-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Яндекс-ը իր բջջային հավելվածում նոր գործառույթի ստեղծման մասին է հայտարարել:
Ինչպես հաղորդում է Ferra-ն, ընկերությունը Android օպերացիոն համակարգի համար նոր գործառույթ է թողարկել, որը բացահայտում է զանգող համարի տվյալները: Այսպես. եթե հեռախոսին զանգահարում է անծանոթ համար, ապա նոր գործառույթը Яндекс.Справочник-ի մեջ փնտրում է դրա մասին տվյալներ: Яндекс.Справочник-ում կան 5 միլիոնից ավելի ընկերություններ և համընկնման դեպքում էկրանին հայտնվում է տվյալ կազմակերպության անունն ու տվյալները: Սա գործում է նաև բաց թողնված զանգերի համար:
Եթե տվյալ համարը չկա անգամ Яндекс.Справочник-ում, ապա գործառույթը դիմում է օգտատերերի արձագանքների բազային: Այստեղ շատ օգտատերեր թողնում են խաբեբաների և հանցագործների հեռախոսահամարներ: Հավելենք, որ նոր գործառույթը տեղեկացնում է նաև անցանկալի գովազդների մասին, ինչպիսիք են օրինակ գովազդները:
Նոր գործառույթը արդեն հասանելի է Google Play-ում:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո