Яндекс-ով արդեն կարող եք սնունդ պատվիրել - VNews

Яндекс-ով արդեն կարող եք սնունդ պատվիրել

Яндекс-ի համակարգողների խումբը հայտարարել է, որ այսուհետ Карта-ն հնարավորություն կտա ուտելիք պատվիրել:

Ինչպես հաղորդում է Ferra-ն, Яндекс.Карта-ն հնարավորություն կտա հեշտ և արագ սնունդ պատվիրել իր գործընկերներից: Պետք է պարզապես քարտեզի վրա ընտրել անհրաժեշտ ռեստորանը կամ սննդի կետը և անցում կատարել ընկերության կայքը:

Яндекс.Карта-ում գործելու է նաև ամրագրման գործառույթը, այսինքն՝ կարելի է ցանկացած ռեստորանում սեղան ամրագրել, ավտոտեխսպասարկման կետում և գեղեցկության սրահում համապատասխան մասնագետի ծառայությունը ընտրել: Գործառույթը թույլ է տալիս ընտրել կոնկրետ ժամը և կոնկրետ մասնագետին, եթե արդեն ծանոթ եք նրա աշխատանքին:

Առայժմ ծառայությունը գործում է միայն Ռուսաստանի բնակիչների համար: Այն իր մեջ ընդգծում է շուրջ 5000 ռեստորան՝ սնունդ պատվիրելու համար, 8000 ռեստորան՝ սեղան ամրագրելու, 2500 գեղեցկության սրահ՝ համապատասխան մասնագետի մոտ հայտնվելու համար: Շուտով ծառայությունը հասանելի կլինի նաև այն երկրներում, որտեղ հասանելի են ընկերության մյուս բոլոր ծառայությունները: