fbpx
Բաժիններ

Բուֆոնը բացահայտել է՝ ինչ է ասել Ռոնալդուին՝ պորտուգալացու շրջադարձ հարվածով գոլից հետո

«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը պատմել է Կրիշտիանու Ռոնալդուի հետ ունեցած կարճ խոսակցության մասին, որն ունեցել են պորտուգալացու՝ շրջադարձ հարվածով թուրինցիներին խփած գոլից հետո: Այդ ժամանակ Ռոնալդուն հանդես էր գալիս «Ռեալում»:

«Ընդունածս այդ գոլից հետո 25 վայրկյան շոկի ու հիասթափության մեջ էի: Բայց այդ 25 վայրկյանից հետո մտածեցի՝ որքան գեղեցիկ բան արեց Ռոնալդուն: Խաղից հետո մոտեցա նրան ու հարցրի՝ «Քանի՞ տարեկան ես դու»: Նա պատասխանեց, որ 33 տարեկանի համար այնքան էլ վատ գոլ չխփեց, ինչից հետո ծիծաղեցինք:

Կարիերայիս վերջում հնարավորություն ունեցա խաղալ Ռոնալդուի հետ, ինչը մեծ պատիվ է ինձ համար: Ցանկանում էի թիմակիցներիս ցանկում ևս մեկ մեծ չեմպիոնի ավելացնել: Ինձ համար շատ հաճելի է շփվել նրա հետ», – Բուֆոնի խոսքերն է փոխանցում La Gazzetta dello Sport-ը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ռոնալդու․ «Ոչ ոքի դուր չի գալիս փոխարինվելը, բայց ես հասկանում եմ Սարիի որոշումը»

Կրիշտիանու Ռոնալդու․ «Կարտոֆիլի դաշտ էր» (ֆոտոշարք)

Tuttosport. Ռոնալդուն «Յուվենտուսի» ղեկավարներին ասել է՝ ում է ցանկանում տեսնել թիմում

«Ռոնալդուն կատակում է՝ եթե խաղար Բրազիլիայի հավաքականում, ևս 5 անգամ կդառնայինք աշխարհի չեմպիոն»․ Դանիլո

Ջանլուիջիին փոխարինել Ջանլուիջիով․ «Յուվենտուսը» ցանկանում է թիմ հրավիրել Դոնարումային

Դանիլոն նշել է Զիդանի, Գվարդիոլայի ու Սարիի միջև տարբերությունները

Ռոնալդուին 11 գոլ է բաժանում պատմական ռեկորդից

Ռոնալդուն կարևոր ցուցանիշով մեծացրել է առավելությունը Մեսիի հանդեպ

Ռոնալդուի շքեղ գոլը լիտվացիների դեմ խաղում (տեսանյութ)

Պելե․ «Հուսով եմ՝ Ռոնալդուն կկարողանա գերազանցել 1238 գոլի իմ ռեկորդը»

Մանջուկիչը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Ռոմայի» կիսապաշտպանը «Յուվենտուսի» և «Ինտերի» նշանառության տակ է

«Յուվենտուսի» ֆուտբոլիստները ներել են Ռոնալդուին

Թվել թոփ հավաքականների լավագույն 5 ռմբարկուներին. VNews-ի Quiz-ը

Ռոդրիգո․ «Չեմ ցանկանում՝ ինձ համեմատեն Ռոնալդուի հետ»

Ռոնալդուն հավաքականում մարզվել է առանց սահմանափակումների