fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Яндекс-ը ներկայացրեց սեփական արտադրության սմարթֆոն (լուսանկարներ)

Ինչպես սպասվում էր, Яндекс ընկերությունը ներկայացրեց սեփական արտադրության Яндекс.Телефон սմարթֆոնը:

Սմարթֆոնի գլխավոր այցեքարտը դարձավ դրա մեջ ընդգրկված  Алиса ձայնային օգնականը: Սմարթֆոնը ունի 5.65  դյույմ անկյունագծով IPS էկրան, 16+5 մեգապիքսել հզորությամբ կրկնակի հիմնական և 5 մեգապիքսել դիմային տեսախցիկներ:

Սմարթֆոնի մարտկոցի հզորությունը կազմում է 3050 mAh, այն ունի Quick Charge 3.0 արագ լիցքավորման հաամկարգը: Սմարթֆոնի համար հիմք է հանդիսացել Snapdragon 630 պրոցեսորը, այն ունի 4 ԳԲ հիմնական և 64 ԳԲ արտաքին հիշողություն:

Яндекс.Телефон-ը  ունի 2 սիմ քարտի հնարավորություն, այն աշխատում է Android 8.1 Oreo օպերացիոն համակարգով, որը ունի Google-ի հատուկ ծառայությունների ընդլայնում: Հեռախոսը արժե մոտավորապես 18 հազար ռուբլի, վաճառքը կսկսվի դեկտեմբերի 6-ից: Սմարթֆոնը գնելու դեպքում Яндекс-ը գնորդներին տարբեր նվերներ կտա իր տարբեր ծառայություններում:

  • 6