Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն ապրիլի 10-24-ը կմասնակցի Լեհաստանի Կելց քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հաղորդմամբ՝ երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ ԱԱ-ում հանդես կգա 11 բռնցքամարտիկ:
Հավաքականի կազմում Լեհաստան կմեկնեն 52 կգ քաշային Ռուբեն Գարբոյանը, 56 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը, 64 կգ քաշային Հարություն Հակոբկոխյանը, 69 կգ քաշային Նարեկ Զախարյանը, 75 կգ քաշային Էրիկ Աբելյանը, 81 կգ քաշային Հրանտ Թորոսյանը, 91 կգ քաշային Հենրիկ Ճղրիկյանը, գերծանր քաշային Հովհաննես Փափազյանը, 48 կգ քաշային Գայանե Տեր-Բարսեղյանն ու 64 կգ քաշային Էլիդա Քոչարյանը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո