Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է Փարիզի վարկանիշային մրցաշարին (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է Փարիզի վարկանիշային մրցաշարին (տեսանյութ)

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերջին ուսումնամարզական հավաքն է անցկացնում Փարիզում կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարից առաջ:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով, թե ինչպես է հավաքականը նախապատրաստվում մրցաշարին:

Հայաստանի հավաքականը մարզիչներ Ռաֆայել Մեհրաբյանի, Ռոբերտ Պետրոսյանի, Կարեն Ղազարյանի և Սամվել Սողոմոնյանի գլխավորությամբ երկշաբաթյա հավաք է անցկացնում Oլիմպավանում: Հավաքին մասնակցում է 21 մարզիկ, որոնցից 7-ը՝ 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը, գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը և 69 կգ քաշային Անի Հովսեփյանը կմասնակցեն վարկանիշային մրցաշարին:

Այս մարզիկներից միայն Կորյուն Սողոմոնյանն է ապահովել օլիմպիական ուղեգիրը, բայց մրցակցային փորձը բարելավելու համար կմեկնի Փարիզ:

Հայաստանի ընտրանին մրցավայր կմեկնի հունիսի 1-ին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: