fbpx
Բաժիններ

Բռնցքամարտ. Ի՞նչ սպասել հայ մարզիկներից Եվրոպական խաղերում

Եվրոպական խաղերը անցկացվում են ամեն քառամյակը մեկ անգամ ու հիանալի հարթակ են մարզիկների համար ոչ միայն պատրաստվելու Օլիմպիական խաղերին, փորձարկելու սեփական ուժերը, այլ նաև ձեռք բերելու Տոկիո 2020-ի ուղեգրեր: Բացի այդ, այս տարի Եվրոպական խաղերը նաև անցկացվելու են բռնցքամարտի ու ձյուդոյի Եվրոպայի առաջնությունների փոխարեն: Խաղերին մասնակցելու է ավելի քան 4000 մարզիկ 50 տարբեր երկրներից, որոնք մրցելու են 15 օլիմպիական և ոչ օլիմպիական մարզաձևերում: Նախորդ ԵԽ-ն անցկացվել էր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում այդ պատճառով Հայաստանը ներկայացել էր 25 հոգանոց պատվիրակությունով՝ նվաճելով մեկ արծաթե մեդալ: Սակայն այս անգամ Հայաստանը ունենալու է 37 ներկայացուցիչ 9 մարզաձևում ու բնականաբար, մեդալային հույսերը ավելի մեծ են:  Առաջարկում ենք մարզաձև առ մարզաձև, մարզիկ առ մարզիկ ծանոթանալ մասնակիցներին, նրանց հաջողություններին ու հասկանալ, թե ումից ինչ է պետք ակնկալել, որ արդյունքը կլինի հաջողություն, որը՝ ձախողում:

Բռնցքամարտ

Անցկացման օրեր՝ հունիսի 21-30
Մեդալների հավաքածու՝ 15
Մասնակիցներ՝ 316
Վայր՝ «Ուրուչեի» սպորտի պալատ

Հայաստանի ներկայացուցիչներ՝Արթուր Հովհաննիսյան (49 կգ), Բարեղամ Հարությունյան (52 կգ), Ժիրայր Սարգսյան (56 կգ), Կարեն Տոնականյան (60 կգ), Հովհաննես Բաչկով (64 կգ), Գուրգեն Մադոյան (69 կգ), Արման Դարչինյան (75 կգ), Գոռ Ներսիսյան (81 կգ), Հենրիկ Սարգսյան (91 կգ), Գուրգեն Հովհաննիսյան (+91 կգ), Անուշ Գրիգորյան (51 կգ):

Հայկական բռնցքամարտում ստեղծված իրավիճակը ստիպում է մտածել, որ մեր պատվիրակությունը հանդես չի գա իր ամբողջ ներուժով: 2 ֆեդերացիանների գոյությունը արդեն խաթարել էր մարզասերների ու լրագրողների նյարդային համակարգը, հիմա տեսնում ենք, որ դրանից նաև տուժում են մարզիկները: Հնարավոր է, որ վերոնշյալ անունների մեջ կան այնպիսիք, որոնք ինչ-որ մարդկանց անձնական շահերի պարզման դաշտից են գաղթել այս հայտացուցակ: Սակայն այս մրցաշարը ուրախալի է նրանով, որ եթե գնա այս միքսված կազմը, ապա այս խաղերը կարող են զոհաբերություն դառնալ Տոկիոյի համար: Միգուցե Եվրոպական խաղերից հետո այս հարցը որևէ լուծում ստանա:

Հիմա եկեք մի կողմ դնենք այս անծայր կծիկը ու հասկանանք, թե ինչ կարելի է սպասել մեր բռնցքամարտիկներից: Բռնցքամարտը Հայաստանում հենակետային ու մասսայական մարզաձև է. այդ պատճառով մեր սպասելիքները մեր հայտացուցակի նման մեծ են:

Հովհաննես Բաչկովը Միսնկ է մեկնելու Եվրոպայի գործող չեմպիոնի կոչումով ու լինելու է մեդալի գլխավոր հավակնորդներից մեկը: Եթե տարվա սկզբում Բաչկովի մարզավիճակը անհանգստացնելու տեղիք էր տալիս, ապա միջազգային մրցաշարերը ամեն ինչ իրենց տեղը գցեցին. գյումրեցի բռնցքամարտիկը ամենուր անվիճելի հաղթողն էր:  Եվրոպական խաղերում Բաչկովը, անկասկած, շատ ապացուցելու բան է ունենալու, բայց նախ և առաջ ինքն իրեն:

Արթուր Հովհաննսիյանը նույնպես մեր փորձառու բռնցքամարտիկներից է ու անկասկած կարող է պայքարել պատվո հարթակի նվաճման համար: Այս տարի Արթուրին միշտ մի փոքր չէր բավարարում ոսկե մեդալի համար, նա արծաթով էր վերադարձել աշխարհի գավաթի խաղարկությունից ու Սանկտ Պետերբուրգի նահանգապետի գավաթի խաղարկությունից: Հույս ունենք, որ հանգամանքներն ու հաջողությունը կուղեկցեն Արթուրին այս առաջնության ընթացքում: Արման Դարչինյանը, Գուրգեն Հովհաննսիայնը այս տարի նույնպես անմասն չեն մնացել մեդալներից:

Բարեղամ Հարությունյանը, Ժիրայր Սարգսյանը, Կարեն Տոնականյանը, Գուրգեն Մադոյանը, Գոռ Ներսիսյանը հանդիսանում են մյուս ֆեդերացիայի ներկայացուցիչներ ու այս տարի մասնակցել են միջազգային մրցաշարերի՝ դառնալով մրցանակակիրներ:

Անուշ Գրիգորյանը ոսկե մեդալի մեր գլխավոր հույսերից է: Վնասվածքի ապաքինումից հետո Անուշը գլխապտույտ առաջացնող մարզավիճակ է հավաքել ու այս տարի մնում է անպարտելի: Նա դարձել է Եվրոպայի մինչև 22 տարեկանների չեմպիոն, ոսկե մեդալ է նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում: Գրիգորյանի կամային որակները ստիպում են լինել լավատես ու մտածել, որ մեծահասակների պայքարում առկա անհամեմատ մեծ ու անողոք մրցակցությունը, մրցաշարի կարևորությունը ազդեցություն չեն ունենա մարզուհու որակների վրա:

Լավատեսական կանխատեսում՝ 5 մեդալ, որից 2-ը՝ ոսկի

Իրատեսական կանխատեսում՝ 2 մեդալ

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Մրցավարները հրաժարվել են վերանայել Հովհաննես Բաչկովի կիսաեզրափակիչ մենամարտը

Մարզիչները բողոքարկել են Հովհաննես Բաչկովի կիսաեզրափակիչ մենամարտի արդյունքը

ԱԱ. Հովհաննես Բաչկովը պարտվեց կիսաեզրափակիչում ու բավարարվեց բրոնզե մեդալով

ԱԱ. Հովհաննես Բաչկովը ապահովեց մեդալը, Հովհաննիսյանը ու Դարչինյանը պարտվեցին

ԱԱ. Գուրգեն Հովհաննիսյանը լքեց պայքարը

Հովհաննես Բաչկովը նույնպես հաղթեց ու ԱԱ-ի քառորդ եզրափակիչում է

Արթուր Հովհաննիսյանը հաղթեց ադրբեջանցի բռնցքամարտկին ու դուրս եկավ աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչ

Բռնցքամարտի ԱԱ․ Արման Դարչինյանը և Գուրգեն Հովհաննիսյանը հաղթանակներ են տոնել

Բռնցքամարտի ԱԱ․ Հենրիկ Սարգսյանը դուրս է եկել 1/8 եզրափակիչ

Բռնցքամարտի ԱԱ. Արման Դարչինյանի երկրորդ հաղթանակը

Բռնցքամարտի ԱԱ. Հովհաննես Բաչկովի ու Արթուր Հովհաննիսյանի հաղթական մեկնարկը

ԱԱ. պայքարը սկսում են Եվրոպայի չեմպիոնները

Արման Դարչինյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում

Բռնցքամարտի աշխարհի առաջնություն. Այսօր պայքարը կսկսի Արման Դարչինյանը

Հովհաննես Բաչկովը՝ անցած բարդ ճանապարհի ու աշխարհում առաջինը դառնալու նպատակների մասին (տեսանյութ)

Աշխարհի առաջնությունում հայ բռնցքամարտիկների կազմը