fbpx

Բուֆոնը կարծում է, որ «Լիվերպուլի» հարձակման եռյակն ավելի ուժեղ է, քան ՊՍԺ-ինը

ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Լիվերպուլի» հետ խաղից առաջ կարծիք է հայտնել, որ «կարմիրներն» ունեն  ներկա դրությամբ աշխարհի ուժեղագույն հարձակման եռյակը:

Իտալացի դարպասապահը անգամ ընդունել է, որ մերսիսայդցիների հարձակման եռյակը գերազանցում է ֆրանսիական ակումբի հարձակման գծին, չնայած որ այնտեղ են հանդես գալիս աշխարհի 2 ամենաթանկարժեք խաղացողները՝ Նեյմարը և Մբապեն:

«Լիվերպուլը» շատ ուժեղ թիմ ունի, բայց ես հատկապես կառանձնացնեմ նրանց հարձակման գծի խաղացողներին: Սալահի, Մանեի և Ֆիրմինոյի շնորհիվ նրանք շատ մեծ ստեղծագործական ներուժ ունեն, և իհարկե, իրենց գոլային հոտառությամբ մշտապես վտանգ են ստեղծում մրցակիցների դարպասին: Իմ ողջ կարիերայի ընթացքում ես ցանկացել եմ փորձել ուժերս խաղալով ուժեղագույնների դեմ և ներկա դրությամբ Եվրոպայում չկա մեկ այլ թիմ, որի հարձակման եռյակը ավելի ուժեղ կլինի, քան «Լիվերպուլինը»,- Բուֆոնի խոսքերն է մեջբերում Mirror-ը:

Մերսիսայդյան ակումբի հարձակման եռյակը միասին վերցրած 100 միլիոն ֆունտ արժե, ինչը Նեյմարի տրանսֆերային արժեքի կեսն անգամ չի կազմում: Իսկ ՊՍԺ-ի հարձակման եռյակի ընդհանուր տրանսֆերային արժեքը գերազանցում է 400 միլիոն ֆունտը:

Բուֆոն. «Կարծում եմ, որ այդ թիմը ՉԼ-ն հաղթելու գլխավոր թեկնածուն է, քանի որ իրենց թիմում է խաղում աշխարհի լավագույն ֆուտբոլիստը»

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Մբապեն գերազանցել է Ուսեյն Բոլտի ռեկորդային արագությունը

Կլոպ. «Մանչեսթերյան դերբիում մենք ոչինչ անել չենք կարող. ինչպես երևում է, «Յունայթեդը»՝ նույնպես»

Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն 10 ֆուտբոլիստները՝ ըստ FourFourTwo-ի

7 թիմ արդեն ապահովել է իր տեղը Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկությունում

«Ոսկե խաղակոշիկ». Մբապեն մեծացնում է Մեսիի վրա առկա ճնշումը

Մբապեն խոսել է «Ռեալ» տեղափոխության ու Զիդանի գործոնի մասին

Անկասելի Մբապեի հեթ-տրիքն ու Նեյմարի վերադարձը․ ՊՍԺ-ն պարտության մատնեց «Մոնակոյին» (տեսանյութ)

Եվ դեռ սա էլ չեմպիոնության երաշխիք չէ․ «Լիվերպուլն» ակումբային ռեկորդ է սահմանել

Օբամեյանգն ու Ազարը «պոպկորն են ուտում»՝ հետևելով ԱՊԼ-ի չեմպիոնական պայքարին (ծաղրանկար)

«Լիվերպուլը» հաղթեց ու կրկին ստանձնեց առաջատարի դերը (տեսանյութ)

ՊՍԺ-ն հռչակվեց Ֆրանսիայի չեմպիոն

Ալոնսոն նշել է Չեմպիոնների լիգայի իր ֆավորիտին

6 ֆուտբոլիստ հավակնում է դառնալ Անգլիայի Պրեմիեր լիգայի տարվա լավագույն խաղացող

«Ռեալը» չի հանձնվում. ՊՍԺ-ի առաջատարին գնելու ևս մեկ փորձ

Կլոպ. «Պատրաստ ենք հաղթել Անգլիայի առաջնությունն ու Չեմպիոնների լիգան»

«Դա պարզապես անհավանական էր»․ Կլոպը՝ «Մանչեսթեր Սիթի» – «Տոտենհեմ» խաղի մասին