Բունդեսլիգայում թույլատրվել է յուրաքանչյուր թիմի մեկ խաղի ընթացքում 5 փոխարինում կատարել - VNews
Բաժիններ

Բունդեսլիգայում թույլատրվել է յուրաքանչյուր թիմի մեկ խաղի ընթացքում 5 փոխարինում կատարել

Գերմանիայում կորոնավիրուսի համաճարակի պատճառով մրցաշրջանի ժամանակավոր դադարեցումից հետո թույլատրվել է ընթացիկ մրցաշրջանի մնացած հանդիպումներն անցկացնելիս յուրաքանչյուր թիմի մեկ խաղի ընթացքում 5 փոխարինում կատարել՝ հաղորդում է Գերմանիայի ֆուտբոլային լիգան, որը պատասխանատու է մրցաշարի անցկացման համար։

Այսօր կայացել է Գերմանիայի առաջին երկու դիվիզիոնների 36 թիմերի խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել է մրցաշրջանի շարունակման հարցը։ Թիմերը միաձայն քվեարկել են մրցաշրջանի շարունակման օգտին։ Մրցաշրջանն ավարտին կհասցվի, նույնիսկ եթե ստիպված լինեն խաղերն անցկացնել հունիսի 30-ից հետո։

Գերմանիայի ֆուտբոլային ղեկավարությունն արդեն հայտնել է Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհրդին մեկ խաղի ընթացքում յուրաքանչյուր թիմին թույլատրվող 5 փոխարինում կատարելու իր որոշման մասին։ Այս տարբերակն առաջարկվել էր ՖԻՖԱ-ի կողմից։

Միևնույն ժամանակ Գերմանիայի ֆուտբոլային լիգան հակված է այն տարբերակին, որ միաժամանակ կատարվի երկու փոխարինումից ոչ ավելին։

Հիշեցնենք, որ եվրոպական առաջատար 5 ազգային առաջնություններից Բունդեսլիգան առաջինն է, որ հայտարարել է մրցաշրջանը շարունակելու մասին։ 26-րդ տուրի հանդիպումները կմեկնարկեն մայիսի 16-ից ու կանցկացվեն առանց հանդիսականների։

ԱՊԼ-ի թիմերին թույլատրվել է կարճ ժամանակով երկարաձգել ֆուտբոլիստների հետ պայմանագրերը

Կատարե՛ք խաղադրույք Բունդեսլիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Դորտմունդի «Բորուսիան» ջախջախեց առաջնության հետնապահին (տեսանյութ)

«Պադերբորն» – «Բորուսիա Դ»․ Մեկնարկային կազմեր

Մյոնխենգլադբախի «Բորուսիան» խոշոր հաշվով հաղթեց Բեռլինի «Ունիոնին» (տեսանյութ)

Մարկուս Թյուրամը գոլից հետո ծնկի է եկել՝ հարգանքի տուրք մատուցելով ոստիկանի կողմից սպանված Ջորջ Ֆլոյդին (տեսանյութ)

«Ռեալը» միացել է Բունդեսլիգայի աստղի տրանսֆերային պայքարին

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

«Բավարիան» Բունդեսլիգայի ռեկորդ կրկնեց

«Ֆորտունայի» «բախտը չբերեց» «Բավարիայի» դեմ խաղում (տեսանյութ)

Լևանդովսկին թոփ-5 ազգային առաջնությունների լավագույն ռմբարկուն է․ լեհ հարձակվողի ֆանտաստիկ վիճակագրությունը (տեսանյութ)

Առաջին կեսից հետո «Բավարիան» խոշոր հաշվով հաղթում է «Ֆորտունային» (տեսանյութ)

«Բավարիա» – «Ֆորտունա»․ Մեկնարկային կազմեր

«Շալկեի» «ազատ անկումը» շարունակվում է, «Հոֆենհայմը» հաղթեց առանց Ադամյանի, մյուս արդյունքները (տեսանյութ)

«Վերդերի» ֆուտբոլիստի սուպերգոլը «Շալկեի» դեմ խաղում (տեսանյութ)

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Հայտնի է՝ որքան բաց կթողնեն Հալանդն ու Դաուդը

Աշրաֆ Հաքիմին Բունդեսլիգայի ամենաարագ ֆուտբոլիստն է