը», որը ֆրանսիական ֆուտբոլին «նվիրեց» նոր թոփ ու իրագործեց որդու երազանքը

Հիմա էլ ակումբի գլխավոր աստղերից մեկը 17-ամյա հենակետային կիսապաշտպան էդուարդու Կամավինգան է։ Իսկ հարձակման աջ եզրում խաղում է ԵՎՐՈ 2020-ի բացահայտումներից մեկը՝ Ժերեմի Դոկուն։ Դրան էլ ավելացնենք ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերված 19-ամյա վունդերկիդ Կամալդին Սուլեմանային, որին երկար ժամանակ է իր կազմում էր ցանկանում տեսնել «Այաքսը»։

Բայց տաղանդներ կազմում ունենալը միայն բավարար չէ։ Թիմն ունի մարզիչ, որը կարողանում է աշխատել երիտասարդների հետ։
40-ամյա Ժուլյեն Ստեֆանը՝ Դիդյե Դեշամի օգնական Գի Սնեֆանի որդին։ Նա աշխատել է Ֆրանսիայի պատանեկան թիմում Ուսման Դեմբելեի, Տիեմու Բակայոկոյի ու Բենջամեն Պավարի հետ: Ստեֆանը կարողանում է ճիշտ մարզումների ու մարտավարության շնորհիվ զարգացնել ֆուտբոլիստների ունակություններն ու դարձնել նրանց հիմնական կազմի խաղացող։

Կարևոր դերակատարում ունի նաև սպորտային տնօրեն Ֆլորյան Մորիսը, որը նախկինում աշխատել է «Լիոնում»։ Նա կարողանում է Աֆրիկայից ու Սկանդինավյան երկրներից Ֆրանսիա բերել տաղանդավոր ու խոստումնալից ֆուտբոլիստների։

Ֆրանսուա Պինոն կարողացել է ոչ միայն գումարներ ներդնել և համբերատար լինել հաջողությունների հարցում, այլ ճիշտ բիզնես պլանի, սպորտային համակարգի  ու երիտասարդական ֆուտբոլի զարգացման հստակ ընտրված ուղղու շնորհիվ իր հարազատ ակումբը դարձնել Լիգա 1-ի առաջատարներից մեկը։

Նա «Ռենի» «սեփականատեր-կնքահայրն» է։ Նա կատարել է որդու երազանքը և ճանաչում բերել իր ծննդավայրի թիմին։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Բարսելոնան» նոր պայմանագրի 2 տարբերակ է նախապատրաստել Դեմբելեի համար

Կոնֆերենցիաների լիգա. «Տոտենհեմի» մեկնարկային կազմը «Ռենի» դեմ խաղում

Իսպանական հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել «Ռեալի» ֆուտբոլիստից

Ռոնալդու, MNM եռյակ, Գրիզման. ֆանտաստիկ ուիքենդ՝ ուշագրավ նորամուտներով

«Ռեալը» պաշտոնապես ներկայացրեց Կամավինգային

«Ռեալի» նորեկը գեղեցիկ կերպով շնորհակալություն է հայտնել նախկին ակումբի աշխատակիցներին

Ուսման Դեմբելեն նոր, ցանկալի խաղահամար ունի

«Բարսելոնան» և Դեմբելեն բանակցություններ կսկսեն

Մբապեն հավանել է Կամավինգայի՝ «Ռեալ» տեղափոխվելու վերաբերյալ գրառումը

«Ռեալը» Կամավինգային գրանցել է որպես «Կաստիլյայի» ֆուտբոլիստ

Կամավինգան՝ «Ռեալի» ֆուտբոլիստ

Ռոմանո. Կամավինգան հենց նոր պայմանագիր կնքեց «Ռեալի» հետ

Ռոմանո. Կամավինգան կարիերան կշարունակի «Ռեալում»

ՊՍԺ-ն հերթական «բոմբն» է պատրաստում ու շուտով ևս մեկ աստղի կգնի

Գոռ Մանվելյանն առաջին անգամ Ֆրանսիայի առաջնության խաղի է հայտավորվել

Գնալով ծայրահեղ քայլի․ 4 դեպք, երբ խաղացողը բոյկոտել է թիմի մարզումները՝ այլ ակումբ տեղափոխվելու համար