Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Բռնցքամարտի ԵԱ. Վախթանգ Հարությունյանն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ

boxing armenia 20171578 - Բռնցքամարտի ԵԱ. Վախթանգ Հարությունյանն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ

Իտալիայի Ռոզետո դե ալ Բռուցի քաղաքում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում այսօր ռինգ դուրս եկած Հայաստանի 3 ներկայացուցիչներից 2-ը հաղթանակ տարան:

Այս մասին տեղեկացնում է Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Պարտություն կրեց 52 կգ քաշային Արթուր Բազեյանը, իսկ 69 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը հաղթանակ տարավ և դուրս գալով կիսաեզրափակիչ՝ ապահովեց առնվազն բրոնզե մեդալ:

Հաղթանակ տարավ նաև Հայաստանի միակ աղջիկ ներկայացուցիչը՝ Կարինե Սարգսյանը, ով հաղթեց և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Վաղը ռինգ դուրս կգան ու կիսաեզրափակչի համար կպայքարեն 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը, 56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը, 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանն ու 49 կգ քաշային Սեյրան Եղիկյանը: