Բունդեսլիգայի խորհրդանշական հավաքականը՝ ըստ VNews-ի - VNews
Բաժիններ

Բունդեսլիգայի խորհրդանշական հավաքականը՝ ըստ VNews-ի

Ավարտվեց Գերմանիայի հերթական առաջնությունը։ Ինչպես միշտ, ոսկե մեդալները, առանց ավելորդ ջանքեր գործադրելու նվաճեց երկրի ուժեղագույն թիմը՝ «Բավարիան»։ Իհարկե, առաջնության ընթացքում իրենց կարողացան գերազանց դրսևորել նաև «Բորուսիան» ու «Լայպցիգը»։ Դորտմունդյան թիմը միևնույն ժամանակ հիասթափեցրեց, քանի որ չկարողացավ մինչև վերջ պայքարել չեմպիոնության համար։

Առաջնության ընթացքում մենք տեսանք նաև անհատական գերազանց ելույթներ այս կամ այն ակումբների առաջատար ֆուտբոլիստներից ու ոչ միայն առաջատար և կազմեցինք խորհրդանշական հավաքական։ Իհարկե, «Բավարիայի» ֆուտբոլիստները պետք է կազմեին մեծամասնություն, սակայն մյուս թիմերից էլ կային արժանի տղաներ, որոնք տեղ են գտել լավագույնների շարքում։

Դարպասապահ

Դժվար է, իհարկե գնահատական տալ առաջնությունում հանդես եկող որևէ այլ դարպասապահի, եթե այդ լիգայում խաղում է Մանուել Նոյերը։ Գերմանիայի հավաքականի հիմնական դարպասապահն ու «Բավարիայի» ավագն այս տարի 15 չոր հանդիպում է անցկացրել ու 33 խաղում բաց է թողել 31 գնդակ։ Սակայն Յան Սոմերի խաղն ավելի վառ է ստացվել։ Մյոնխենգլադբախի «Բորուսիան» նրա հիանալի խաղի շնորհիվ նվաճեց հաջորդ տարի Չեմպիոնների լիգայում հանդես գալու իրավունք։ 34 խաղում էլ 7 չոր հանդիպումն այդ վառ ու վստահ խաղի ապացույցն է։

Պաշտպանություն

«Լայպցիգի» կենտրոնական պաշտպանն Դայո Ուպամեկանոն թեև ընդամենը 21 տարեկան է, սակայն նա ցույց է տալիս նույնքան վստահ խաղ, որքան, օրինակ, ավելի բազմափորձ Դավիդ Ալաբան կամ Մատս Հյումելսը։ Ուպամեկանոն բաց թողեց առաջնության մեկնարկային տուրերը վնասվածքի պատճառով, սակայն հետո շարքում մնաց մինչև վերջ ու թիմի հետ դարձավ բրոնզե մեդալակիր։

Եվս մեկ երիտասարդ պաշտպան, որն արժանի է մեր թիմում գտնվելուն, Ջոնաթան Տան է։ Այո՛, «Բայերը», որտեղ հանդես է գալիս գերմանացի ֆուտբոլիստը, վերջնական արդյունքում Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել չկարողացավ, սակայն դրա գլխավոր պատճառը Տայի վնասվածքն է, որը նա ստացավ 26-րդ տուրում։ Իսկ մրցաշրջանի առաջին հատվածում երբ նա խաղում էր, գրեթե անանցանելի էր մրցակիցների համար։

Անկասկած, Գերմանիայի այս տարվա առաջնության լավագույն աջ պաշտպանը Աշրաֆ Հաքիմին է։ Նա հանգիստ աշխատում է ինչպես 4, այնպես էլ 3/5 պաշտպանով տակտիկայի ժամանակ, ունի գերազանց մեկնարկային արագություն, դրիբլինգով չի զիջում որևէ այլ վինգեր-հարձակվողի։

«Բավարիայի» առաջին ներկայացուցիչը մեր թիմում ձախ պաշտպան Ալֆոնսո Դևիսն է։ Չլինելով նոմինալ ձախ պաշտպան, նա գերազանց մերվեց թիմին, անգնահատելի դեր ունեցավ հոբելյանական՝ 30-րդ չեմպիոնության նվաճման գործում։ Արագությունը, գերազանց հարվածները, փոխանցումներն ու դրիբլինըգ՝ Դևիսի գլխավոր հատկանիշներն են։

Կիսապաշտպանություն

Միջին գծում տեղ է գտել «Բավարիայի» միանգամից 2 ֆուտբոլիստ։ Հենակետայինի դիրքում, ինչպես միշտ, Ջոշուա Կիմիխն է։ Մյունխենյան ակումբի ունիվերսալ ֆուտբոլիստը գերազանց փակում է կիսապաշտպանի դիրքը, ինչպես նաև գերազանց սկսում է իր թիմի գրոհները, որովհետև տիրապետում է լավ առաջին փոխանցում կատարելուն։

Նրա առջևում գործելու է Թոմաս Մյուլերը։ «Բավարիայի» հարձակվողն այս տարի անհամեմատ ավելի շատ հանդիպում անցկացրեց որպես «երկրորդ ջութակ», ինչի շնորհիվ հիմնականում զբաղված էր ասիստներ բաժանելով։ Անհավանական՝ 21 գոլային փոխանցմամբ նա լավագույնն էր այս տարի։

Դե իսկ առաջնության կիսապաշտպանի տիտղոսը պետք է շնորհել Լևերկուզենի «Բայերի» մեկ այլ ֆուտբոլիստ Կայ Հավերցին։ 21-ամյա կիսապաշտպանը դարձավ առաջնության իսկական հայտնությունը՝ 30 խաղում խփելով 12 գոլ ու կատարելով 6 գոլային փոխանցում։ Սրանք միայն պաշտոնական թվերն են, իսկ գործնականում նա մասնակցել է «Բայերի» խփած գրեթե բոլոր գոլերին։

Հարձակում

Անկասկած, մեր թիմի կրակագծում պետք է լիներ այս մրցաշրջանի մեկ այլ երիտասարդ հայտնություն Ջեյդոն Սանչոն։ Անգլիայի երիտասարդ ֆուտբոլիստը 32 խաղում 17-ական գոլ ու գոլային փոխանցում կատարեց։ Նման արդունքի մասին կերազեն անգամ բազմափորձ հարձակվողները։

«Լայպցիգի» առաջատար Թիմո Վերները 34 խաղում խփեց 28 գնդակ։ Առաջնության առաջին հատվածում, երբ «Բավարիան» մի փոքր խնդիրներ ուներ, Վերները իսկական գոլային հրավառություն էր կազմակերպել ՝ աչքի ընկնելով գրեթե բոլոր խաղերում։

Դե իսկ առաջնության լավագույն ռմբարկուն ու լավագույն հարձակվողն անկասկած գոլային մեքենա Ռոբերտ Լևանդովսկին էր՝ անհավանական 31 խաղում խփած 34 գոլով։ Արժե՞ ուրիշ բան ասել նրա մասին։

Այլ տարբերակներ

Իհարկե, կազմի ընտրության հարցում այլ ֆուտբոլիստներ դիտարկվեցին։ Մասնավորապես չենք կարող չնշել Դավիդ Ալաբայի, Լուկաս Կլոստերմանի, Մարսել Հալստեմբերգի, Տիագո Ալկանտարայի, Քրիստոֆեր Նկունկուի, Մարկուս Թյուրամի, Սերժի Գնաբրիի կամ էլ Էրլինգ Հալանդի անունները, որոնք ևս արժանի էին այս կազմում լինելուն, սակայն, ցավոք, ֆուտբոլային թիմը բաղկացած է 11 հոգուց։

 

View this post on Instagram

 

Բունդեսլիգայի տարվա խորհրդանշական հավաքականը ըստ Vnews-ի 😇

A post shared by Vivaro News (@vnews.sport) on

Կատարե՛ք խաղադրույք Բունդեսլիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


VBET-ն ու OneFootball-ը Բրազիլիայում կցուցադրեն Բունդեսլիգան

«Համբուրգը» չդիմացավ․ «Բավարիան» մեզ ոչնչացնում էր նաև մինչև այն, երբ դա սկսեց «թույն բան» դառնալ»

«Բավարիան» ոչ ֆուտբոլային հաշվով հաղթեց «Շալկեին» (տեսանյութ)

«Բավարիայի» լեգենդը ակումբի նոր դեսպան է նշանակվել (լուսանկար)

Հալանդի հրաշալի գոլը Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի դեմ խաղում (տեսանյութ)

Ո՞ր դարպասապահն է ավելի քիչ գնդակ ընդունել. VNews-ի Quiz-ը

Մահացել է «Հոֆենհայմի» նախագահը

Լյով. «Նա ավելի արժանի է «Ոսկե գնդակին», քան Լևանդովսկին»

Լևանդովսկի. «Գիտեինք, որ ջախջախելու ենք «Բարսելոնային»

Լևանդովսկին՝ Գերմանիայի լավագույն ֆուտբոլիստ, Ֆլիկը՝ լավագույն մարզիչ

Լևանդովսկի. «Ո՞ւմ կտայի «Ոսկե գնդակը». ինձ»

Mia san Mia. Ինչպես ձախողվող թիմը դարձավ ուժեղագույնը Եվրոպայում

«Պարի ՇԵՅԽ Ժերմենի արկածները Եվրոպայում». ՊՍԺ-ի ձախողման 3 գլխավոր պատճառները

Անկողնում Չեմպիոնների լիգայի գավաթի հետ. Լևանդովսկին լուսանկար է հրապարակել

Ռոբերտ Լևանդովսկին առաջին ֆուտբոլիստին է այս ցուցանիշով

Նոյերի կրկնակի սեյվը Նեյմարի հարվածներից հետո (տեսանյութ)