-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Яндекс խմբի բաղադրիչ մասերից մեկը կարող է ստիպված լինել դադարեցնել իր գործունեությունը Ռուսաստանում: Ինչպես հաղորդում է Ferra-ն, Ռուսաստանի իշխանությունը սպառնում է դադարեցնել Яндекс.Видео սերվիսի գործունեությունը երկրում, եթե Яндекс-ը չջնջի անօրինական կայքերը որոնման համակարգից:
Օգոստոսի 24-ին Մոսկվայի դատարանը բավարարել է ТНТ, ТВ-3, 2х2, «Супер» ալիքների դատական հայցը և պարտավորեցրել Яндекс-ին ջնջել այն ծովահենական կայքերը, որոնցով Яндекс.Видео-ում կարողանում են դիտել մի շարք ծրագրեր և սերիալներ:
Եթե մինչև վաղը ընկերությունը չկատարի դատարանի պահանջը, ապա Яндекс.Видео-ն կարգելափակվի Ռուսաստանի տարածքում: Առայժմ Яндекс-ի պատասխանը բացասական է:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո