-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Գերմանիայի առաջնությունը կվերսկսվի մայիսի 16-ից, այս մասին հայտարարել է Գերմանիայի ֆուտբոլային լիգան (DFL): Բունդեսլիգան կդառնա առաջին եվրոպական լիգան, որը վերադառնում է համավարակի պայմաններում։
Բունդեսլիգան դադարեցվել էր կորոնավիրուսի տարածման պատճառով։ Գերմանական թիմերը վերսկսել էին մարզումները մոտ 3 շաբաթ առաջ։
Այսպիսով, մեծ ֆուտբոլը կվերադառնա Գերմանիայի առաջնության 26-րդ տուրի հանդիպումներով։ Այս տուրի շրջանակում կկայանա նաև ռուրյան դերբին՝ «Բորուսիայի» ու Շալկեի» միջև հանդիպումը։
Կվերսկսվի նաև Բունդեսլիգա 2-ը։
Ըստ լուրերի՝ DFL-ն նպատակ է դրել ավարտել ընթացիկ առաջնությունը մինչև հունիսի 30-ը, քանի որ հենց այդ ժամանակ է ավարտվում շատ ֆուտբոլիստների պայմանագրերի ժամկետը։
Կատարե՛ք խաղադրույք Բունդեսլիգայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո