Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի վերջին ուսումնամարզական հավաքը վարկանիշային մրցաշարից առաջ - VNews
Բաժիններ

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի վերջին ուսումնամարզական հավաքը վարկանիշային մրցաշարից առաջ

Հայաստանի հավաքականի վերջին ուսումնամարզական հավաքը վարկանիշային մրցաշարից առաջ - Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի վերջին ուսումնամարզական հավաքը վարկանիշային մրցաշարից առաջ

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերջին ուսումնամարզական հավաքն է սկսել Փարիզում կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարից առաջ՝ հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Հայաստանի հավաքականը մարզիչներ Ռաֆայել Մեհրաբյանի, Ռոբերտ Պետրոսյանի, Կարեն Ղազարյանի և Սամվել Սողոմոնյանի գլխավորությամբ երկշաբաթյա հավաք է անցկացնում Oլիմպավանում: Հավաքին մասնակցում է 21 մարզիկ, որոնցից 7-ը՝ 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը, գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը և 69 կգ քաշային Անի Հովսեփյանը կմասնակցեն վարկանիշային մրցաշարին:

Այս մարզիկներից միայն Կորյուն Սողոմոնյանն է ապահովել օլիմպիական ուղեգիրը, բայց մրցակցային փորձը բարելավելու համար կմեկնի Փարիզ:

Հայաստանի ընտրանին մրցավայր կմեկնի հունիսի 1-ին: Մարզչական կազմի խոսքով՝ բռնցքամարտիկներն առանց վնասվածքների ու լավ մարզավիճակով են մոտենում առաջիկա ստուգատեսին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Բաչկով. «Երկար տարիների ընթացքում կարողացա Հայաստանի համար բոլոր կարևոր մրցաշարերից մեդալ նվաճել»

Հովհաննես Բաչկով. «Ե՛վ ուրախ եմ, և՛ տխուր Օլիմպիական բրոնզե մեդալի համար»

ՏՈԿԻՈ 2020. Հովհաննես Բաչկովը կլինի Խաղերի փակման արարողությանը Հայաստանի դրոշակակիրը

«Հակառակորդը կեղտոտ մենամարտ էր վարում». Պետրոսյանը՝ Բաչկովի մենամարտի մասին

ՏՈԿԻՈ 2020. Բաչկովը կիսաեզրափակիչում պարտվեց ամերիկացի բռնցքամարտիկին և նվաճեց բրոնզե մեդալ (լուսանկարներ)

Բաչկովի մարզիչը՝ կիսաեզրափակիչ մենամարտից առաջ. «Մենք մարտավարություն ունենք»

Տոկիո 2020. Հովհաննես Բաչկովը հաղթեց ու ապահովեց առնվազն բրոնզե մեդալ

ՏՈԿԻՈ 2020․ Արման Դարչինյանն ավարտեց ելույթները

Ինչպես Հովհաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցի մրցակցին (տեսանյութ)

Հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը Օլիմպիական խաղերում (թարմացվող)

Տոկիո 2020. Հովհաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցուն ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Արման Դարչինյանը՝ հաղթանակից հետո. «Գիտեի, որ բարդ մենամարտ է լինելու»

Տոկիո 2020. Արման Դարչինյանը հաղթեց ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Կորյուն Սողոմոնյանը պարտվեց մեկնարկային մենամարտում

Հավաքականի մարզիչ. «Բաչկովը հրաշալի մենամարտ անցկացրեց՝ ցույց տալով իր որակները»

ՏՈԿԻՈ 2020․ Հովհաննես Բաչկովը հաղթանակով մեկնարկեց (տեսանյութ)